Մեկնաբանություն- Ուկրաինայի պատերազմի հետ մարեց «եվրոպական ընդհանուր տան» երազանքը
(last modified Mon, 09 May 2022 14:39:57 GMT )
Մայիս 09, 2022 19:09 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ուկրաինայի պատերազմի հետ մարեց «եվրոպական ընդհանուր տան» երազանքը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 27-րդ տարելիցին, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարեց, որ «եվրոպական ընդհանուր տան» երազանքը մղձավանջ է դարձել Ուկրաինայի պատերազմի պատճառով:

Անդրադառնալով «Եվրոպական ընդհանուր տան» հեռանկարին, Գերմանիայի նախագահն ասել է.«Այսօր այս երազանքը մարել է, և դրա տեղը զբաղեցրել է մղձավանջը»։ Անդրադառնալով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական հարվածի վրա, նա այն որակեց որպես «ճեղքվածք», որը եվրոպացիներին ստիպեց ականատես լինել ցավալի իրողությունների։

«Եվրոպական ընդհանուր տան» երազանքը մարելու մասին Գերմանիայի նախագահի  հայտարարությունը հնչել է կատարվել է հաշվի առնելով Եվրոպայում վերջին զարգացումները, մասնավորապես՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը:

Իհարկե, եվրոպացի և արևմտյան առաջնորդները վերջին զարգացումների, հատկապես ուկրաինական ավերիչ պատերազմի համար փորձել են մեղադրել միայն Ռուսաստանին, մինչդեռ ուկրաինական պատերազմին հանգեցրած իրադարձություններում ԱՄՆ-ի գլխավորած Արևմուտքի դերն անուրանալի է։

ՄԱԿ-ի հռչակագրի համաձայն, մեկ այլ երկրի վրա հարձակվելն անօրինական է, սակայն արևմտյան երկրները, այդ թվում՝ Գերմանիայի նախագահը միտումնավոր անտեսում են Արևմուտքի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի սադրիչ գործողությունները, այդ թվում դեպի Արևելք ընդլայնումը, և դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցը: Արևմուտքը նաև անտեսել է Ռուսաստանի անվտանգության նկատառումները և Ուկրաինայի  դրդել հեռանալ Ռուսաստանից, ինչն էլ հանգեցրել է Ուկրաինայի դեմ հարձակմանը:

Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի տարեդարձին նվիրված միջոցառմանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ուկրաինական պատերազմի պատճառի մասին, ասելով.«Սպառնալիքներն օրեցօր աճում էին, և մենք պետք է ինչ-որ բան անեինք։ Սա հզոր ու անկախ երկրի որոշումն էր»:

Ռուսաստանը խստորեն ընդգծել էր ԱՄՆ-ից անկախ Եվրոպայում անվտանգության նոր կարգ հաստատելու անհրաժեշտությունը։ Մոսկվայի տեսանկյունից Վաշինգտոնի ռազմական և անվտանգության ներկայությունը Եվրոպայում հանգեցրել է Ռուսաստանի և Եվրոպայի առճակատման, և ԱՄՆ-ը իր նպատակների և շահերի իրականացման նպատակով,  ձգտում է Եվրոպայի և Ռուսաստանի առճակատման:

Այժմ պարզ է դարձել, որ Եվրոպական մայրցամաքի երկրների միջև մարել է «Եվրոպական ընդհանուր տան» երազանքը, թեև այս հարցում կարևոր դեր են ունեցել ԱՄՆ-ի քաղաքականությունն ու գործողությունները: Այսօր նույնիսկ ԵՄ երկրների միջև, որը տնտեսական, առևտրային, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության տարբեր հարթություններում եղել է եվրոպական ինտեգրման վրա հիմնված ինստիտուտ, տարաձայնությունները սրվել են, և որոշ երկրներ, ինչպիսիք են Լեհաստանը և Հունգարիան, դարձել են ապստամբ անդամներ:

Ուկրաինայի պատերազմը հանգեցրել է տարաձայնությունների որոշ ոլորտներում, այդ թվում՝ Ռուսաստանի էներգետիկ էմբարգոն: Այն պայմաններում, երբ Եվրամիությունը  հետևելով Արևմտյան բլոկի ընդհանուր մոտեցմանը, կոչ է արել համապարփակ էմբարգո սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որոշ անդամ երկրներ, ինչպիսիք են Հունգարիան, Բուլղարիան և Սլովակիան, դեմ են արտահայտվել այդ քայլին՝ զգուշացնելով աղետալի տնտեսական հետևանքների մասին: 

Հետևաբար, կարելի է ասել, որ «Եվրոպական ընդհանուր տան» գաղափարը, թե ապահով և խաղաղ Եվրոպայի, և թե որպես իր անդամների միջև լիարժեք ինտեգրման վրա հիմնված եվրոպական միություն, այսօր սին երազանք է դարձել: