Մեկնաբանություն-Պուտինը ներկայացրել է ՌԴ քարտաքին քաղաքականության նոր դոկտրինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուիտնը հաստատել է երկրի արատքին քաղաքականության նոր դոկտրինը՝ կենտրոնացած «Ռուսական աշխարհ» հայեցակարգի վրա:
«Ռուսական աշխարհ» դոկտրինը հորինել են ռուս պահպանողական տեսաբանները, իսկ Արևմուտքն ասում է, որ դրա նպատակը Ռուսաստանի ագրեսիան արդարացնելն է:
31 էջանոց դոկտրինում, որ ստացել է «Մարդասիրական քաղաքականություն» անունը, նշվում է, որ Ռուսաստանը պետք է աջակցի և պաշտպանի ռուսական աշխարհի ավանդույթներն ու իդեալները:
Փաստաթղթում ասվում է. «Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է արտերկրում գտնվող իր հայրենակիցներին՝ նրանց իրավունքները ճանաչելու, շահերի պաշտպանության և ռուսական մշակութային ինքնությունը պահպանելու հարցում: Մոսկվան պետք է զարգացնի Վրաստանից անջատված Աբխազիայի և Հարավային Օսիայի, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում գտնվող Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ անջատողական հանրապետությունների հետ հարաբերությունները»։
Տպավորություն է ստեղծվում, որ ՌԴ նախագահի կողմից այս փաստաթղթի ստորագրումը փորձ է՝ հիմքեր ստեղծելու արտաքին միջամտությունների, այդ թվում՝ 2022թ փետրվարին Ուկրաինայի ներխուժման համար: Քանի որ ի պատասխան Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների խնդրանքի, Մոկսվան լայանածավալ գործողություններ սկսեց Ուկրաինայում՝ օգնելու մարդկանց, ովքեր ութ տարի շարունակ բռնության են ենթարկվել և սպանվել Կիևի ռեժիմի կողմից:
Վերջին տասնամյակում, հատկապես ռուս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բազմիցս արծարծվել է համաշխարհային ասպարեզում նոր իրողություններին համապատասխան բազմաբևեռ աշխարհ ստեղծելու և միջազգային նոր տերությունների, այդ թվում՝ Չինաստանի և Հնդկաստանի ի հայտ գալու հարցը, որը համահունչ է ԱՄՆ-ի միաբևեռ համակարգին դիմակայելուն: Միակողմանիությունն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքն է, որն ավելի սուր արտահայտվեց հատկապես Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, իսկ գործող նախագահ Ջո Բայդենը շարունակում է այն:
Այդ քաղաքականության վառ ապացույցն է ԱՄՆ-ի կողմից իր արևմտյան դաշնակիցներին, հատկապես՝ եվրոպացիներին, սեփական պահանջների պարտադրումը: Դա ենթադրում է լիարժեք աջակցություն Ուկրաինաին՝ Ռուսաստանի դեմ պատերազմում, հակառուսական պատժամիջոցներևի կիրառում: Սակայն պատժամիջոցներին Մոսկվայի պատասխանը բարդ իրավիճակ է ստեղծել Եվրոպայի համար:
Հաշվի առնելով տարածաշրջանային և միջազգային ասպարեզում Ռուսաստանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրները, Վլադիմիր Պուտինը լուրջ ջանքեր է գործադրել ներկայացնելու և իրականացնելու այնպիսի քաղաքականություն, որը երկրին թույլ կտա պահպանելով իր ազգային ինքնությունն ու ազգային շահերը, ամրապնդել միջազգային դիրքը որպես կարևոր և ազդեցիկ դերակատար:
Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը պետք է մեծացնի իր համագործակցությունը սլավոնական երկրների, Չինաստանի և Հնդկաստանի հետ և ամրապնդի իր հարաբերությունները Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի հետ։
Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի և Եվրամիության կողմիհակառուսական պատժամիջոցների մոտեցման շարունակման պատճառով, Մոսկվան որդեգրել է «հայացք դեպի Արևելք» քաղաքականություն և այդ շրջանակում հարաբերություններ է հաստատել Արևելքի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հետ: