Մեկնաբանություն- ՇՀԿ անդամ երկրների հետ Իրանի առևտրի ծավալներն աճել են
Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը էապես նպաստել է ՇՀԿ անդամ երկրների հետ առևտրային հարաբերությունների ընդլայնմանը:
Իրանի մաքսային ծառայության խոսնակ Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆին հայտարարել է, որ իրանական անցած տարում ՇՀԿ անդամների հետ առևտուրը կազմել է 55 միլիոն տոննա՝ 37,2 միլիարդ դոլար արժողությամբ, և այդ երկրների հետ ներմուծման և արտահանման ոլորտում գրանցվել է 33 տոկոս աճ:
Անդրադառնալով ՇՀԿ 11 անդամների շուկաներ Իրանի արտահանման ծավալներին, Լաթիֆին հավելել է. «Կազմակերպության անդամներից Իրանի արտահանման առաջին երեք ուղղություններն են՝ Չինաստանն ավելի քան 14 միլիարդ 323 միլիոն դոլարով և 58 տոկոս աճով, Աֆղանստանը՝ 1 միլիարդ 839 միլիոն դոլարով և 20 տոկոսով կրճատմամբ և Հնդկաստանը՝ 1 միլիարդ 817 միլիոն դոլարով և 42 տոկոս աճով»:
ՇՀԿ անդամ երկրների հետ Իրանի առևտրային հարաբերությունների աճը երկրի արտաքին քաղաքականության ոլորտում տնտեսական ու առևտրային ասպեկտների նկատմամբ ուշադրության արդյունքն է: Իսկ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության համար պատասխանատու կառույցի ստեղծումը կարևոր քայլ է այս ոլորտում և մեծացրել է դիվանագիտական փոխգործակցությունը հարևան, ինչպես նաև Ասիայի և ԵԱՏՄ անդամ երկրների հետ:
Էբրահիմ Ռայիսիի նախագահության շրջանում արտաքին քաղաքականության ոլորտում ավելի է ընդգծվել տնտեսական դիվանագիտության դերը և դա կարևոր է հատկապես այն առումով, որ Իրանն իր հարևան և այլ երկրների նկատմամբ նոր դիրքորոշում է որդեգրել, որը հիմնված է առևտրատնտեսական կապերի զարգացման վրա:
Ռայիսիի ղեկավարած 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության ոլորտում հավասարակշռված մոտեցումը կարելի է համարել աշխարհի հետ խելացի փոխգործակցության մակրոքաղաքականության կարևոր մաս: Այս շրջանակում, Իրանը կարևորում է հարևան, տարածայրջանային, ասիական ու ԵԱՏՄ անդամ երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը՝ հիմնված տնտեսական դիվանագիտության ամրապնդման, այդ երկրների հետ փոխգործակցության ընդլայնման և տնտեսական ու առևտրային հարաբերությունների ամրապնդման համար նրանց կարողությունների օգտագործման վրա:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 1996 թվականին՝ բազմակողմ անվտանգության, տնտեսական և քաղաքական համագործակցության նպատակով։ Կազմակերպությունում հիմնական և որոշիչ դեր ունեցող անդամներն են Չինաստանը և Ռուսաստանը: Մոնղոլիան 2004 թվականին դարձավ կազմակերպության դիտորդ անդամ, որին մեկ տարի անց հաջորդեցին Իրանը, Պակիստանը, Հնդկաստանը և Աֆղանստանը, այնուհետև՝ Բելառուսը: Այս պահին կազմակերպության լիիրավ անդամներն են՝ Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Հնդկաստանը և Պակիստանը, ինչպես նաև Իրանը, որը կազմակերպության լիիարավ անդամ դարձավ 2021 թվականի դեկտեմբերին նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսիի՝ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե կատարած այցի և Շանհայի գագաթնաժողովին մասնակցության արդյունքում:
Միջազգային հարաբերությունների փորձագետ Բիժան Թաֆազլին ասում է. «ՇՀԿ-ին Իրանի լիիրավ անդամակցությունը մեծ հաղթանակ էր կառավարության արտաքին քաղաքականության ոլորտում: Դա վկայում է այն մասին, որ ընդլայնելով հյարաբեությունները Ռուսաստանի, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ, Իրանը չեզոքացրել է իրեն մեկուսացնելու ԱՄՆ-ի քաղաքականությունը»: