Մեկնաբանություն- Սիոնիստական ռեժիմը սպառազինություն է հանձնել Իլհամ Ալիևին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i181746-Մեկնաբանություն_Սիոնիստական_ռեժիմը_սպառազինություն_է_հանձնել_Իլհամ_Ալիևին
Ադրբեջանում իրազեկ աղբյուրները հայտնել են Բաքվի օդանավակայանում Սիոնիստական ​​ռեժիմի զենք տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի մասին։
(last modified 2026-04-21T09:38:13+00:00 )
Սեպտեմբեր 12, 2022 14:36 Asia/Tehran

Ադրբեջանում իրազեկ աղբյուրները հայտնել են Բաքվի օդանավակայանում Սիոնիստական ​​ռեժիմի զենք տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի մասին։

Ըստ իրազեկ աղբյուրների, զենք և զինամթերք տեղափոխող բեռնատար ինքնաթիռը՝ Boeing 747-ը, և Բաքու է թռել Սիոնիստական ​​ռեժիմի հետ Իլհամ Ալիևի կառավարության սպառազինությունների գործարքների շրջանակներում գնված զենքը տեղափոխելու համար։ Այդ կապակցությամբ անցած շաբաթ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադադ Ղոլիևը հայտարարեց Սիոնիստական ​​ռեժիմի ընկերությունների հետ Բաքվի կառավարության ռազմական համագործակցությունը շարունակելու մասին։

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր հրամանատարության տակ գտնվող կառավարությունը մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է գնել Սիոնիստական ​​ռեժիմից:

Իլհամ Ալիևի կառավարության ռազմական գնումները Իսրայելի ռասիստական ​​ռեժիմից շարունակվում են, մինչդեռ Ադրբեջանի ժողովուրդը դեմ է այս երկրի և Իսրայելի միջև համագործակցությանը։ Այդ համագործակցությունն այնքան է զարգացել, որ իսրայելցի դիվանագետները առաջարկություններ են ներկայացնում Ադրբեջանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Իլհամ Ալիևի կառավարությանն առընթեր լրատվամիջոցները, լայնորեն լուսաբանելով իսրայելցի դիվանագետների տեղաշարժերը Բաքվում, իրականում ավելի ու ավելի են հաստատում Ալիևի կառավարության կախվածությունը ռասիստական ​​այս ռեժիմից։ Որպես տարածաշրջանի երկրների դեմ Ադրբեջանում իսրայելցի դիվանագետների գործողությունների օրինակ կարելի է վկայակոչել Բաքվում Սիոնիստական ​​ռեժիմի դեսպան՝ Ջորջ Դիկի հայտարարություններին։

Բաքվում Սիոնիստական ​​ռեժիմի դեսպան Ջորջ Դիկը Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ թվիթերում բարձր է գնահատել նրա հատուկ դերը Ադրբեջանի Հանրապետության և Սիոնիստական ​​հանցագործ ռեժիմի միջև հարաբերությունների հաստատման գործում և գրել. «Իսրայելը հարգելով Ադրբեջանի Հանրապետության հանգուցյալ նախագահ՝ Հեյդար Ալիևի ծննդյան 99-ամյակը,  հիշեցնում է  նրա  կարևոր դերը՝ բարեկամական և ռազմավարական հարաբերությունների հաստատման գործում»:

Անկասկած Ջորջ Դիկը Բաքվի լրատվամիջոցներն օգտագործում է որպես «իր ձեռքի տակ եղած գործիք»՝ Ադրբեջանում Իսրայելի ռեժիմի նպատակներն առաջ տանելու համար։ Իսրայելցի այս դիվանագետը կարողացել է Ադրբեջանի տարածքից  տարածաշրջանի երկրներին ներկայացնել Սիոնիստական ​​ռեժիմի բազմաթիվ քաղաքականություններ :

Միևնույն ժամանակ, Իլհամ Ալիևի կառավարության ռազմական շարժումները մշտապես դիտվում են որպես Հայաստանի դեմ ուղղված սպառնալիք։ Դա այն դեպքում, երբ Ադրբեջանին ու Հայաստանը խորհրդակցություններ և բանակցություններ են վարում ղարաբաղյան խաղաղ համաձայնագրի տասը կետից բաղկացած դրույթների իրականացման համար։ Այս առումով, ըստ հայ փորձագետների և վերլուծաբանների, այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կանգնած է անկարգությունների վտանգի առաջ, Ադրբեջանի Հանրապետության ցանկացած ռազմական գործողություն, ներառյալ Իսրայելից ռազմական գնումները կամ Թուրքիայի հետ համատեղ վարժանքների անցկացումը. սպառնալիք է համարվում Երևանի դեմ: Փաստորեն, հայ փորձագետներն ու վերլուծաբանները կարծում են, որ Իլհամ Ալիևի կառավարության ռազմական գործողությունների այս տեսակը իր բնույթով խաղաղ չէ և կարող է լուրջ սպառնալիք համարվել Հայաստանի կառավարության և ժողովրդի համար։

Նկատի ունենալով Իսրայելի ռեժիմի հետ Բաքվի կառավարության համագործակցության սպառնալիքները՝ պետք է ասել, որ Իլհամ Ալիևի կառավարության վերջին զենքի գնումները և ռազմական ու անվտանգության համագործակցությունը Բաքվի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև համագործակցությունը դուրս են բերել երկկողմանի կարգավիճակից, որը խնդիր է դարձել տարածաշրջանի երկրների համար: Իրականում, եթե Իլհամ Ալիևի կառավարության ռազմական համագործակցությունը Իսրայելի հետ անգամ խաղաղ բնույթ ունենա, ապա այն կհամարվի ռազմական և անվտանգության սպառնալիք տարածաշրջանի կառավարությունների և ազգերի համար։ Հատկապես, որ Սիոնիստական ​​ռեժիմի սպառնալից էությունը հայտնի է աշխարհի բոլոր անկախ երկրներին, և Իսրայելի սպառնալիքները տարածաշրջանի կառավարությունների ու ժողովուրդների դեմ պարզ ու ակնհայտ են բոլորի համար։