Մեկնաբանություն- Իրանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ՇՀԿ-ի հետ
Ուրբաթ օրն Ուզբեկստանում անցկացված ՇՀԿ ՆԳ նախարարների չորրորդ հանդիպման ժամանակ, քննարկվել են ահաբեկչության, ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության և թմրանյութերի դեմ պայքարի հետ կապված հարցեր։
Նշելով, որ Իրանը միջազգային ահաբեկչության զոհ է, Իրանի ՆԳ նախարար Ահմեդ Վահիդին ընդգծել է, որ ԻԻՀ պատրաստ է ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում համագործակցել Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ:
Այս հայտարարությունն հիքմում Իրանի երկարաժամկետ փորձն է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ահաբեկչության դեմ պայքարում: Ներքին մակարդակով Իարնը հայտնի է որպես ահաբեկչության ամենամեծ զոհերից մեկը: «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումն Իրանում անցկացրած ահաբեկչական գործողությունների ընթացքում սպանել է 17 հազար քաղաքացու, այդ թվում նաև պաշտոնյաների: Սակայն այսօր այդ խմբավորումն Արևմուտքի հովանավորությամբ շարունակում է իր գործունեությունն Ալբանիայում:
Տարածաշրջանային մակարդակում Իրանն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի առաջատար է, իսկ Սիրիայում և այնուհետև Իրաքում ահաբեկչական խմբավորումների գործողությունների ձևավորումից ու ընդլայնումից ի վեր, այս երկու երկրների կառավարությունների հետ լայն համագործակցություն է ծավալվել թաքֆիրական ահաբեկիչներին դիմակայելու և նրանց ոչնչացնելու ուղղությամբ:
Իրանը նաև բազմիցս զգուշացրել է Աֆղանստանում թաքֆիրական ահաբեկչության տարածման մասին՝ ԻԼԻՊ-ի անդամների գործողությունների պատճառով: Աֆղանստանում ահաբեկչական գործողությունների աճը լուրջ վտանգներ և սպառնալիքներ է ստեղծել հարևան երկրների համար, որոնք նաև Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ են։ Բնականաբար, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում այս երկրների հետ Թեհրանի համագործակցությունը կարող է մեծ օգնություն լինել այդ երկրներին՝ ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարում։
ՄԱԿ-ն Իրանին անվանել է թմրաբիզնեսի դեմ պայքարի դրոշակակիր: Չնայած պատժամիջոցներին, Իրանը տարեկան առգրավել է ավելի քան 1000 տոննա թմրանյութ, գրանցելով աշխարհում թմրամիջոցների առգրավման ամենամեծ ծաավլը: Անցած մի քանի տասնամյակների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը հսկայական ծախսեր է կատարել թմրանյութերի արտադրությամբ և ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբավորումների դեմ պայքարի համար, և մեծ թվով իրանցի զինվորներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ նահատակվել են այս ճանապարհին:
ՇՀԿ-ն ի սկզբանե ձևավորվել է որպես անվտանգությունն ապահովելուն ուղղված նախաձենռություն՝ հիմնականում ահաբեկչության ու ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության և թմրանյութերի դեմ պայքարի համար՝ հաշվի առնելով անդամների Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների և Չինաստանի տարածքում նման գործողությունների ավելացման հեռանկարը:
Ուստի կազմակերպությանն Իրանի անդամակցությամբ Թեհրանը կարող է ահաբեկչւթյան ու թմրաբիզնեսի դեմ պայքարում իր հարուստ փորձով կիսվել այլ անդամ երկրների հետ:
(ՇՀԿ) հանդիսանում է մշտապես գործող միջպետական միջազգային կազմակերպություն, որի ստեղծման մասին հայտարարվել է 2001թ. հունիսի 15-ին Շանհայում «Շանհայան հնգյակի» պետությունների և Ուզբեկստանի կողմից: «Շանհայան հնգյակի» մեխանիզմի հիմքում Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի միջև ռազմական ոլորտում վստահության ամրապնդման և սահմանային շրջաններում զինված ուժերի փոխադարձ կրճատման վերաբերյալ կնքված 1996-1997թթ. համաձայնագրերն են:
2002թ. հունիսին ՇՀԿ անդամ պետությունների գագաթնաժողովի ընթացքում ստորագրվեց ՇՀԿ կանոնադրությունը, որը հանդիսանում է Կազմակերպության հիմնական կանոնադրական փաստաթուղթը` ամրագրելով վերջինիս նպատակները և սկզբունքները, կառուցվածքը և գործունեության հիմնական ուղղությունները:
Ներկայումս Իրանն անցնում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը մշտական անդամակցության գործընթացը։