Մեկնաբանություն- Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղին՝ տարածաշրջանային համագործակցության հաջողված օրինակ
Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղու աշխատանքի մեկնարկով, Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքական փակուղին ավարտվեց։
Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Մոհամմադ Գոլդի Սարդարաֆը, Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովում ունեցած ելույթում, նշել է, որ Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղին ԵԱՏՄ տարածքում առևտրային համագործակցության հաջողված օրինակ է:
Շաբաթ օրը, տարանցիկ բեռներ տեղափոխող գնացքը Ղազախստանից իր ուղին սկսելով, և Թուրքմենստանի տարածքով անցնելուց հետո, մուտք է գործել Իրան, որտեղից մեկնել է Թուրքիա։
Ղազախստան-Թուրքմենստան-Իրան 926 կմ երկարությամբ երկաթուղային ուղու գործարկման մասին համաձայնագիրը երեք նախագահների կողմից ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերին, իսկ շինարարությունը սկսվել է 2009 թվականին: Երկաթուղին շահագործման է հանձնվել 2014 թվականի դեկտեմբերին՝ երեք երկրների նախագահների ներկայությամբ։ Բացման օրվանից Չինաստանը միացել է երթուղուն, իսկ 2016 թվականից սկսած, այս երկաթուղով տեղափոխվել են բեռներ: Սակայն որոշ ժամանակ անց, պարզվեց որ երկաթուղու աշխատանքում առկա են խնդիրներ, պայմանավորված մասնավորապես Թուրքմենստանի երկաթուղու լայնությամբ նչպես նաև անհրաժեշտ կամուրջների բացակայությամբ ու վագոնների տեղափոխման հետ կապված խնդիրներով:
Սակայն ենթակառուցվածքային բարեփոխումների և 2021 թվականի նոյեմբերին կնքված երկաթուղային եռակողմ համաձայնագրի արդյունքում, Իրանը, Թուրքմենստանը և Ղազախստանը կրկին գործարկեցին երթուղին:
Այս երկաթուղին 600 կիլոմետրով կարճացնում է ԱՊՀ երկրներից Պարսից ծոց և Եվրոպա միջազգային տրանսպորտային երթուղին: Այն հնարավորություն է ռալիս դյուրացնել ԱՊՕՀ երկրների միջև առևտրային փոխանակումները և Ղազախստանում ու Թուրքմենստանում զբաղվածության աճի և կայուն զարգացման հնարավորությունէ ստեղծում:
ԲՈՒՀ-ի պրոֆեսոր, միջազգային տնտեսագիտության փորձագետ Բեշարա Հանան այս կապակցությամբ նշում է. «Երկաթուղիներում ներդրումները հիանալի միջոց են համաշխարհային տնտեսական աճը խթանելու համար. Քանի որ սա ամենաբարձր անվտանգություն ունեցող ուղին է: Երկաթուղային փոխադրումները այսօր դարձել են երկրների մեծ մասի տնտեսությունների հիմնական զարկերակը: Դա պայմանավորված է նրանով, որ երկաթուղային փոխադրումները 40%-ով նվազեցնում են բեռնափոխադրման ծախսերը:
Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի միջև գործող երկաթգիծը բացում է նաև Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքական փակուղին, ինչպես քաղաքական, այնպես էլ աշխարհաքաղաքական առումով:
ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հանձնաժողովի տնտեսական ինտեգրման տարածաշրջանային փորձագետ Նազար Դիաբն ասում է . «Զարգացող երկրները, որոնք ելք չունեն դեպի ծով, գտնվում են ծանր վիճակում, քանի որ տարանցիկ նավահանգիստներ հասնելու համար ներմուծումն ու արտահանումը պետք է իրականացնեն հարևան ափամերձ երկրների տարածքով: Ղազախստան-Թուրքմենստան- Իրանի երկաթուղային տրանսպորտային միջանցքը այս հարցում օգնում է դեպի ծով ելք չունեցող երկրներին»:
Այս երկաթուղային միջանցքը նպաստում է նաև Կենտրոնական Ասիայի երկրների կախվածությունը տարածաշրջանից դուրս գտնվող ուժերից նվազեցնելուն և տարածաշրջանում արտաքին միջամտությունը կանխելուն: Այս կապակցությամբ, Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Էլիզաբեթ Վուդսը հայտարարել է, որ տարածաշրջանային այս համագործակցությունը նվազեցնում է տարածաշրջանից դուրս երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի ազդեցությունն ու միջամտոելու հնարավորությունը:
Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմումից, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի այլ երկրների համար տարածաշրջանային երկաթուղիների տնտեսական օգուտներից բացի, այս երկաթուղին նապստում է նաև քաղաքական և մշակութային հարաբերությունների զարգացմանը։ Այս համագործակցությունը նաև կայունություն և անվտանգություն կհաստատի Կենտրոնական Ասիայի ծով ելք չունեցող երկրների աշխարհաքաղաքական փակուղու բացմանը։