Մեկնաբանություն-Իլհամ Ալիևը բողոքել է Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումներից
(last modified Sun, 16 Oct 2022 07:20:12 GMT )
Հոկտեմբեր 16, 2022 10:50 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իլհամ Ալիևը բողոքել է Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումներից

Ղազախստանում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների կապակցությամբ:

Ֆրանսիայի նախագահը վերջերս Ադրբեջանի կառավարությանը մեղադրել էր 2020 թվականին Հարավային Կովկասում  պատերազմ սկսելու մեջ և Ռուսաստանին՝ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու հարցում Բաքվին աջակցելու մեջ:

Անկասկած  Ադրբեջանի նախագահի վերջին ջանքերը՝ ուռճացնելու Բաքվի և Մոսկվայի դեմ Ֆրանսիայի իշխանությունների հայտարարությունները՝ նպատակ ունի գրավել Ռուսաստանի ուշադրությունը։ Ադրբեջանի նախագահը նպատակ ունի ապացուցել Հայաստանի կախվածությունը արեւմտյան կառավարություններից, հատկապես՝ Ֆրանսիայից: Իլհամ Ալիևը փորձում է ցույց տալ, թե Երևանի  պաշտոնյաները հակված են մերձենալ Արևմուտքին: Մինչդեռ Ադրբեջանը  հետևում է Ռուսաստանի քաղաքականությանը և շահագրգռված է մերձենալ  այս երկրին: Եվ Մոսկվայի իշխանությունները տեղյակ են Արևմուտքի կամ Արևելքի հետ մերձեցման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումներից:

Մյուս խնդիրն ամերիկյան պաշտոնյաների վերջին հայտարարություններն են, ինչպես նաև Ռուսաստանին ուղղված Երևանի պաշտոնյաների հարցադրումները: Ադրբեջանի  նախագահի հետ հեռախոսազրույցում, ԱՄՆ -ի պետքարտուղարը բարձր է գնահատել խաղաղության ահստատմանն ուղղված  քայլերը, ներառյալ՝  երկու երկրների արտգործնախարարների և ղեկավարների  ուղղակի բանակցությունները։ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններից պարզ է դառնում, որ Բաքվի և Երևանի ղեկավարների միջև ուղիղ երկխոսությանն աջակցելու Բլինքենի նպատակը՝ Ռուսաստանին բացառելն է Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացից։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը  Ասիայում գործակցության եւ փոխվստահության  քայլերի   անդամ պետությունների 6-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, նշել է. «Ադրբեջանը մեծ ախորժակ ունի»: Այդպիսով նա փորձել է հարցականի ենթարկել  Ռուսաստանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։

Հայաստանի արտաքին դիվանագիտական ​​մարմնի ղեկավարն ասել է. «Այստեղ խոսքը միայն Լեռնային Ղարաբաղի մասին չէ, թեև այս անկախատենչ տարածաշրջանի խնդիրները լուծված չեն, բայց հիմնական հարցը  վերաբերում է Հայաստանի անկախ տարածքին  և Բաքվի ջանքերին՝ ՀՀ   որոշ հատվածներին տիրանալու համար»:

Միաժամանակ կարելի է ասել .«Ադրբեջանի Հանրապետության նախագահը գիտակցում է այն փաստը, որ արևմտյան կառավարությունների համեմատ Ռուսաստանը կարող է ավելի կարևոր և լուրջ դեր խաղալ կովկասյան տարածաշրջանում՝ խաղաղություն հաստատելու կամ քաոս ստեղծելու համար ևկարծես թե Ադրբեջանի հանրապետության  նախագահը Ֆրանսիայի իշխանությունների հակառուսական հայտարարություններով միայն ձգտում է ծառայել Ռուսաստանին և պաշտոնական հանդիպումներում այդ հարցերի բարձրացումը կարող է ավելի շատ բացահայտել Իլհամ Ալիևի  էությունը։

Այս համատեքստում ուշադրության արժանի  է այն փաստը, որ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջնորդությամբ է Պրահայում մասնակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քառակողմ հանդիպմանը։ Հարկ է նշել, որ ավելի  վաղ Ադրբեջանի նախագահը բազմիցս  խոսել էր ՄԻՆՍԿ-ի համանախագահների խմբի լուծարման մասին։ Բայց Պրահայի հանդիպմանը նրա ներկայությունը ցույց տվեց, որ Ադրբեջանի նախագահը  երկակի քաղաքականություն է վարում Արևմուտքի կամ Արևելքի հետ մերձեցման հարցում։