Մամուլի տեսություն 28․05․2023
Անցյալ տարի Իրանի արտահանման ընդհանուր ծավալն առանց հում նավթի կազմել է 53,2 միլիարդ դոլար, որից 15 հարեւան երկրների բաժինը կազմել է 57,4 տոկոս՝ 30,5 միլիարդ դոլարին համարժեք։
Քեյհան
Աղքատությունն ԱՄՆ-ում մահացության չորրորդ հիմնական պատճառն է
Բայդեն. ԱՄՆ-ի ժողովուրդը ստպիված է ընտրություն կատարել սննդի և բուժման միջև
ԱՄՆ-ի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այդ երկրում աղքատության վիճակն այն աստիճանի է հասել, որ դարձել է «մահվան չորրորդ հիմնական պատճառը։ Այդ երկրում ապրում է մոտ 40 միլիոն աղքատ մարդ, ովքեր, ըստ Ջո Բայդենի, պետք է ընտրություն կատարեն սննդի և բուժման միջև։
Աղքատությունը որոշ ժամանակ է, որ դարձել է «լուրջ և համատարած մարտահրավեր» Միացյալ Նահանգներում, իսկ Ուկրաինայում պատերազմը նվազեցրել է ռազմական և էներգետիկ ընկերությունների և հաստատությունների աշխատանքը, և բացասաբար է ազդել այլ երկրների ընկերությունների ու հասարակ մարդկանց գործունեության վրա։Խնդիր, որն սկսվեց Կորոնավիրուսի ճգնաժամից իվեր և ավելի սրվեց ուկրաինական պատերազմով, իսկ պարտքային ճգնաժամն այն դարձրեց ավելի խորն ու բարդ։
ԱՄՆ-ի որոշ քաղաքական աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տունը ամերիկացի հարկատուների հաշվին «Զելենսկիին» նվիրել է մոտ 200 միլիարդ դոլարի արժողությամբ զենք և ֆինանսական օգնություն, ինչի հետևանքով Բայդենը հայտնվել է սուր քննադատությունների թիրախում։ Եվ հենց այդ քննադատությունների հետևանքով նախորդ տարի կայացած միջանկյալ ընտրություններում հանրապետականները հաղթեցին:
Իրան
Հարևան երկրների հետ Իրանի առևտրի զարգացումները / Որքա՞ն է կազմել Իրանի արտահանման ծավալն առանց նավթի
Անցյալ տարի Իրանի արտահանման ընդհանուր ծավալն առանց հում նավթի հասել է 53,2 միլիարդ դոլարի, որից 15 հարեւան երկրների բաժինը կազմել է 57,4 տոկոս՝ 30,5 միլիարդ դոլարին համարժեք։
Նախորդ տարվա համեմատ անցյալ տարի Իրանի արտահանումն առանց հում նավթի աճել է 19,4 տոկոսով, ինչը պայմանավորված է դեպի Թուրքիա և Իրաք իրականացված արտահանման աճով`համապատասխանաբար 5,4 և 5,2 տոկոս։
Վաթան Էմրուզ
Ասիան ընդդեմ դոլարի
Թեհրանում Միջբանկային փոխանակումների Ասիական միության 51-րդ նստաշրջանի մասնակից երկրները համաձայնել են հրաժարվել դոլարից և վերջ դնել ԱՄՆ-ի դոլարային հեգեմոնիային։
Այս հանդիպման որոշումներից են եղել՝ արժութային զամբյուղի ձևավորումը, ընդհանուր թվային արժույթի ստեղծումը և SWIFT-ին փոխարինող հաղորդագրությունների համակարգի գործարկումը։
Վերջին տարիներին դոլարի անկայունությունը և ԱՄՆ-ի կողմից իրենց պարտքերը չվճարելու պատճառով վարկատու երկրների ֆինանսական կորուստները ստիպել են տարբեր երկրների վերանայել առևտրային փոխանակումների ձևը և մտածել դոլարը միջազգային փոխանակումներից հանելու մասին: Մյուս կողմից Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Վենեսուելայի և Արևմուտքին ընդդիմացող այլ երկրների դեմ սահմանած Միացյալ Նահանգների և Եվրամիության տարբեր և ճնշող պատժամիջոցներն այդ երկրների իշխանություններին դրդել են նվազեցնելու դոլարի կիրառումն իրենց առևտրային գործարքներում: Այս առումով, ամենահզոր տնտեսություններ ունեցող աշխարհի խոշորագույն երկրները այլևս հրաժարվում են ԱՄՆ դոլարով առևտուր անել ,և օգտագործում են տեղական արժույթները երկկողմ և բազմակողմ առևտրի համար: Այդ երկրներից են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և Իրանը։
News.am
Մայիսի 28-ին հայ ժողովուրդը նշում է առաջին հանրապետության օրը
Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը:
Tert.am
ՀՀ ԶՈՒ զինծառայողների անօրինական առևանգումը սեփական պարտավորություններից Ադրբեջանի հետ կանգնելու փորձ է. ԱԳՆ
Ադրբեջանի կողմից Հայաստանի երկու զինծառայողների անօրինական առևանգումը սեփական պարտավորություններից հետ կանգնելու փորձ է։
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թվիթերի էջում։
«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել զինծառայողներին ու կատարել բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու պարտավորությունները` 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանն ու միջազգային գործընկերների և կազմակերպությունների կոչերին համապատասխան», -ասված է հայտարարությունում։
Armenpress.am
Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում
Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը։
«Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել Սյունիքում ռուսական հյուպատոսության բացմանը»,– «Ալֆա նյուզը» մեջբերել է Պալտովի խոսքերը։
Ռուս դիվանագետը նաև հայտնել է, որ որոշում է կայացվել հյուպատոսության բացման համար պետական երկարատև ընթացակարգեր չանցկացնել, որոնք առնվազն մեկ տարի կպահանջեն, այլ գնալ պարզեցված ճանապարհով:
Պալտովը շեշտել է, որ որոշվել է մարդկանց ուղարկել տեղում աշխատանք կատարելու համար։
«Որպեսզի նրանք արդեն այնտեղ տեղում սկսեն աշխատել և իրենց ներդրումն ունենան ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանման, այլև Հայաստանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս տարածաշրջանի անվտանգության գործում։ Հուսով եմ, որ հունիսին մեր այցը արդյունավետ կլինի», - նշել է Սերգեյ Պալտովը։
Tert.am
Երևանի կողմից մեր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո գործնականում լուրջ խոչընդոտներ չկան. խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում. Ալիև
Երևանի կողմից մեր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո գործնականում լուրջ խոչընդոտներ չկան. խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում:
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում, սակայն այն դեպքում, եթե Հայաստանը կրկին չփոխի իր դիրքորոշումը, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Երևանի կողմից մեր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո խաղաղության պայմանագրի կնքման համար գործնականում լուրջ խոչընդոտներ չկան»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։