Մեկնաբանություն- Եվրամիություն. Առանց Ուկրաինայի պատերազմում հաղթելու, Ռուսաստանն բանակցությունների մեջ չի մտնի
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարն ասել է, որ առանց Ուկրաինայի պատերազմում հաղթելու, Ռուսաստանը բանակցությունների մեջ չի մտնի ։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալոզինը վերջերս հայտարարեց, որ Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) և Եվրամիությանն անդամակցելուց հրաժարվելը խաղաղության պայման է։
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի երեկոյան ընդգծելով, որ առանց Ուկրաինայի պատերազմում հաղթելու Մոսկվան չի նստի բանակցությունների սեղանի շուրջ, Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է.«Լավատես չեմ ամռանը Ուկրաինայում տեղի ունենալիք զարգացումների նկատմամբ»:

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարն ասել է.«Հստակ տեսնում եմ, որ Ռուսաստանը մտադիր է հաղթել այս պատերազմում»:
Մյուս կողմից, ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, ով վերջերս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի հասցեին վիրավորական և սադրիչ արտահայտություններ արեց, ի պատասխան Ռուսաստանի կողմից իր ձերբակալության վճռի արձակման, Twitter-ում գրել է, որ այդ վճիռն իր համար «պատվո նշան» է:

Շարունակելով Ռուսաստանի դեմ իր հռետորաբանությունը՝ Գրեհեմը նաև ասաց, որ «մեծ հաճույք» է զգում՝ իմանալով, որ Ուկրաինային իր աջակցությունը զայրացրել է Ռուսաստանին, և որ ինքը «կաջակցի Ուկրաինայի ազատությանը, քանի դեռ ռուսական բոլոր զորքերը դուրս չեն մղվել ուկրաինական հողից»:
Ռուսաստանի ՆԳՆ-ն ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի նկատմամբ հետախուզման վճիռ է արձակել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ «ռուսների մահվան մեջ ներդրումներ կատարելու» մասին վերջին վիճահարույց արտահայտությունների համար:
Մյուս կողմից, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերջին քսանչորս ժամվա ընթացքում երկրի բանակը ոչնչացրել է «Storm Shadow» 3 թեւավոր հրթիռ, 13 «Հիմրաս» հրետանային հրթիռային համակարգի արկ և 14 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ թիրախ են դարձել նաև Կիևի բանակի շուրջ 425 զինվորներ և զինամթերքի պահեստներ:
Զեկույցում նշվում է, որ երկուշաբթի օրը ռուսական ուժերը հեռահար և բարձր պաշտպանական խմբակային ավիահարվածներ են հասցրել օդանավակայաններում ուկրաինական թիրախների ուղղությամբ։
Այս հարձակումների թիրախում են հայտնվել ուկրաինական զորքերի հրամանատարական շտաբը, ռադիոտեղորոշիչ կետերը, ինչպես նաև ինքնաթիռները և զենքի ու զինամթերքի պահեստները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարեց, որ երեքշաբթի առավոտյան Ուկրաինան ութ անօդաչու սարքերով հարձակվել է Մոսկվայի մի օբյեկտի վրա, և Ռուսաստանին հաջողվել է խոցել բոլոր ուկրաինական անօդաչու սարքերը։
Մինչդեռ Ուկրաինայի խորհրդարանը, Իրանին մեղադրելով Ռուսաստան զենք ուղարկելու մեջ, հաստատել է Իրանի դեմ 50 տարի ժամկետով պատժամիջոցների փաթեթը։
Իրանի դեմ Ուկրաինայի պատժամիջոցների փաթեթի հաստատումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ամիր Աբդուլլահյանը 2023 թվականի ապրիլի 25-ին Թեհրանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմական օգնություն չի ցուցաբերում ուկրաինական պատերազմի որևէ կողմի և պատերազմը լուծում չի համարում և աջակցում է բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»: