Մեկնաբանություն- Ակնարկ Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր դոկտրինին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր դոկտրինին և հրամանագիր է ստորագրել այդ կապակցությամբ։
ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ Պուտինը ասել է. «Միջազգային կյանքում արմատական փոփոխությունները ստիպեցին մեզ լրջորեն վերանայել ռազմավարական պլանավորման հիմնական փաստաթղթերը, այդ թվում՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության դոկտրինը, որը սահմանում է Ռուսաստանի հիմքերը, պարտականությունները և առաջնահերթությունները դիվանագիտական գործունեության ոլորտում:
Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր դոկտրինի փաստաթուղթը ներառում է տարբեր կետեր, որոնցից ամենակարևորներին կանդրադառնանք: Նախ, այս փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանն իրեն ոչ Արևմուտքի թշնամի է համարում, ոչ էլ մեկուսանում է Արևմուտքից և Արևմուտքի նկատմամբ թշնամական մտադրություններ չունի։
Սա իմաստավորվում է հաշվի առնելով ԱՄՆ-ի գլխավորությամբ Ռուսաստանի դեմ արևմուտքի քարոզչության և հոգեբանական պատերազմը, որը նրան ներկայացրել է որպես արևմտյան ուղղվածություն ունեցող միջազգային կարգի թշնամի և ունի հակաարևմտյան խիստ նպատակներ։
Հատկապես ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Վաշինգտոնը և արևմտյան այլ երկրներ անընդհատ փորձում են Ռուսաստանին ներկայացնել որպես ագրեսոր տերություն, մինչդեռ մինչ այս պատերազմը Մոսկվան բազմիցս զգուշացրել էր Արևմուտքին և ՆԱՏՕ-ին դեպի Արևելք և հատկապես Ուկրաինա ՆԱՏՕ-ի ընդլայնման շարունակական ջանքերի մասին և նշել էր, որ դա համարվում է Ռուսաստանի կարմիր գիծը: Ուստի, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների տեսանկյունից, Ուկրաինայի վրա ռազմական հարձակումը, որը կոչվում է հատուկ ռազմական գործողություն, իրականում փորձ է կանխել Արևմուտքի տարածամոլությունը և Ռուսաստանի ազգային անվտանգության ու գոյության վտանգվելը։
Այս փաստաթղթում արծարծված մեկ այլ խնդիր այն է, որ Ռուսաստանը կարող է օգտագործել զինված ուժերը իր և իր դաշնակիցների վրա հարձակումները հետ մղելու և կանխելու համար։ Դա իրականացվել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների, իսկ մինչ այդ Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերի տեսքով ռազմական միջամտության տեսքով:
Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր դոկտրինում մեկ այլ կարևոր խնդիր է այն դրույթը, որ Ռուսաստանը օգնում է նվազեցնել ոչ-բարեկամ երկրների կարողությունը՝ չարաշահելու իրենց դիրքը գլոբալ տնտեսությունում:
Այս խնդիրը պայմանավորված է Չինաստանի և BRICS-ի անդամ այլ երկրների հետ Ռուսաստանի շարունակական ջանքերով՝ նոր իրողությունների հիման վրա վերասահմանելու համաշխարհային տնտեսությունը, առևտուրը և ֆինանսները, հատկապես զարգացող տնտեսությունների աճի և ԱՄՆ-ի կողմից իր հեգեմոն քաղաքականությունն ու նպատակներն առաջ մղելու համար, պատժամիջոցներ կիրառելով և ճնշում գործադրելով, դոլարը որպես միջազգային արժույթ ներկայացնելու ֆոնի վրա:
Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր փաստաթղթի չորրորդ հարցը այն է, որ Ռուսաստանի մոտեցումը այլ երկրների նկատմամբ որոշվելու է նրանց կառուցողական, չեզոք կամ ոչ բարեկամական քաղաքականությամբ։ Սա նշանակում է, որ Մոսկվան իր քաղաքականությունն ու մոտեցումը որոշելիս և իրականացնելիս կգործի` ելնելով այն բանից, թե ինչպես են վարվում այլ երկրներն իր նկատմամբ :
Ռուսաստանի նոր արտաքին քաղաքականության մյուս կարևոր հարցն այն է, որ առաջնահերթություն է լինելու աշխարհում ամերիկյան գերիշխանության հետևանքների ոչնչացումը և հեգեմոնական նկրտումներից հրաժարվելու պայմանների ստեղծումը, և այս առումով Մոսկվան ԱՄՆ-ին տեսնում է որպես վտանգի հիմնական աղբյուր իր անվտանգության և միջազգային խաղաղության համար: