Սեպտեմբեր 01, 2022 12:48 Asia/Tehran

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքնային այցով և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եռակողմ նիստին մասնակցելու նպատակով մեկնել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել:

Բրյուսելում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Բրյուսելյան հանդիպումը Եվրամիության միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության կողմերի պաշտոնական բանակցությունների երկրորդ փուլն է ՝վերջին մեկ տարում։ Սահմանային հակամարտությունը դադարեցնելու և Ադրբեջանի ու Հայաստանի տարածքային վեճերը կարգավորելու Արևմուտքի պարտավորությունների համատեքստում ,սահմանվել և նախապես ճշտվել  ​​են Եվրամիության շրջանակներն ու խնդիրները։ Այդ պարտավորություններն են՝ Հայաստանի շրջափակման դադարեցումը, Բաքվի և Երևանի պաշտոնական և միջազգային սահմանների որոշումն ու հստակեցումը և Ղարաբաղի խաղաղության  համաձայնագրի ստորագրումը, իսկ նախկինում հակամարտող կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ սահմանել են խաղաղության պայմանագրի շրջանակներն ու կետերը և ստորագրել խաղաղության պայմանագրի տասը կետից բաղկացած դրույթները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը Բաքվի և Երևանի ղեկավարների ստորագրությանն է հանձնել Ղարաբաղի խաղաղության  համաձայնագրի պայմանները, պետք է ասել.«Բրյուսելի հանդիպումը զուտ ուժի և մրցակցության ցուցադրություն է կովկասյան տարածաշրջանում միջնորդության նպատակով»:Փաստորեն, Բրյուսելը շարունակում է իր ջանքերը խաղաղության միջնորդական առաքելություն իրականացնելու ուղղությամբ և  անընդհատ փորձում է Ռուսաստանի դիրքերն ավելի հավասարակշռված դարձնել Ադրբեջանի  և Հայաստանի նկատմամբ։

Անկասկած նախկինում, Եվրամիությունը ներկայացվում էր որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում կարևոր դերակատար։ Սակայն Ռուսաստանի ռազմական ներկայությունը տարածաշրջանում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, նկատելի է և ակնհայտ և գաղտնիք չէ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին տասը կետից բաղկացած համաձայնագրի ստորագրումից հետո, Մոսկվայի միջնորդությամբ ակտիվացել են եռակողմ ձևաչափերը։ Այդ պատճառով անհավանական է, որ  ԵՄ-ն կարողանա բացառել Ռուսաստանին խաղաղ բանակցությունների գործընթացից։ Հատկապես, որ տարածաշրջանի և աշխարհի երկրներում,միայն Ռուսաստանն է, որ Հայաստանում և հարավկովկասյան տարածաշրջանում իրական ռազմական ներկայություն ունի :

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս երկկողմ պաշտոնական հանդիպման ընթացքում համաձայնվել  են զեղչել ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խմբին:Ադրբեջանի հանր.նախագահը նաև Մինսկի միջնորդական խմբի գործունեությունը անցյալ  երեք տասնամյակի ընթացքում  որակել է չեզոք և ապարդյուն և ընդգծել միջնորդական այս խմբի լուծարումը։ Միևնույն ժամանակ, Բաքվի և Մոսկվայի ղեկավարները հաստատել և ընդգծել են 3+3 ձևաչափը,որը ներառում է Կովկասի  տարածաշրջանի երեք երկրներին և տարածաշրջանի երեք ազդեցիկ ու շահավետ երկրներ Իրանին, Ռուսաստանին և Թուրքիային, որպես Ղարաբաղյան խաղաղության համաձայնագրի երաշխավոր: Ամեն դեպքում  թվում է , որ Հայաստանի  պաշտոնյաները  պնդում են Մինսկի խմբի մասնակցությունը և համոզված  են, որ խաղաղության յուրաքանչյուր  համաձայնագիր, ի վերջո, պետք է ստորագրվի Մինսկի խմբի համանախագահների կողմից։Այս կապակցությամբ կա անհերքելի մի  փաստ:Ելնելով այս իրականությունից, Կովկասյան տարածաշրջանում Արևմուտքն ու Ռուսաստանը խիստ մրցակցում են: Կողմերից յուրաքանչյուրը փորձում է  ձևացնել, թե ինքն է խաղաղության ամենաակտիվ միջնորդը  և փորձում է վերջ տալ տարածաշրջանի կառավարությունների և ժողովուրդների խնդիրներին։ Ամենայն դեպս , ինչպես ընդգծել է Ադրբեջանի Հանրապետության նախագահը, Մինսկի խումբն այնքան էլ արդյունավետ չի եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։Մյուս կողմից, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան կարող են կառուցողական քայլեր ձեռնարկել երկու հարևան երկրների միջև վեճերը լուծելու համար։

Ընդհանուր առմամբ պետքե ասել .«Անհավանական է ,որ Բրյուսելյան հանդիպմանը, կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ տասը կետից բաղկացած խաղաղության պայմանագրի դրույթներից զատ,նոր համաձայնագիր ստորագրեն»։

Պիտակ