Գամմա ճառագայթման շարժական համակարգի շահագործումը Իրանցի գիտնականների նոր ձեռքբերումն է
Իրանի միջուկային արդյունաբերության գիտնականների ջանքերով նախագծվել և շահագործման է հանձնվել գյուղատնտեսական արտադրանքի գամմա ճառագայթման շարժական համակարգը։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխտնօրեն և Ռադիացիոն կիրառման զարգացման ընկերության գործադիր տնօրեն Փեժման Շիրմարդին ասել է.«Իրանի գյուղատնտեսական մթերքների ճառագայթման համակարգը՝ որպես կարևոր ձեռքբերում, շահագործման է հանձնվում Արևելյան Ատրպատական նահանգի Բոնաբ քաղաքում»:
Գյուղատնտեսական արտադրանքների համար կիրառվող գամմա ճառագայթման շարժական համակարգը կարող է 30 տոկոսով կանխել գյուղմթերքի ոչնչացումը:
Այս համակարգը, որը կառուցվել էԲոնաբ համալիրի ճառագայթման տեխնոլոգիաների առաջին քաղաքավանում, կարող է ցածր չափաբաժիններով ճառագայթելով հացահատիկային և հատիկավոր մթերքները օգտագործվել ախտահանման, մանրէների դեմ պայքարի և վնասատուների նվազեցման համար՝ մանրեների նվազեցման և սննդամթերքը քայքայող միկրոօրգանիզմների ոչնչացման միջոցով:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության թոխտնօրենն ասել է.«Այս համակարգը համարվում է աշխարհում մինչ այժմ արտադրված այս մոդելի առաջին օրինակը, ինչպես նաև ԻԻՀ-ն աշխարհում երկրորդ երկիրն է, որն արտադրում է նման համակարգեր»։
Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել էր 10 հազար մեգավատ հզորությամբ միջուկային էներգիայի արտադրության, ճառագայթման օգտագործման զարգացման և 360 հազար մեգավատ հզորությամբ տեղական էլեկտրակայանի կառուցման երեք ռազմավարական ծրագրերի մասին:
Միջուկային տեխնոլոգիան առանցքային և հիմնական տեխնոլոգիաներից մեկն է, որը մեծ բաժին ունի նոր տեխնոլոգիաների զարգացման և նոր ճյուղերի զարգացման գործում։
ԻԻՀ-ն նույնպես դիմել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը՝ հենվելով տեղական փորձագետների կարողությունների վրա և բարեխղճորեն ապացուցել է, որ այլ նպատակ չունի, քան այդ էներգիայի խաղաղ և արդյունաբերական օգտագործումը։
Այս ամենով հանդերձ ԱՄՆ-ի և սիոնիստների գլխավորությամբ թշնամիների քաղաքական և տնտեսական ճնշումները շարունակում են խոչընդոտել միջուկային էներգիայի խաղաղնպատակ օգտագործման Իրանի ուղին, որի վերջնական նպատակը Իրանի ազգային հզորության թուլացումն է։
Արդյունաբերության, բժշկության, սննդի արդյունաբերության, շրջակա միջավայրի, ինչպես նաև մաքուր էներգիա ապահովելու պատճառով միջուկային արդյունաբերությունը շատ երկրների ուշադրության կենտրոնում է:
Համապատասխանաբար, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը իրականացնում է մի քանի առաջնահերթ առաքելություններ այդ թվում՝ միջուկային վառելիքի ցիկլի, էլեկտրաէներգիայի արտադրության և ատոմակայանների ոլորտը, ինչպես նաև ճառագայթման կիրառման ոլորտները, որոնք օգտագործվում են արդյունաբերության, շրջակա միջավայրի առողջության, գյուղատնտեսության և սննդի ոլորտներում։
Չնայած բոլոր ճնշումներին և նույնիսկ իրանցի գիտնականների սպանություններին, որոնք թշնամիներն արել են Իրանի միջուկային առաջընթացը կանխելու համար, այս ռազմավարական արդյունաբերության ձեռքբերումների հարաճուն զարգացումն իրականացվում է, և թշնամիների դիվերսիաները չեն կարողացել խոչընդոտել ժողովրդի և Իրանի միջուկային արդյունաբերության գիտնականների վճռականությանը։
Ապրիլի 9-ին միջուկային արդյունաբերության նոր ձեռքբերումների արարողության ժամանակ ԻԻՀ-ի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին ընդգծել է, որ Իրանը խաղաղ միջուկային ոլորտներում հետազոտությունները չեն ենթարկվի այլոց ցանկություններին կամ կարծիքներին, ասելով.«Բարեբախտաբար, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում գիտնականների հետազոտական աշխատանքները թափ են հավաքել, և կառավարությունը աջակցում է այս գործընթացին»։