Մեկնաբանություն- Զգուշացում ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի բռնկման մասին
(last modified Mon, 15 Aug 2022 14:53:13 GMT )
Օգոստոս 15, 2022 19:23 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Զգուշացում ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի բռնկման մասին

Ֆլորիդայում Թրամփի առանձնատան խուզարկությունից հետո, ՀԴԲ-ն և Ներքին անվտանգության նախարարությունը համատեղ հայտարարությամբ նախազգուշացրել են դաշնային պաշտոնյաների դեմ ուղղված սպառնալիքների աճի մասին:

Հայտարարության մեջ կառույցները նախազգուշացրել են ՀԴԲ-ի կենտրոնակայանի ռմբակոծման սպառնալիքի և այլ ներքին սպառնալիքների մասին՝ «քաղաքացիական պատերազմ» և «զինված հեղափոխություն» անվանումներով և ընդգծել, որ այդ սպառնալիքները կարող են թիրախավորել նպատակները, մարտավարությունները և սպառազինությունը:

Այս նախազգուշացումը իմաստավորվում է Ֆլորիդայում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առանձնատան վրա ՀԴԲ գործակալների ներխուժումից հետո: Այս անգամ ևս ինչպես 2021 թվականի հունվարին ԱՄՆ-ի Կոնգրեսի վրա հարձակումը, Թրամփը որդեգրեց ագրեսիվ մոտեցում՝ ուղղակի և անուղղակի կերպով խրախուսելով իր կողմնակիցներին արձագանքել այդ հարցին: Իհարկե, այս արձագանքներից մի քանիսը տեղի են ունեցել բողոքի ցույցերի տեսքով Ֆլորիդայում Թրամփի առանձնատան դիմաց, բայց ամենակարևորը եղել են Թրամփի կողմնակիցների սպառնալիքները և որոշ զինված գործողություններ զինյալների և ծայրահեղ աջակողմյանների  կողմից։ Իրականում Թրամփի արմատական ​​կողմնակիցների կողմից քաղաքացիական պատերազմի վերջին սպառնալիքներն աննախադեպ չեն։ Սակայն այս սպառնալիքներն այժմ շատ լուրջ են գնահատվել:

Այս անգամ Թրամփի կողմնակիցների արձագանքը ՀԴԲ-ի հետաքննությանն անցել է սովորական զայրույթի ու զզվանքի սահմանները։ Թրամփի մի շարք կողմնակիցներ և նույնիսկ ԶԼՄ-ներում նրա որոշ կողմնակիցներ կամ Հանրապետական ​​կուսակցության թեկնածուներ դիմել են բռնության՝ այդպիսով արտահայտելու իրենց հակադրությունը ՀԴԲ-ի գործողություններին։ Նախօրեին Դոնալդ Թրամփի մի խումբ զինված կողմնակիցներ հավաքվել էին Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում ՀԴԲ գրասենյակի մոտ՝ բողոքելու Ֆլորիդայում նրա առանձնատան վրա ոստիկանական գրոհի դեմ: 

Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են «Կազմալուծեք ՀԴԲ-ն» գրությամբ ցուցապաստառներ: Մինչ այդ Թրամփի կողմնակիցները բողոքի ցույց են անցկացրել Ֆլորիդայում՝ նրա առանձնատան դիմաց։ 42-ամյա զինված տղամարդը, ով օգոստոսի 11-ին Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում փորձել է մտնել ՀԴԲ գրասենյակ, սպանվել է անվտանգության ուժերի կողմից։ Այս անձը ներկա է եղել 2021 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսի շենքի վրա հարձակման ժամանակ։

Այս դեպքերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի ներքաղաքական դաշտը թեւակոխել է նոր և աննախադեպ փուլ, որի ակնհայտ բնութագրիչներից են բողոքի ցույցերի զգալի աճը, ինչպես նաև զինված գործողություններն ու դաշնային կառավարության դեմ բռնի գործողությունների սպառնալիքները։

Որոշ փորձագետների կարծիքով՝ Թրամփի առանձնատանը հայտնաբերված փաստաթղթերի շուրջ կռիվը սովորական քաղաքական պայքար չէ ամերիկյան երկու հիմնական կուսակցությունների՝  միջև, այլ լայնածավալ պատերազմ ԱՄՆ-ի հետախուզական հանրության կողմից պրոֆեսիոնալ քաղաքական գործարարի, այսինքն՝ Թրամփի դեմ, որը չի հետևել քաղաքական խաղի կանոններին և կազմաքանդելու փորձ է անում:

Պաշտոնը ստանձնելու պահից մինչև Սպիտակ տունը լքելը Թրամփը խախտեց սովորական կանոնները շատ ոլորտներում, և նրա վերջին գործողությունն այս առումով 11 հույժ գաղտնի փաստաթղթերի, այդ թվում՝ միջուկային փաստաթղթերի գաղտնի փոխադրումն էր Ֆլորիդայում գտնվող իր առանձնատուն։ Գործողություն, որը չի կարելի հանդուրժել և ներել Միացյալ Նահանգների պաշտոնական և իրավական տեսանկյունից։ Հայտնի դեմոկրատ մեդիա ակտիվիստ Ռոն Ֆիլիպկովսկին Թրամփի կողմից գաղտնի տեղեկատվության արտահոսքի մի քանի դեպքեր նշելուց հետո, ասում է. «Մի անհանգստացեք գաղտնի փաստաթղթերի համար, Թրամփը նման գործերի մեծ անցյալ ունի»։