Մեկնաբանություն- Բաքուն շարունակում է Թեհրանի հետ հարաբերությունները քայքայելու ջանքերը 
(last modified Wed, 01 Feb 2023 07:41:49 GMT )
Փետրվար 01, 2023 11:11 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Բաքուն շարունակում է Թեհրանի հետ հարաբերությունները քայքայելու ջանքերը 

Շարունակեով Թեհրանի հետ հարաբերությունները քայաքայելուն ուղղված ջանքերն Ադրբեջանն իր քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Իրան մեկնելուց:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթելուց հետո, Ադրբեջանն Իրանի հարցում մշտապես հետևել է օտար երկրների խորհուրդներին: 
Հունվարի 31-ին, Ադրբեջանն իր քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Իրան մեկնելուց, որպես պատճառաբանություն նշելով ավելի վաղ Թեհրանում այդ երկրի դեսպանատան վրա իրականացված հարձակումը: 
Թեհրանում իր դեսպանատան աշխատանքը դադարեցնելուց հետո Ադրբեջանի այս հորդորը օտարների խորհրդով իրականացվող հակաիրանական գործողությունների շրջանակում երկրորդ քայլն է: 
Հաշվի առնելով վերջին 44 տարիների ընթացքում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ու այդ երկրի արևմտյան և սիոնիստ դաշնակիցների թշնամությունը, եթե Ադրբեջանն ուսումնասիրեր ժամանակակից պատմությունը, կհասկանար, որ Թեհրանում իր դեսպանատունը փակելով, բացի ափսոսանքից, որևէ այլ արդյունք չի ստանալու: Նման քայլ արվել է 2007թ եվրոպական մի շարք երկրների կողմից: Այդ ժամանակ, ԵՄ անդամ երկրներն ԱՄՆ-ի ճնշմամբ փակեցին Իրանում իրենց դեսպանատները: Սակայն երբ այդ քայլը որևէ արդյունք չունեցավ, մի քանի ամիս անց, առանց պատճառ նշելու, նույն  երկրները Թեհրան վերադարձրեցին իրենց դեսպաններին: 
Սակայն Ադրբեջանի դեսպանի վերադարձը կտարբերվի եվրոպական երկրների դեսպանների վերադարձից, քանի որ իրավիճակը փոխվել է: 
Բաքվի դեսպանատան վրա իրականացված դեպքի մասին պետք է ասել. Հունվարի 27-ին զինված անձը, անձնական դրդապատճառներով, հարձակվել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա և սպանել անվտանգության աշխատակցին: Եվս երկու անձ վիարվորվել էր: Դեպքից անմիջապես հետո, Իրանի իշխանությունները կապ են հաստատել Բաքվի իշխանությունների հետ և հավաստիացրել, որ հարձակումն ահաբեկչական բնույթ չի ունեցել և գործով ամբողջական հետաքննություն կանցկացվի:
Իրանի ԱԳ նախարարը հիվանդանոցում այցելել է դեպքի հետևանքով վիրավորներին:
Ամփոփելով վերոնշյալը, պետք է ասել, որ պղտորելով Իրանի հետ հարաբերությունների մթնոլորտը, Բաքվի պաշտոնյաները պետք է պատասխանեն այն հարցերին, որ ծագում են այս գործողություններից  հետո, կամ հերքեն դրանք: