Մեկնաբանություն- Թուրքիայի նախագահի այցը Թեհրան
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i177366-Մեկնաբանություն_Թուրքիայի_նախագահի_այցը_Թեհրան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնական հրավերով, գլխավորելով քաղաքական և տնտեսական բարձրաստիճան պատվիրակություն, հուլիսի 18-ին կժամանի Թեհրան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2022 06:42 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Թուրքիայի նախագահի այցը Թեհրան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնական հրավերով, գլխավորելով քաղաքական և տնտեսական բարձրաստիճան պատվիրակություն, հուլիսի 18-ին կժամանի Թեհրան։

Թուրքիայի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության Թեհրան այցի ընթացքում,   կքննարկվի  երկու երկրների միջև տնտեսական, առևտրային և քաղաքական համագործակցության զարգացող ընթացքը: Երկկողմանի հանդիպումներից բացի, Թուրքիայի նախագահի Թեհրան այցի մյուս նպատակն է՝ մասնակցել Աստանայի գործընթացի երաշխավոր  երկրների ղեկավարների յոթերորդ հանդիպմանը, որը պետք է կայանա Թեհրանում՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ :

Էրդողանի այցը Թեհրան տեղի է ունենում այն պայմաններում, երբ նախատեսվում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան, ով միանալու է երեք երկրների գագաթաժողովին։ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների յոթերորդ նիստի ընթացքում կքննարկվեն Սիրիայում ներքին ճգնաժամի հետ կապված հարցեր: Այդ պատճառով, Թեհրանի հանդիպումը կարևոր է երեք մասնակից երկրների, տարածաշրջանի և աշխարհի այլ կառավարությունների ու ժողովուրդների համար։

Որպես երկու հարևան ու մուսուլման երկրներ Իրանի ու Թուրքիայի հարաբերությունների քննարկումը կարևոր է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային առումներով։Հատկապես, որ վերջին տարիներին երկու երկրներն էլ ապացուցել են այն, որ կարող են ազդեցիկ դեր խաղալ տարածաշրջանի և նույնիսկ աշխարհի այլ երկրների համար։ Իրանի և Թուրքիայի տնտեսական հարաբերությունների կապակցությամբ պետք է ասել, որ դրանք  օրեցօր ավելի են ընդլայնվում: Այս գործընթացը ցույց է տալիս, որ Թեհրանն ու Անկարան վճռական են տրամադրված երկկողմ համագործակցության հարցում։ Տարածաշրջանային համագործակցության առումով Իրանի և Թուրքիայի մասնակցությունը Սիրիայի ներքին խնդիրների լուծման գործընթացին վկայում է այն մասին, որ արևմտյան գերտերությունները, որոնք նախկինում որոշում էին Արևմտյան Ասիայի երկրների ճակատագիրն այժմ պետք է վերադառնան իրենց մայրցամաք։ Իրանը և Թուրքիան Ռուսաստանի հետ միասին կարող են լուծել այս տարածաշրջանների խնդիրները և վերջ դնել այս տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Սիրիայի ներքին և տարածաշրջանային տարաձայնություններին: Թեև այս ոլորտում խնդիրներ կան, սակայն ակնկալվում է, որ այդ խնդիրները շուտով կավարտվեն: Անկասկած օրակարգում է լինելու Իրանի և Ռուսաստանի   խորհրդականների ներկայությունը Սիրիայում, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օրինական կառավարության թույլտվությամբ։ Մինչդեռ Թուրքիայի ռազմական ներկայությունն այս երկրում իրականացվել է ապօրինի, և շուտով թուրք զինվորականները ստիպված կլինեն լքել Սիրիան և վերադառնալ իրենց երկիր։ 2011 թվականից ի վեր Թուրքիայի կառավարությունը աջակցում էր Սիրիայում Բաշար Ասադի օրինական կառավարության տապալմանը, ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան կառավարությունների և Պարսից ծոցի առափնյա որոշ հետադիմական արաբական կառավարությունների հետ միասին, սակայն 2018 թվականին Թուրքիայի  կառավարությունը ներխուժեց այս երկիր և օկուպացրեց նրա տարածքի  մի մասը՝ Սիրիայում ԱՄՆ-ի հետ ունեցած խնդրի պատճառով։ Ակնհայտ է, որ թուրք զինվորականների գործողությունն անօրինական է և չունի իրավական հիմք: Որոշ փորձագետներ վերջին քայլերը  համարում են նոր աշխարհակարգի ձևավորման արդյունքը: Մի համակարգ, որը  աշխարհը կփրկի ԱՄՆ-ի նկատի առած միաբևեռ կարգավիճակից և կընթանա դեպի բազմաբևեռ աշխարհ:

Ամեն դեպքում, Թուրքիայի  նախագահի և նրան ուղեկցող  բարձրաստիճան պատվիրակության այցը Թեհրան շատ կարեւոր է երկկողմ համագործակցությունների առումով: Որովհետեւ այս ուղևորության ընթացքում քննարկվելուէ  հաջորդ տարի  Իրանի և Թուրքիայի համագործակցության հարցը: Միաժամանակ, Թեհրանում կայանալու է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների յոթերորդ հանդիպումը, որը երեք երկրների հերթական քայլն է՝ վերջ դնելու Սիրիայի ներքին և տարածաշրջանային խնդիրներին։ Թեհրանի հանդիպման բանաձևերը կյանքի կոչվելու դեպքում, անկասկած, ԱմՄՆ-ն, որը գողանում է Սիրիայի նավթային պաշարները, ստիպված կլինի լքել այս երկիրը: