Մեկնաբանություն - Լրագրողների սպանությունը Սիոնիստական ​​ռեժիմի մոտեցումն է հանցագործությունները կոծկելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i171756-Մեկնաբանություն_Լրագրողների_սպանությունը_Սիոնիստական_ռեժիմի_մոտեցումն_է_հանցագործությունները_կոծկելու_համար
Չորեքշաբթի առավոտյան իսրայելցի զինվորականները սպանել են «Ալ-Ջազիրա»-ի 51-ամյա լրագրող Շիրին Աբու Աղելային Ջենին ճամբարի միջադեպի մասին լուրերի լուսաբանման ժամանակ և վիրավորել պաղեստինյան «Ալ-Ղոդս» թերթի թղթակից Ալի ալ-Սամուդին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2022 14:05 Asia/Tehran

Չորեքշաբթի առավոտյան իսրայելցի զինվորականները սպանել են «Ալ-Ջազիրա»-ի 51-ամյա լրագրող Շիրին Աբու Աղելային Ջենին ճամբարի միջադեպի մասին լուրերի լուսաբանման ժամանակ և վիրավորել պաղեստինյան «Ալ-Ղոդս» թերթի թղթակից Ալի ալ-Սամուդին:

Վերջին ամիսներին պաղեստինցիների դեմ օկուպացիոն ռեժիմի հանցագործությունները տարբեր հարթություններում զգալիորեն աճել են։ Տասնյակ պաղեստինցիներ նահատակվել են, և  հարյուրավոր ուրիշներ վիրավորվել են։

Սիոնիստական ​​ռեժիմը շարունակում է իր օկուպացիոն քաղաքականությունը և ի պատասխան Ալ-Աղսա մզկիթում նրանց ներկայության, պաղեստինցիներին  զրկել է իրենց կրոնական իրավունքներից և համատարած բռնություններ է  գործադրել։ 

Թեև արևմտյան և արաբական լրատվամիջոցների մեծ մասը լռել են օկուպանտ ռեժիմի հանցագործությունների նկատմամբ, ռեժիմը չի հանդուրժում իր հանցագործությունների նույնիսկ նվազագույն լուսաբանումը։ Շիրին Աբու Աղլան «Ալ-Ջազիրա»-ի ամենահին և ամենահայտնի լրագրողներից էր, որը հայտնի էր տարածաշրջանի քաղաքական միջավայրում: Այս կին լրագրողին սպանել են իսրայելցի զինվորականները՝ աշխատանքի ժամանակ։ Այս պայմաններում դա ավելի ակնառու է դարձնում Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործությունը, և այդ հանցագործությունը կարող է քննվել «կանխամտածված սպանության» շրջանակում։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ղոդսն օկուպացրած ռեժիմը նման հանցագործություն է կատարում։ Նախկինում նույնպես նման հանցագործություններ  կատարվել են։ Նման հանցագործություններով, ռեժիմը նպատակ ունի կանխել  գրավյալ տարածքներում անմարդկային գործողությունների լուսաբանումը։ Իրականում Սիոնիստական ​​ռեժիմը սպանում է լրագրողներին, որպեսզի կանխի օկուպացված տարածքների ու Պաղեստինի մասին փաստերի հրապարակումը:

«Ալ-Ջազիրա» ցանցը հայտարարել է որ այս սարսափելի հանցագործությունը միջազգային իրավունքի և կանոների խախտում է և նպատակ ունի թույլ չտալ լրատվամիջոցներին կատարել իրենց առաքելությունը:

Սիոնիստական ​​ռեժիմի կողմից նման հանցագործությունների իրականացման պատճառը միջազգային հանրության լռությունն է նաև պաղեստինցիների դեմ այս ռեժիմի կողմից իրականացված նողկալի հանցագործությունների նկատմամբ:

Գերտերությունները, հատկապես ԱՄՆ-ն, մեղսակից են Սիոնիստական ​​ռեժիմի այս ոճրագործությանը, քանի որ նրանք երկակի մոտեցում ունեն մարդու իրավունքների խախտումների նկատմամբ և աչք են փակում իրենց դաշնակիցների, հատկապես Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների վրա: Այս քաղաքականությունը նպաստում է պաղեստինցիների և լրագրողների նկատմամբ իրականացվող հանցագործությունների աճին:

Արձագանքելով  Սիոնիստական ​​ռեժիմի կողմից  «Ալ-Ջազիրա»-ի թղթակցի սպանությանը Կատարի փոխարտգործնախարար Լոլա Խաթերն ասել է.«Իսրայելին ցուցաբերվող անվերապահ աջակցությունը պետք է դադարեցվի»: