Մեկնաբանություն- Խառնաշփոթ Կովկասում
(last modified Sat, 12 Nov 2022 15:06:28 GMT )
Նոյեմբեր 12, 2022 18:36 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Խառնաշփոթ Կովկասում

Չնայած 2020 թվականի 44-օրյա Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Բաքվի պահվածքն ավելի ագրեսիվ է դարձել իր հարեւանների նկատմամբ, բայց Իլհամ Ալիևի դիրքորոշումներն ու գործողությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում պաշտոնապես վարում է գերիշխող քաղաքականություն։ Վերջին դեպքում, հակառակ Սոչիի եռակողմ համաձայնագրին, Բաքուն վերսկսել է լարվածությունն ու սահմանային հակամարտությունը Հայաստանի հետ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի արևմտյան սահմանին այս երկրի և ադրբեջանական ուժերի միջև բախումները սաստկացել են, և մի քանի հայ  վիրավոր զինծառայողների վիճակը ծանր է։

«Republic World» լրատվական կայքը հաղորդել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է.«Ադրբեջանական ուժերը հարձակում են սկսել՝ նպատակ ունենալով մեղադրել Երևանին»: Նա պահանջել է երեք կիլոմետրանոց անվտանգ գոտի ստեղծել Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Երկու երկրները երկուշաբթի օրը ԱՄՆ-ի միջնորդությամբ մասնակցել են խաղաղ բանակցություններին։ Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հյուրընկալած հանդիպմանը կողմերը պարտավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից և վեճերը լուծել երկխոսության միջոցով։

Հինգշաբթի Բաքուն հերթական անգամ խախտել է հրադադարը, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է հայկական կողմին Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականի խաղաղության համաձայնագիրը խախտելու մեջ։

Բաքուն մեղադրել է Երևանին խուսափելով Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանից իր ուժերի ամբողջական դուրսբերումից խաղաղության համաձայնագրի պայմանները խախտելու մեջ։

Բացի Հայաստանի վրա Ադրբեջանի Հանրապետության հարձակումներից, Բաքուն սկսել է  հակադրվել Թեհրանին։ Արաքսի տարածքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի զորավարժություններից հետո մենք ականատես եղանք Ադրբեջանի իշխանությունների կողմից Իրանի Իսլամական Հանրապետության վրա մեդիա-քաղաքական մի շարք հարձակումների: Այս հարձակումների ինտենսիվությունը հասավ այն աստիճանի, որ Ադրբեջանի խորհրդարանականներից ու լրատվամիջոցներից բացի, Թեհրանին սպառնաց նույնիսկ այս երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս բոլոր դիրքորոշումները պատճառ դարձան, որ մենք ականատես լինենք Բաքվին ուղղված Իրանի խիստ զգուշացմանը։ 

Իրանի դեմ Ադրբեջանի  ԶԼՄ-ների և պաշտոնական իշխանությունների կողմից հակաիրանական քարոզչության շարունակությունից հետո, հինգշաբթի օրը Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն և զգուշացվել է։ Դրանից հետո ադրբեջանական  ԶԼՄ-ները ակտիվացրել են Իրանի դեմ քարոզչությունը։

Սա այն դեպքում երբ Ադրբեջանի Հանրապետությունը, եղել է Իրանում ահաբեկչական գործողություններ ծրագրելու և իրականացնելու հիմնական գործոններից մեկը։ Իրանի հետախուզության նախարարության կողմից  Շիրազում Շահչերաղի ահաբեկչությունը ղեկավարող, իրականացնող և օժանդակող բոլոր գործակալների բացահայտման և ձերբակալման մասին վերջին հայտարարությունը  խոսում է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների ներգրավածությունն այս սպանությունը ծրագրելու մեջ։

Փորձագետների կարծիքով՝ Բաքուն չօգտվեց Թեհրանի ընձեռած դրական մոտեցումից ու հնարավորությունից և խաբվեց Սիոնիստական ​​ռեժիմի ու ԱՄՆ-ի  տված խոստումներից։ Սակայն Իրանի այս դրական մոտեցումն ունի նաև ժամկետ: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Քանանի Չաֆին ընդգծել է. «Կովկասի խնդիրների լուծման ճանապարհը ոչ թե արտատարածաշրջանային ուժերի, այլ տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներով է անցնում, և Իրանի Իսլամական Հանրապետությունը կրկին  հայտարարում է իր պատրաստակամությունը՝ օգնելու  երկու հյուսիսային հարևանների միջև լուծելու խնդիրները ՝երկկողմ, եռակողմ և վեցակողմ տարածաշրջանային  ձևաչափով Թեհրանում»։

 

Մեկնաբանությունը վերցված է «Շարղ» օրաթերթից