Մեկնաբանություն- Իրանի նախագահի այցը Ինդոնեզիա՝ ԻԻՀ մեկուսացնելու քաղաքականության ձախողման վկայությունն է
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի պաշտոնական հրավերով, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին երեքշաբթի օրն այցելել է այս երկիր։
Այս այցը կարևոր է մի քանի առումներով.
Նախ, սա նախագահի առաջին պաշտոնական այցն է Ինդոնեզիա 2006թ հետո: Վերջին 17 տարիների ընթացքում Իրանի նախագահներն այցելել են Ինդոնեզիա, սակայն տարածաշրջանային և միջազգային գագաթնաժողովներին մասնակցելու նպատակով։ Այս ացը տեղի է ունեցել Իրանի կառավարության որդեգրած՝ հարևան, տարածաշրջանային և իսլամական երկրների հետ հարաբերությունների զարգացման քաղսաքականության շրջանակում:
Այցը նաև նշանակում է, որ Իրանն Արևելքում չի սահմանափակվում միայն Չինաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերություններով և ընդլայնում է հարաբերությունները նաև այլ երկրների, այդ թվում 239 միլիոն բնակչություն ունեցող ամենամեծ իսլամական երկրի՝ Ինդոնեզիայի հետ:
Ռայիսիի այցի մյուս կարևոր կետը Իրանին մեկուսացնելու Արևմուտքի և ԱՄՆ-ի քաղաքականության ձախողումն է:
Սակայն այցի ամենակարևոր կողմն անկասկած տնտեսությունն է: Ինդոնեզիան Մեծ քսանյակի անդամ է և աշխարհի զարգացող տնտեսություններից մեկը: Վերջին երկու տասնայմյակում այս երկիրը 5 տոկոս տնտեսական աճ է գրանցել: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը հայտարարել է, որ Ինդոնեզիայի տնտեսությունը մինչև 2045 թվականը կդառնա աշխարհի չորրորդ խոշորագույն տնտեսությունը։
Չնայած 22 միլիարդ բարել նավթի պաշարներին, Իդնոնեզիայի տնտեսական զարգացումը հիմնված չէ նավթային եկամուտների վրա: Ինդոնեզիան այն քիչ իսլամական երկրներից է, որն արտահանում է արդյունաբերական և գիտական ոլ;որտի արտադրանք: Մայրաքաղաք Ջակարտան այսօր համարվում է բազմաթիվ նոր տեխնոլոգիաների կենտրոն։ Ինդոնեզիան արբանյակային տեխնոլոգիաներ արտադրող Հարավարևելյան Ասիայի երկրների թվում է և միայն վերջին չորս տարում արձակել է տարբեր առաքելություններ իրականացնող 18 արբանյակ: Իրանն ունի Ինդոնեզիայի գիտական, տնտեսական և տեխնոլոգիական փորձի և կարողությունների կարիքը և կարող է լավ սպառնման շուկա հանդիսանալ այդ երկրի համար:
Մյուս կողմից Իրանը նույնպես ներքին մեծ ձեռքբերումներ է գրանցել և չնայած բժշկական և դեղագործական տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ կիրառված արևմտյան լայնածավալ պատժամիջոցներին, Ինդոնեզիայի մեծ շուկան կարող է լավ գնորդ լինել Իրանում արտադրված այդ ապրանքների համար: Իրանը կարող է Ինդոնեզիա արտահանել նաև գորգ, պիստակ, խուրմա, զաֆրան, արհեստագործական ապրանքներ և բուժիչ խոտաբույսեր։
Սակայն երկու երկրների միջև առևտրային փոխանակումների ծավալն այս պահին ցածր է: Ինդոնեզիայի Առևտրի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ այս տարվա առաջին եռամսյակում երկու երկրների միջև առևտուրը կազմել է 54,1 մլն դոլար: Նախորդ տարի, մեկ տարի առաջվա համեմատ 23 տոկոս աճով, երկու երկրների միջև առևտուրը կազմել էր 257 միլիոն դոլար:
Հաշվի առնելով երկու երկրների կարողությունները, ինչպես նաև հարաբերությունները զարգացնելու երկու երկրների իշխանությունների լուրջ կամքը, կարելի է ակնկալել, որ նախագահի Ինդոնեզիա այցի հիմնական արդյունքը կլինի տնտեսական համագործակցության ընդլայնումը և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը։