Մեկնաբանություն- Սուխնոտի գրասենյակը Մոսկվայից Բաքու է տեղափոխվել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i184066-Մեկնաբանություն_Սուխնոտի_գրասենյակը_Մոսկվայից_Բաքու_է_տեղափոխվել
Մտածելու տեղիք տվող և խնդրահարույց քայլով, Սուխնոտ սիոնիստական ​​կազմակերպության գարսենյակը Ռուսաստանից տեղափոխվել է Ադրբեջան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2022 08:02 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Սուխնոտի գրասենյակը Մոսկվայից Բաքու է տեղափոխվել

Մտածելու տեղիք տվող և խնդրահարույց քայլով, Սուխնոտ սիոնիստական ​​կազմակերպության գարսենյակը Ռուսաստանից տեղափոխվել է Ադրբեջան։

Եվրամիությունում Ադրբեջանի  նախկին դեսպան Արիֆ Շահմարլին, նախկին անունով Արիֆ Մոհամմադովն, ով Եվրամիությունում միացել է Ալիևի կառավարության ընդդիմադիրների շարքերին,  ասել է. «Իլհամ Ալիևը տարբեր ոլորտներում առնչություն ունի Իսրայելի հետ, և Իսրայելի ու Թուրքիայի տնտեսական, քաղաքական և ռազմական  խոշոր պատվիրակությունների այցը Բաքու հաստատում է այդ փաստը»:

Նա նշել է, որ Սուխնոտ  սիոնիստական ​​կազմակերպության գրասենյակը Բաքու տեղափոխելով, Ադրբեջանում պայմաններ կստեղծվեն Ռուսաստանից հեռացած հրեաների ներկայության համար։

Սա առաջին դեպքը չէ, որ դադարեցվում է Մոսկվայում հրեական գործակալության գրասենյակի գործունեությունը։  1996 թվականին նույնպես Մոսկվայում փակվել էր Սուխնոտի գրասենյակը։ Բայց Սիոնիստական ​​իշխանությունները կարողացան Մոսկվայում շարունակել այս գործակալության գործունեությունը Իսրայելի համար Ռուսաստանի կարևորության մասին հայտարարության և լրատվամիջոցների կողմից չլուսաբանված այլ պատճառներով։

Հարկ է նշել, որ ընթացիկ տարում, Ռուսաստանի կառավարությունը փակել է  Մոսկվայում Սուխնոտի գարսենյակն Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի ոկղմից Ուկրաինային ցուցաբերած աջակցության պատճառով։

Հրեական գործակալության (Սուխնոտ) գլխավոր խնդիրն է բացահայտել և օգնել իրական հրեաների վերադարձին օկուպացված պաղեստինյան տարածքներ: Կազմակերպությունը, որը զբաղվում է համաշխարհային հրեական համայնքի հետ կապված հարցերով, հիմնադրվել է 1929 թվականին:

Հատկանշական է, որ Սուխնոտի ներկայացուցչությունն իր գործունեությունը Խորհրդային Միությունում և Ռուսաստանում սկսել է 1989 թվականից։ Փաստորեն, Խորհրդային Միության փլուզումից երեք տարի առաջ Սուխնոտը սկսել է իր գործունեությունը խորհրդային հանրապետություններում։ Միաժամանակ,  գործակալության մասնաճյուղը 1992 թվականից զբաղվում է Ռուսաստանում հրեա ներգաղթյալների ներգրավմամբ և Մոսկվայում բացել է իր ներկայացուցչությունը:

ՌԴ արդարադատության նախարարն ասել է.«Սուխնոտից պահանջվել է Մոսկվայի կառավարությանը տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր՝ ապացուցելու իր միջազգային իրավական անձ լինելու փաստը»:

Ակնհայտ է, որ Սուխնոտի գրասենյակի Բաքվից Մոսկվա փոխադրումը, ներկա խնդիրներից բացի, ապագայում կկրկնապատկի  Իլհամ Ալիևի կառավարության խնդիրները հարևան երկրների հետ։ Հատկապես, որ հրեական գործակալությունը հիմնականում օրակարգ է դնում իրեն հյուրընկալող երկրների, հատկապես Ադրբեջանի մուսուլման կառավարության  դեմ ուղղված գործունեությունը։

Կազմակերպությունը, որը երեք տասնամյակ չի ցանկանում Ռուսաստանում գրանցման համար պահանջվող փաստաթղթերը հանձնել Մոսկվայի իշխանություններին, դժվար թե Իլհամ Ալիևի կառավարությանն այս առնչությամբ ամենափոքր փաստաթուղթը տրամադրի։ Այսինքն՝ սիոնիստական ​​իշխանությունների տեսակետից Իլհամ Ալիեւի կառավարությունն ընդունակ չէ Իսրայելից գրանցման և գործելու թույլտվության փաստաթղթեր պահանջել: Այս կապակցությամբ արդեն կարելի է կանխատեսել այն փաստը, որ Իլհամ Ալիևի կառավարությունը, չնայած Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի հետ բարեկամության պնդմանը, շուտով ստիպված կլինի մեծ գումարներ և ժամանակ ծախսել հարևան երկրների հետ Ադրբեջանի խնդիրները կարգավորելու համար։ Այնպես որ այս բարեկամությունները հավանաբար կհանգեցնեն Բաքվի իշխանությունից Ալիևի ընտանիքի հեռանալուն և Ադրբեջանի անկախության ոչնչացմանը: