Մեկնաբանություն-ՀԱՊԿ-ը պատրաստակամություն է հայտնել պաշտպանել հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i189664-Մեկնաբանություն_ՀԱՊԿ_ը_պատրաստակամություն_է_հայտնել_պաշտպանել_հայ_ադրբեջանական_սահմանի_անվտանգությունը
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուց հետո, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ուժեր տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 21, 2022 11:13 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-ՀԱՊԿ-ը պատրաստակամություն է  հայտնել պաշտպանել  հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուց հետո, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ուժեր տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին:

Հատկանշական է, որ ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս դիմել է ՀԱՊԿ-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին զորք տեղակայելով, շփման գծում ստեղծված իրավիճակին արդյունավետ լուծում տալու խնդրանքով:

Մյուս կողմից, Իլհամ Ալիևի կառավարությունն, ապակայունացնելով Հայաստանի հետ կապի ու հաղորդկացման ուղիները, փորձում է պացուցել, որ Մոկսվան անկարող է ապահովել հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը: Հարկ է  նշել նաև, որ Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կառավարչի նշանակումից  հետո, շփման գծում ադրբեջանական բանակի տեղաշարժերն իրականացվում են Ադրբեջանի ռազմական կառավարչի հրամանով: 
Ադրբեջանը շարունակում է փակ պահել Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը և Ղարաբաղում ապրող հայերն ունեն սննդի և դեղորայքի հայհայթման խնդիր: Միջազգային կազմակերպությունները և արևմտյան կառավարությունները դատապարտել են Բաքվի իշխանությունների գործողությունները և դրանք գնահատել որպես մարդու իրավունքների խախտում, որոնք հակասում են բնակավայրերի միջև խաղաղության հիմնարար սկզբունքներին:
Բաքուն հայտարարում է, որ դեմ է Ղարաբաղի հայերի կողմից այս շրջանում գտնվող ոսկու հանքերի շահագործմանը, քանի որ դա սպառնում է այս շրջանի շրջակա միջավայրին։ Սակայն որոշ ոչ պաշտոնական լուրերի համաձայն՝ Ալիևների ընտանիքն ինքն է ցանկանում այս հանքերից ոսկի արդյունահանել: 
Նախքան Զասի հայտարարությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելը: Նա թվիթերյան գրառման մեջ նշել է. «Արդեն ութ օր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ և զրկված է դեղորայքին ու առողջապահական ծառայություններին հասանելիությունից»։
Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից փակվելուց հետո Փաշինյանը Հայաստանի Ազգային ոժղովում հայտարարել էր Ղարաբաղի տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի առաջացման մասին: Նա նշել էր, որ Լաչինի միջանցքի փակման պատճառով, հազարավոր ընտանիքներ, այդ թվում՝ երեխաներ, մնացել են ճանապարհներին, իսկ 22000 երեխա զրկվել է կրթության հնարավորությունից։
Փաշինյանը հայտարարել էր. «Փակելուվ Լաչինի միջաբնցքն Ադրբեջանը խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված  եռակողմ համաձայնագիրը»: 
Լաչինի միջանցքը փակելու թուրք-ադրբեջանական համատեղ գործողությունը մի կողմից ապացուցում է պաշտոնական Երևանի պնդումներն իսկ մյուս կողմից Ալիևին միջազգային մակարդակում կանգնեցրել է երկընտրանքի առջև: 
Ալիևի կառավարության այս քայլը ցույց է տալիս Բաքվի իշխանությունների նկատմամբ հայերի թշնամանքի ու անվստահության պատճառները: Իսկ Ալիևը, Լեռնային Ղարաբաղում հաստատվելու համար, ունի այդ տարածաշրջանում վստահության մթնոլորտ ձևավորելու խիստ կարիք:
Մյուս կողմից, նրանք, ովքեր Ալիևին խորհուրդ են տալիս ապակայունացնել տարածաշրջանը,  գործում են միայն սեփական շահերի ու ցանկությունների իրականացման ուղղությամբ և նրանց համար Ադրբեջանի ազգային շահերը որևէ նշանակություն չունեն: