Մեկնաբանություն- Ռուսաստանի և Չինաստանի նախագահները դեմ են արտահայտվել միաբևեռ աշխարհին
Հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ և անընդունելի է համարել միաբևեռ աշխարհ ստեղծելու փորձը։
Պուտինը նշել է. «Միաբևեռ աշխարհ ստեղծելու ջանքերը վերջերս ստացել են այլանդակ ձև և բացարձակապես անընդունելի են Երկիր մոլորակի երկրների ճնշող մեծամասնության համար»։
Միաժամանակ նա հայտարարել է Մոսկվայի պատրաստակամության մասին՝ «առաջատար դեր խաղալու» աշխարհը կայուն և դրական զարգացման ուղու վրա դնելու գործում։
Սի Ցզինպինը, իր հերթին, ասել է, որ աշխարհը կանգնած է պատմության մեջ աննախադեպ մեծ փոփոխությունների առջև։ Նրա խոսքով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և նրա ռուս գործընկերները պատրաստ են պատասխանատու համաշխարհային տերության օրինակ ծառայել և առաջատար դեր խաղալ նման արագ փոփոխվող աշխարհը կայուն և դրական զարգացման ճանապարհի տանելու գործում:
Ռուսաստանի և Չինաստանի նախագահների շեշտադրումը միաբևեռ աշխարհին հակազդելու վրա արվել է Միացյալ Նահանգների գլխավորությամբ աշխարհում Արևմտյան բլոկի շահերին համահունչ ազատական կարգուկանոն հաստատելու ջանքերը շարունակվելու պատճառով։ Միաբևեռ համակարգի գոյությունը շարունակելու այս փորձի օրինակ են Վաշինգտոնի գործողություններն իր գործընկերների հետ՝ Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տարբեր ռազմական և անվտանգության դաշինքներ ստեղծելու նպատակով, որպեսզի հակազդեն Չինաստանի, այսպես կոչված, ազդեցության զարգացմանը: Այդ դաշինքներից են՝ (ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Ճապոնիայի և Հնդկաստանի մասնակցությամբ Quad դաշինքը և ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ավստրալիայի մասնակցությամբ Acus դաշինքը:
Սա այն դեպքում, երբ համաշխարհային համակարգը շարժվում է դեպի բազմաբևեռ համակարգ՝ պայմանավորված միջազգային մակարդակի քաղաքական, տնտեսական և նույնիսկ ռազմական ու անվտանգության միտումներով, հատկապես Ռուսաստանի և Չինաստանի կողմից, որոնց մասին Վաշինգտոնն անվտանգության կարևոր փաստաթղթերում այդ պետություններին անվանել է ռեվիզիոնիստական ուժեր։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասում է. «ԱՄՆ-ը հրապարակավ հայտարարում է, որ ցանկանում է աշխարհը ընդմիշտ միաբևեռ պահել, մինչդեռ իրականում միտումը հակառակ ուղղությամբ է ընթանում։ Աշխարհը բազմաբևեռ է»:
Միաբևեռ համակարգը պահպանելու ԱՄՆ-ի ջանքերին հակադրվող Ռուսաստանի և Չինաստանի հստակ դիրքորոշումն արտահայտվել է նկատի առնելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումները: Բայդենը, ով քաջատեղյակ է միակողմանիության կայունացման և համաշխարհային համակարգի նկատմամբ ԱՄՆ-ի գերիշխանությունը պահպանելու ուղղությամբ ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի ապակառուցողական գործողությունների մասին, փորձել է այլ կերպ, և այս անգամ՝ արդարացված, այսինքն՝ ուկրաինական պատերազմի պատրվակ, շարունակելւ Միացյալ Նահանգների ղեկավարությունը աշխարհի վրա:
Բայդենն այն համոզման է, որ իր նախագահության ընթացքում պետք է ևս մեկ անգամ վերակենդանացնի ԱՄՆ-ի համաշխարհային դերը։ Այս առնչությամբ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն մտադիր է պահպանել իր ռազմական ներկայությունը հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ստեղծելով նոր դաշինքներ, իսկ Եվրոպան՝ առաջնորդելով հակառուսական արշավը: Սա նշանակում է Վաշինգտոնի մտադրությունը շարունակել խաղալ համաշխարհային ոստիկանության դերը։
Ներկայիս միջազգային համակարգի իրողությունները ցույց են տալիս նոր տերությունների ի հայտ գալը, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և այլ զարգացող տնտեսական տերություններ, որոնք ունեն նշանակալի հնարավորություններ, և միևնույն ժամանակ այնպիսի ինստիտուտների և խմբերի ձևավորումը, ինչպիսիք են BRICS-ը և ՇՀԿ-ն, ցույց է տալիս մի տեսակ իշխանության փոխանցում՝ Արևմուտքից Արևելքին: Հետևաբար, չնայած Միացյալ Նահանգների կեղծ հայտարարություններին և համաշխարհային առաջնորդության դերը ստանձնելու նրա պնդումներին, տնտեսական, քաղաքական, ռազմական և անվտանգության միտումները դեմ են Վաշինգտոնի այդ պահանջին: