Մեկնաբանություն- Տաջիկստանի նախագահի այցը Իրան. Նոր հեռանկարներ երկու երկրի հարաբերություններում
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, գլխավորելով քաղաքատնտեսական բարձրաստիճան պատվիրակություն, կիրակի երեկոյան, ժամանել է Թեհրան։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին ուղեկցում էներգետիկայի, էկոնոմիկայի և առևտրի, ջրային ռեսուրսների նախարարները, Զբոսաշրջության զարգացման և շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովների նախագահները և գլխավոր դատախազը։
Երկօրյա այցի շրջանակում կայացել է Իրանի և Տաջիկստանի նախագահների հանդիպումը և ստորագրվել են տնտեսական, գիտական, քաղաքական և մշակութային ոլորտներում համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր:
Մայիսի 1-ին, Տաջիկստանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին նրան հրավիրել էր Իրան:
Վերջին երկու տարիների ընթացքում զուգամերձություն է տեղի ունեցել Իրան-Տաջիկստան հարաբերություններում: 2021 թվականի սեպտեմբերին Իրանի նախագահի այցը Տաջիկստան նոր էջ նշանավորեց Թեհրանի և Դուշանբեի համապարփակ համագործակցության մեջ: Այցի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվեց տարբեր ոլորտներում համագործակցության ութ փաստաթուղթ։

Արևմտյան Ասիայի որոշ հատվածներում շարունակվող հակամարտությունները, տարածաշրջանից ԱՄՆ-ի դուրս գալն ինչպես նաև ուկրաինական պատերազմը, մեծացրել են սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև տնտեսական հնարավորություններ ստեղծելու համար տարածաշրջանի երկրների զուգամերձության անհրաժեշտությունը: Իրանի 13-րդ կառավարությունը նույնպես փորձում է նվազեցնել լարվածությունն ու տարաձայնությունները, ինչպես նաև ամրապնդել մերձեցումը տարածաշրջանում՝ ընդգծելով տարածաշրջանի և մուսուլմանական երկրների առաջնահերթությունները և ավելացնելով փոխգործակցությունն ու առևտրային հարաբերությունները այդ երկրների հետ:

Իրանի և Տաջիկստանի իշխանությունները մշտական կապի մեջ են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի շուրջ, և մինչ այժմ ստորագրել են երկու անվտանգության համաձայնագրեր, բացի տնտեսական պայմանագրերից և հուշագրերից. Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ալի Բաղերիի վերջերս Տաջիկստան կատարած այցի ընթացքում Դուշանբեում բացվել է իրանական «Աբաբիլ 2» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանը՝ նպատակ ունենալով զարգացնել համատեղ պաշտպանական և ռազմական համագործակցությունը։
Երկու երկրները նաև լավ համագործակցում են տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՏՀԿ) և Շանհայի համագործակցության կազմակերպությունը և աջակցում են միմյանց դիրքերն այդ կազմակերպություններում. Վերջին օրինակն է Տաջիկստանի աջակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու Իրանի դիմումին, որը հանգեցրեց այս դիմումի հաստատմանը և 2021 թվականի սեպտեմբերին Դուշանբեում Շանհայի 21-րդ գագաթնաժողովում Իրանի անդամակցության գործընթացի մեկնարկին :

Տնտեսական առումով Տաջիկստանը կարող է դառնալ Իրանի գլխավոր տնտեսական գործընկերը Կենտրոնական Ասիայում, և կարող է ազատ ջրեր մուտք գործել Իրանի հարավային նավահանգիստներով: Վիճակագրությունը նաև ցույց է տալիս երկու երկրների միջև առևտրային հարաբերություններում զգալի թռիչք. Իրանական 1400 թվականին Իրանի և Տաջիկստանի միջև փոխանակվել է ավելի քան 139 հազար տոննա ոչ նավթային ապրանք՝ 131 միլիոն դոլար արժողությամբ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ցույց է տալիս 489 տոկոս քաշային և 463 տոկոս արժեքային աճ։
Իրանը և Տաջիկստանը նաև համագործակցության մեծ ներուժ ունեն նավթի, ամբարտակաշինության, սննդի, մետաղի և զբոսաշրջության նախագծերում, և իրանական ընկերությունները ակտիվ ներկայություն են ունեցել Տաջիկստանի մի շարք ռազմավարական նախագծերում, ներառյալ Ռագունի ամբարտակն ու էլեկտրակայանը, Էսթեղլալ թունելը, Դուշանբեի ջրի զտման կայանը և մի շարք այլ նախագծեր:

Ակնհայտ է, որ Իրանի ու Տաջիկստանի նախագահների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին տարիների փոխայցելությունները և տասնյակ փաստաթղթերի ստորագրումը քաղաքական, տնտեսական և պաշտպանական ոլորտներում, վկայում են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ երկու կողմերի լուրջ ջանքերի մասին։ Իրանի և Տաջիկստանի միջև երկարամյա մշակութային, կրոնական և պատմական կապերը լավ հարթակ են ստեղծել նաև հարաբերությունների զարգացման և խորացման համար, ինչը կարող է ընդլայնվել Տաջիկստանի նախագահի Իրան այցելությամբ: