Մեկնաբանություն՝ Իլհամ Ալիևի կառավարությունը շարունակում է Իրանի հետ լարվածությունը
Թեհրանում Ադրբեջանի դեսպանին Իրանի ԱԳՆ կանչելուց հետո, Իլհամ Ալիևի կառավարությունը, պատասխան քայլով, ԱԳՆ կանչեց Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիին:
Իրանի դեսպանին կանչելու պատճառը Բաքվի դժգոհությունն է Իրանի Իսլամական Հանրապետության «Հզօրություն» զորավարժության անցկացումից: Բաքուն հայտարարել է, որ «Իրանի ԶԼՄ-ները քարոզչություն են իրականացնում Ադրբեջանի դեմ»:
Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ պաշտոնյաները Բաքվում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել են.«Իրանում ապրում են Իլհամ Ալիևի կառավարության հակառակորդները»: Փորձագետներն ասում են, որ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները փորձում են առանց ընթացիկ իրականությունները և հակաիրանական քարոզչությունները նկատի առնելու, ԶԼՄ-ներում Իրանի դեմ զրպարտություններ հնչեցնելով և հակաիրանական քարոզչությյամբ, ուշադրության կենտոնում պահել Իսլամական Հանրապետությանը:
Կառավարական լրատվամիջոցներում և հետևելով թրքամետ քաղաքականությանն ու միջազգային սիոնիզմին, Բաքուն անցած ամիսների ընթացքում Իրանի դեմ տարածքային սպառնալիքներից բացի, փորձել է իր ուժը ցուցադրել տարածաշրջանային մակարդակով։ Անկասկած Իրանի նկատմամբ Իլհամ Ալիևի կառավարության հայտարարած քաղաքականությունը հիմնականում թելադրվում է այլ կառավարությունների կողմից։ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները շուտով կհասկանան, որ այլ երկրներից կախվածության մեջ լինելով, չեն կարող իշխել տարածաշրջանում և սպառնալ այլ երկրներին։
Բաքվի իշխանությունները, հատկապես Ադրբեջանի նախագահը, պաշտոնական հանդիպումներում շարունակում են ստել և ատելություն տարածել Իրանի դեմ։ Ադրբեջանի անկախացումից հետո Ալիևի կողմից այդ երկրի առաջին նախագահ Աբուլֆազլ Իլչիբեյի հայտարարությունների նման հայտարարությունների կրկնությունն ապացուցում է քաղաքական երկու գործիչների կախվածությունը տարածաշրջանի թրքամետ հոսանքից և միջազգային սիոնիզմից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում թրքալեզու երկրների կազմակերպության նիստի շրջանակուն նոր և վտանգավոր միջամտողական հայտարարություն է կատարել: Իլհամ Ալիեւն ասել է.«Եկել է ժամանակը նկատի առնելու «թուրքական պետությունների կազմակերպության» անդամ երկրներից դուրս գտնվող մեր հայրենակիցների ազգային ինքնությունը»։ Հարկ է նշել, որ իրանական ազգային ինքնությունն ու մշակույթը շարունակում են ուղի հարթել Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ղեկավարների համար.և դժվար թե որոշակի հոսանքների հետ կապված որոշ քաղաքական գործիչներ կարողանան խլել Իրանի ժողովրդի ինքնությունն ու պատմությունը։
Ադրբեջանի նախագահն ավելի վաղ Իրանին մեղադրել էր այս երկրի օկուպացված տարածքներում թմրամիջոցներ արտադրելու և տարածելու մեջ։ Այս կեղծ հայտարարությունները ոչ միայն չեն բխում Ադրբեջանի մուսուլման ժողովրդի երկարաժամկետ ազգային շահերից, այլև կարող են վնասել երկրի պետականությանը և տարածքային ամբողջականությանը։