Մեկնաբանություն- ԻԻՀ նախագահն այցելել է Սիրիա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i198690-Մեկնաբանություն_ԻԻՀ_նախագահն_այցելել_է_Սիրիա
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրավերով, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի օրն այցելել է Դամասկոս:Սիրայում ԻԻՀ նախագահը և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակության անդամները կքննարկեն քաղաքական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև երկկողմ տնտեսական և առևտրային համագործակցության մակարդակի ընդլայնման ու բարելավման հետ կապված հարցերի շրջանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2023 07:04 Asia/Tehran

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրավերով, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի օրն այցելել է Դամասկոս:Սիրայում ԻԻՀ նախագահը և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակության անդամները կքննարկեն քաղաքական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև երկկողմ տնտեսական և առևտրային համագործակցության մակարդակի ընդլայնման ու բարելավման հետ կապված հարցերի շրջանակ:

ԻԻՀ նախագահի այցը Սիրիա շատ կարևոր է և կարելի է գնահատել տարբեր տեսանկյուններից։ Սա 2011 թվականից և Սիրիայում ճգնաժամի մեկնարկից հետո ԻԻՀ նախագահի առաջին այցն է այդ երկիր։ Հարկ է նշել, որ այս ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկու անգամ այցելել է Իրան և հանդիպել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ։Այս տարիների ընթացքում Սիրիան հաղթահարել է   անվտանգության, ռազմական և քաղաքական բարդ ճգնաժամեր: 2011 թվականից ի վեր տասնյակ երկրներից ավելի քան 150 հազար ահաբեկիչներ մուտք են գործել Սիրիա և տարբեր խմբավորումների, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի կազմում, սպանել են մարդկանց, ոչնչացրել երկրի ենթակառուցվածքներն ու ապակայունացրել Սիրիան: Այդ ընթացքում Իրանը մշտապես աջակցել է Դամասկոսին: Իրանցի ռազմական հրամանատարներն ու խորհրդականներն ինչպես օրինակ նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանին, կանգնել են Սիրիայի բանակի և ժողովրդական ուժերի կողքին, և օգնել հաղթանակ տանել ահաբեկիչների և թշնամիների դեմ։  Այժմ Բաշար Ասադի կառավարությունն ուժեղացրել է իր իշխանությունը, և արաբական երկրները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան,  ընդունել են այդ փաստը։ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին պայմանավորվածությունից հետո, արաբական երկրները սկսել են բարելավել հարաբերությունները Սիրիայի հետ և ցանկություն հայտնել, որեպսզի այս երկիրը վերադառնա Արաբական լիգա։ Այս համատեքստում Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Իրաքի և Եգիպտոսի ԱԳ նախարարները երկուշաբթի օրը Հորդանանի մայրաքաղաքում հանդիպում են անցկացրել՝ նպատակ ունենալով վերանայել սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերը։ԻԻՀ նախագահի Սիրիա կատարած այցի մյուս կարևոր կետը Դիմադրության առանցքի ամրապնդումն ու միավորումն է։ Հարկ է նշել, որ վերջերս ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն  այցելել էր Բեյրութ, որտեղ հանդիպել էր Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի և Պաղեստինի իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիադ Ալ-Նախալեյի հետ:Այս կապակցությամբ սիոնիստական շրջանակների մտահոգությունները հստակ ցույց են տալիս, որ տարածաշրջանում զարգացումները տեղի են ունենում հակառակ  ռեժիմի ցանկության: Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ի ազդեցության նվազումը տարածաշրջանում, ավելի է բարդացրել իրավիճակը սիոնիստների համար: Մյուս կողմից  ռեժիմն  ականատես է  լինում  Սիրիայի, Լիբանանի և Գազայի հատվածի դիմադրության դերակատարների միասնությանը:Ռայիսիի Սիրիա կատարած այցի մյուս  կարևոր կետը տնտեսական ասպեկտն է, քանի որ այցը տեղի է ունենում երկու երկրների տնտեսական համագործակցության ընդլայնման շրջանակներում: Սիրիայում ներկայումս հարաբերական խաղաղություն է հաստատվել, և այս երկիրը պետք է վերակառուցի իր ենթակառուցվածքները, ինչի համար պետք է ներգրավի ներդրումներ: Իրանը նույնպես կարող է մասնակցել Սիրիայի վերակնգնմանը: Ուստի ակնկալվում է, որ Ռայիսիի Սիրիա կատարած այցի ընթացքում կկնքվեն մի քանի պայմանագրեր ներդրումների, ինչպես նաև Սիրիայի քաղաքների վերակառուցման և էլեկտրակայանների կառուցման վերաբերյալ։ԻԻՀ կառավարության խոսնակ Ալի Բահադրի Ջահրամին այս կապակցությամբ ասել է. «Ինչպես ահաբեկչության դեմ պայքարում էր համագործակցությունն արդյունավետ, լուրջ և վճռական,  հաշվի առնելով շինարարության ոլորտում Իրանի ինժեներական և տեխնիկական հնարավորությունները, երկու երկրները կարող են լավ համագործակցել նաև այս ուղղությամբ»: