Մեկնաբանություն-Իրանի պաշտպանական արդյունաբերությունն առաջատար դիրք ունի
Արտադրության և գիտելիքահենք տնտեսության ոլորտում ՊՆ կարողությունների ցուցահանդես կատարած այցի շրջանակում, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, անդրադառնալով տարբեր ոլորտներում նախարարության գրանցած ձեռքբերումներին, ասել է. «Պաշտպանական արդյունաբերությունը և պաշտպանական տեխնոլոգիաներն աշխարհում և Իրանում միշտ եղել են առաջատար»:
Էսլամին հավելել է. «Պաշտպանական արդյունաբերության ոլորտի գիտնականները, չնայած դաժան պատժամիջոցներին, ոչ միայն չհուսահատվեցին, այլ իրականացրեցին նոր հետազոտություններ ու ստեղծեցին նոր տեխնոլոգաիներ, հասնելով կայուն արդյունքների: Այս հզորությունն այնքան ծավալուն է, որ կարող է օգնել նա այլ ոլորտներին»:
Էսլամիի անդրադարձն ԻԻՀ արդյունաբերության ոլորտում պաշտպանական արդյունաբերության առաջատար դիրքին, հիմնված է վերջին տասնամյակներին գրանցած արդյունքների և ապշեցուցիչ առաջընթացի վրա: Արդյունաբերության մյուս ոլրոտները նույնպես շահում են պաշտպանական արդյունաբերության զարգացումից:
ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին, արդյունաբերության նախարարի մասնակցությամբ ՊՆ և «Իրան Խոդրո» համատեղ արտադրանքի շնորհանդեսի շրջանակներում ասել է. «Պաշտպանության նախարարության պարտականությունն է աջակցել Զինված ուժերին սպառազինուևթյան ու տեխնիկայի հարցում: Սակայն մենք ունենք նաև այլ առաքելություն՝ աջակցել երկրի արդյունաբերության զարգացմանը»:
Վերջին տասնամյակների ընթացքում Իրանի պաշտպանական արդյունաբերությունն ապշեցնող ձեռքբերումներ է գրանցել՝ սպառազինական էմբարգոյին դիմակայելու և պաշտպանական ինքնաբավության հասնելու ուղղությամբ: Բացի այդ, հզոր զինված ուժեր ունենալը պահանջում է այդ ուժերի զինել նորագույն զինտեխնիկայով և ժամանակակից սպառազինությամբ, ինչը համարվում է պաշտպանական արդյունաբերության առաջին և կարևոր խնդիրը։
Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմի ընթացքում Իրանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում լուրջ քայլեր արվեցին ռազմական ինքնաբավության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ու բանակին անհրաժեշտ բոլոր տեսակի սարքավորումների և սպառազինությունների նախագծման ու արտադրության ուղղությամբ։
Իրանի կանխարգելիչ ուժի հիմքերից մեկը բալիստիկ հրթիռների զինանոցի ստեղծումն ու զարգացումն է, որը ներառում է տարբեր հեռահարության բոլոր տեսակի բալիստիկ հրթիռներ։ Ասիմետրիկ պատերազմը մյուս ոլորտն է, որտեղ կարևոր դերակատարություն ունի պաշտպանական արդյունաբերությունը՝ արտադրելով համապատասխան սարքավորումներ և զենք:
Պաշտպանական արդյունաբերության մյուս կարևոր առաքելությունը այնպիսի հիմնական սպառազինությունների արտադրությունն է, ինչպիսիք են կործանիչները, մարտական և նյութատեխնիկական ապահովման նավերը, հրթիռային համակարգերը, զրահատեխնիկան և անօդաչու սարքերը:
Բացի այդ, պաշտպանական արդյունաբերությունը էական դեր է խաղում շարժիչների, սենսորների, էլեկտրոնային սարքավորումների, ռադարների և այլ առաջադեմ տեխնոլոգիական սարքավորումների ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման գործում: Իրանի պաշտպանական արդյունաբերությունն այսօր իր ձեռքբերումները ներկայացրել է ոչ ռազմական ոլորտներին, ինչը կարևոր դեր է կատարել արդյունաբերական առաջընթացի և օտար երկրներից կախվածությունը կտրելու գործում: