Մամուլի տեսություն 14․05․2023
Թուրքիայում, այսօր՝ մայիսի 14-ին տեղի են ունեցել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ Թուրքիայի ժողովուրդը մեծ հույսեր է փայփայում այս ընտրությունների հետ կապված։
Քեյհան
Գերմանական թերթը տարակուսանք է հայտնել Իսրայելի գոյության շարունակման հնարավորության վերաբերյալ
Գերմանական թերթերից մեկը գրել է,-«Բենիամին Նեթանյահուն ձախողվել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում»:
Զյուդդոյչե Ցայթունգն անդրադառնալով Նեթանյահուի կառավարության ձևավորմանը զուգահեռ վերջին մի քանի ամիսների զարգացումներին, նշել է. «Շաբաթներ առաջ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել Իսրայելի փողոցներ՝ ընդդեմ Նեթանյահուի կառավարության պլանավորած դատական բարեփոխումների։ Թվում է, թե Նեթանյահուի կաբինետի ծրագրերը կարող են ոչ միայն սպառնալիք լինել Իսրայելի ժողովրդավարության համար, այլեւ վտանգել Իսրայելի ու տարածաշրջանի ներքին անվտանգությունը»։
Վաթան Էմրուզ
Քեմալ, թե՞ Ռեջեբ, սա է հարցը
Թուրքիայի նախընտրական հարցումներում Քըլըչդարօղլուն ավելի մեծ շանսեր ունի, քան Էրդողանը, և թղթի վրա կարող է հաղթել ընտրություններում։ Թուրքիայի երկրաշարժից հետո Էրդողանի ժողովրդականությունը նվազել է։ Սակայն, հակառակ Էրդողանի ժողովրդականության անկմանը, Քըլըչդարօղլուի ձայները առանձնապես չեն ավելացել։ Թուրքիայի ընդդիմության խորհրդականներից մեկն ասում է. «Ես մտահոգ եմ, որ մարդկանց կարծիքը Քըլըչդարօղլուի մասին կհաստատվի և չի փոխվի»։
Էթելաաթ
ԱՄՆ-ն ներողություն է խնդրել Հարավային Աֆրիկայից, վերջինիս Ռուսաստանին զենք վաճառելու մեջ մեղադրելու համար
ԱՄՆ դեսպանը Հարավաֆրիկյան Հանրապետության ԱԳ նախարարություն կանչվելուց հետո ստիպված է եղել ներողություն խնդրել Հարավային Աֆրիկայի կառավարությունից, Ռուսաստանին զենք վաճառելու մեջ մեղադրելու համար։
Հարավաֆրիկյան Հանրապետության միջազգային համագործակցության և հարաբերությունների վարչությունը (DIRCO) հայտարարել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռուբեն Բրիգետին ներողություն է խնդրել Հարավային Աֆրիկայի կառավարությունից և ժողովրդից՝ այդ երկրից Ռուսաստան զենք ուղարկվելու վերաբերյալ արած հայտարարության համար։
Շարղ
Հսկաների մարտերը արաբական հողում
Պարսիցծոցյան երկրները դարձել են երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսական պատերազմի թատերաբեմ։
Թերթաքարային նավթի հեղափոխությունից հետո ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքը դիտարկեց որպես հավելյալ ծախս և որոշեց դուրս գալ այս տարածաշրջանից, սակայն այժմ կարծես թե վերանայել է իր որոշումը։
Այս օրերին Չինաստանը, որպես էներգակիրների խոշորագույն ներկրող, փորձում է գերիշխել Մերձավոր Արևելքի էներգետիկ զարկերակի վրա, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմը ստիպել է Եվրոպային հայացքը կրկին շրջել դեպի Մերձավոր Արևելքի էներգիայի աղբյուրները։ Բացի դա, ԱՄՆ-ն սահմանել է մի քանի նախագծեր չինական Մետաքսի ճանապարհին դիմակայելու համար։ Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ ամերիկացի պաշտոնյաների վերջերս Ռիադ կատարած այցի թեման կարևոր տարանցիկ նախագծերի քննարկելն է, որը ոչ միայն կապում է արաբական երկրներին, այլեւ ապահովում է ապագա գերտերություն համարվող Հնդկաստանի եւ Եվրոպայի միջև կապը։
Քեյհան
Նոամ Չոմսկի. Ուկրաինական բանակը ոչնչացվել է / ԱՄՆ-ն տնտեսապես շահում է այս պատերազմից
Ամերիկացի փիլիսոփա, լեզվաբան և մտածող Նոամ Չոմսին ուկրաինական պատերազմի մասին իր վերջին հայտարարություններում ընդգծել է, որ ԱՄՆ-ն շահում է այս պատերազմից, բայց դրա համար վճարում է Ուկրաինայի ժողովուրդը, և այս երկրի բանակը գրեթե ոչնչացված է։
Armenpress.am
Փաշինյանն ու Միշելը կարևորել են Քիշնևում պլանավորված հանդիպումը՝ Մակրոնի և Շոլցի մասնակցությամբ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին, որոնք միտված են խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել մայիսի 14-ին նախատեսված ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպմանը և ընդգծվել հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում անցկացնելու կարևորությունը:
Tert.am
Թուրքիայում արդեն նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար փակվել են ընտրատեղամասերը
Թուրքիայում արդեն նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար փակվել են ընտրատեղամասերը:Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Քաղաքացիներն 9 ժամվա ընթացքում (8:00-ից 17:00-ն) ընտրել են նախագահին, ով ղեկավարելու է երկիրը առաջիկա հինգ տարիներին, խորհրդարանի 600 պատգամավորի։
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 81 մարզերում տեղադրվել է ավելի քան 190 հազար քվեատուփ։ Ընտրելու իրավունք ունի Թուրքիայի 60 միլիոն 721 հազար 475 բնակիչ, որոնց մեծ մասը կանայք են՝ ավելի քան 30,7 միլիոն։ Արտասահմանյան ընտրատեղամասերում քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 27-ից մայիսի 9-ը, որին մասնակցել է ավելի քան 1,8 մլն քաղաքացի։
Նախագահի թեկնածուները երեքն են՝ գործող նախագահ 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը միակ թեկնածուն է Հանրապետական դաշինքից, 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն՝ ընդդիմադիր Ժողովրդական դաշինքից, իսկ 55-ամյա Սինան Օգան՝ «Աթա» դաշինքից։ Չորրորդ թեկնածուն՝ «Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն հանել է իր թեկնածությունը ընտրություններից 3 օր առաջ։
Հանձնաժողովը խոստացել է նախնական արդյունքները հայտարարել գիշերը։ Եզրափակիչը պետք է հրապարակվի մայիսի 19-ին պաշտոնական տեղեկագրում։
Եթե թեկնածուներից ոչ մեկը չստանա ձայների 50 տոկոսը, ապա կանցկացվի 2-րդ փուլ։ Այն նախատեսված է մայիսի 28-ին։ Գլխավոր մրցակիցների՝ Էրդողանի և Քըլըչդարօղլուի կողմնակիցները վստահություն են հայտնել, որ 2-րդ փուլի կարիք չի լինի։
Lurer .am
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 17-19-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին։
Ինչպես հայտնում է ԱԺ կայքը, պատվիրակության կազմում Բելառուսի մայրաքաղաք կմեկնեն նաև ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ԱԺ աշխատակազմի այլ աշխատակիցներ։
Tert.am
Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
News.am
Զելենսկին ժամանել է Բեռլին՝ Գերմանիայի նախագահի և կանցլերի հետ հանդիպելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի վաղ առավոտյան ժամանել է Բեռլին՝ զենքի հետագա մատակարարումների մասին Գերմանիայի առաջնորդների հետ բանակցելու համար, տեղեկացնում է The Associated Press-ը։
Լյուֆթվաֆեի ինքնաթիռը Զելենսկուն Գերմանիայի մայրաքաղաք է տեղափոխել Հռոմից, որտեղ շաբաթ նա հանդիպել էր Ֆրանցիսկոս պապի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
Այցի նախօրեին Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր Ուկրաինային ավելի քան 2,7 մլրդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի մասին՝ ներառյալ տանկերը, զենիթային համակարգերը և զինամթերքը։
Ակնկալվում է, որ նախ Զելենսկին կհանդիպի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, որին Կիևը վիրավորել էր անցյալ տարի Ռուսաստանի հետ նրա նախկին սերտ կապերի համար, ինչը հանգեցրել էր Ուկրաինայի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վատացմանը։
Ենթադրվում է, որ ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո երկու առաջնորդները կմեկնեն արևմտյան Ախեն քաղաքը, որտեղ Զելենսկին կստանա Կարլոս Մեծի միջազգային մրցանակը։