Մեկնաբանություն- Ադրբեջանական ԶԼՄ-ներում շարունակվում է հակաիրանական քարոզչությունը
Սա առաջին դեպքը չէ, որ ծայրահեղ թուրքիզմ անունով հայտնի հոսանքը, որը վայելում է օտարների աջակցությունը, քայլեր է ձեռնարկում երկու մուսուլման երկրների՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները քանդելու ուղղությամբ։
Այս վտանգավոր հոսանքները, որոնք կապված են տարածաշրջանի որոշ հայտնի կառավարությունների և Իսրայելի ռասիստական ռեժիմի հետ և ֆինանսավորվում են օտարների կողմից, ոչնչացնում են երկու հարևան երկրների միջև աճող հարաբերությունները։ Սա այն դեպքում, երբ անցած երեք տասնամյակների ընթացքում Իրանի և Ադրբեջանի իշխանությունները մի շարք համաձայնագրեր են ստորագրել հատկապես մյուս կողմի ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Թեհրանի և Բաքվի իշխանությունները վերջին մի քանի տարիներին անվտանգության ոլորտում համագործակցության մի շարք համաձայնագրեր են ստորագրել, որպեսզի թույլ չտան երրորդ երկրին սպառնալ Իրանին և Ադրբեջանին: Սակայն հակաիրանական հոսանքները Արաքսի հյուսիսում գործում են հեշտությամբ և անարգել և Բաքվի լրատվամիջոցները մշտապես զբաղվում են Իրանի դեմ քարոզչությամբ։ Բայց կարծես թե Բաքվի կառավարության պաշտոնական դիրքորոշումը հակասում է այդ քարոզչություններին:
Օրինակ՝ Ադրբեջանի խորհրդարանի չորս շրջանի պատգամավոր, պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Էլման Մոհամմադովն անցյալ տարի Թեհրանի և Բաքվի հարաբերությունները քանդելու ջանքերի մասին ասել էր. «Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները պետք է ընդլայնվեն բարեկամական և մտերմիկ ձևով, և այդ հարաբերությունները պետք է լինեն շատ բարձր մակարդակի վրա բոլոր ոլորտներում, և երկու երկրների նախագահների հանդիպումները միջազգային նիստերում, ինչպես նաև երկու երկրի միջև ստորագրված փաստաթղթերը, բնականաբար, գոհացնում են Ադրբեջանի մուսուլման ժողովրդին»:
Վերջերս, Բաքվում Սիոնիստական ռեժիմի դեսպան Ջորջ Դիկի հակաիրանական քայլերից հետո, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, քաղաքական փորձագետ, Էլհամ Ալիևի կառավարությանը մոտ կանգնած քաղաքական գործիչ Այդին Միրզազադեն, արձագանքելով Իսրայելի դիվանագետի այս սադրիչ գործողությանն ասել է.«Կան ուժեր, որոնք փորձում են լարել Թեհրանի և Բաքվի հարաբերությունները, և երկու հարևան երկրների միջև այս բարյացակամությունը հաճելի չէ նրանց համար: Սակայն նրանց ջանքերն անարդյունք են։ Որովհետև Ադրբեջանի կառավարությունը վճռական է Իրանի հետ համագործակցելու հարցում։ Մյուս կողմից, Բաքվի կառավարությունը նման մոտեցում է նկատում Իրանի պաշտոնյաների ու պաշտոնական քաղաքական կենտրոնների շրջանում, և այս տեսանկյունից հարաբերությունները խաթարելու և երկու երկրների համատեղ նախագծերի իրագործմանը խոչընդոտելու փորձն ապարդյուն է»:
Այս կապակցությամբհակաիրանական քաղաքականության նոր փուլի շրջանակներում, «Յենի Մուսավաթ» թերթը, որը համարվում է նաև Բաքվի կառավարության խոսնակներից մեկը, հերթական անգամ վիրավորանքներ է հրապարակել քաղաքական մեկնաբան, Միացյալ Ադրբեջանի Ժողովրդական Ճակատ կուսակցության պատգամավոր՝ Էլչին Միրզա Բիգլուի անունից: Այս, «քաղաքական մեկնաբան» անտրամաբանական ու ոչ սկզբունքային հայտարարություններով Իրանին մեղադրել է Ադրբեջանին տարածքային պահանջներ ներկայացնելու մեջ։
Քաղաքական փորձագետները հայտարարել են, որ վերջին ամիսների ընթացքում Իրանի ու Ադրբեջանի համագործակցությունների ընդլայնումը մտահոգել է սիոնիստներին և նրանց հարող պանթուրքական շարժմանը: Երկու մուսուլման և հարևան երկրի՝ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները խեղելու Իսրայելի ռասիստական ռեժիմի և ծայրահեղ թրքամետ շարժման ջանքերը գաղտնի չեն: