Մեկնաբանություն- Սիոնիստական ռեժիմը սպառազինություն է հանձնել Իլհամ Ալիևին
Ադրբեջանում իրազեկ աղբյուրները հայտնել են Բաքվի օդանավակայանում Սիոնիստական ռեժիմի զենք տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի մասին։
Ըստ իրազեկ աղբյուրների, զենք և զինամթերք տեղափոխող բեռնատար ինքնաթիռը՝ Boeing 747-ը, և Բաքու է թռել Սիոնիստական ռեժիմի հետ Իլհամ Ալիևի կառավարության սպառազինությունների գործարքների շրջանակներում գնված զենքը տեղափոխելու համար։ Այդ կապակցությամբ անցած շաբաթ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադադ Ղոլիևը հայտարարեց Սիոնիստական ռեժիմի ընկերությունների հետ Բաքվի կառավարության ռազմական համագործակցությունը շարունակելու մասին։
Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր հրամանատարության տակ գտնվող կառավարությունը մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է գնել Սիոնիստական ռեժիմից:
Իլհամ Ալիևի կառավարության ռազմական գնումները Իսրայելի ռասիստական ռեժիմից շարունակվում են, մինչդեռ Ադրբեջանի ժողովուրդը դեմ է այս երկրի և Իսրայելի միջև համագործակցությանը։ Այդ համագործակցությունն այնքան է զարգացել, որ իսրայելցի դիվանագետները առաջարկություններ են ներկայացնում Ադրբեջանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Իլհամ Ալիևի կառավարությանն առընթեր լրատվամիջոցները, լայնորեն լուսաբանելով իսրայելցի դիվանագետների տեղաշարժերը Բաքվում, իրականում ավելի ու ավելի են հաստատում Ալիևի կառավարության կախվածությունը ռասիստական այս ռեժիմից։ Որպես տարածաշրջանի երկրների դեմ Ադրբեջանում իսրայելցի դիվանագետների գործողությունների օրինակ կարելի է վկայակոչել Բաքվում Սիոնիստական ռեժիմի դեսպան՝ Ջորջ Դիկի հայտարարություններին։

Բաքվում Սիոնիստական ռեժիմի դեսպան Ջորջ Դիկը Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ թվիթերում բարձր է գնահատել նրա հատուկ դերը Ադրբեջանի Հանրապետության և Սիոնիստական հանցագործ ռեժիմի միջև հարաբերությունների հաստատման գործում և գրել. «Իսրայելը հարգելով Ադրբեջանի Հանրապետության հանգուցյալ նախագահ՝ Հեյդար Ալիևի ծննդյան 99-ամյակը, հիշեցնում է նրա կարևոր դերը՝ բարեկամական և ռազմավարական հարաբերությունների հաստատման գործում»:
Անկասկած Ջորջ Դիկը Բաքվի լրատվամիջոցներն օգտագործում է որպես «իր ձեռքի տակ եղած գործիք»՝ Ադրբեջանում Իսրայելի ռեժիմի նպատակներն առաջ տանելու համար։ Իսրայելցի այս դիվանագետը կարողացել է Ադրբեջանի տարածքից տարածաշրջանի երկրներին ներկայացնել Սիոնիստական ռեժիմի բազմաթիվ քաղաքականություններ :

Միևնույն ժամանակ, Իլհամ Ալիևի կառավարության ռազմական շարժումները մշտապես դիտվում են որպես Հայաստանի դեմ ուղղված սպառնալիք։ Դա այն դեպքում, երբ Ադրբեջանին ու Հայաստանը խորհրդակցություններ և բանակցություններ են վարում ղարաբաղյան խաղաղ համաձայնագրի տասը կետից բաղկացած դրույթների իրականացման համար։ Այս առումով, ըստ հայ փորձագետների և վերլուծաբանների, այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կանգնած է անկարգությունների վտանգի առաջ, Ադրբեջանի Հանրապետության ցանկացած ռազմական գործողություն, ներառյալ Իսրայելից ռազմական գնումները կամ Թուրքիայի հետ համատեղ վարժանքների անցկացումը. սպառնալիք է համարվում Երևանի դեմ: Փաստորեն, հայ փորձագետներն ու վերլուծաբանները կարծում են, որ Իլհամ Ալիևի կառավարության ռազմական գործողությունների այս տեսակը իր բնույթով խաղաղ չէ և կարող է լուրջ սպառնալիք համարվել Հայաստանի կառավարության և ժողովրդի համար։
Նկատի ունենալով Իսրայելի ռեժիմի հետ Բաքվի կառավարության համագործակցության սպառնալիքները՝ պետք է ասել, որ Իլհամ Ալիևի կառավարության վերջին զենքի գնումները և ռազմական ու անվտանգության համագործակցությունը Բաքվի և Սիոնիստական ռեժիմի միջև համագործակցությունը դուրս են բերել երկկողմանի կարգավիճակից, որը խնդիր է դարձել տարածաշրջանի երկրների համար: Իրականում, եթե Իլհամ Ալիևի կառավարության ռազմական համագործակցությունը Իսրայելի հետ անգամ խաղաղ բնույթ ունենա, ապա այն կհամարվի ռազմական և անվտանգության սպառնալիք տարածաշրջանի կառավարությունների և ազգերի համար։ Հատկապես, որ Սիոնիստական ռեժիմի սպառնալից էությունը հայտնի է աշխարհի բոլոր անկախ երկրներին, և Իսրայելի սպառնալիքները տարածաշրջանի կառավարությունների ու ժողովուրդների դեմ պարզ ու ակնհայտ են բոլորի համար։