Մամուլի տեսություն 11․07․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i201184-Մամուլի_տեսություն_11_07_2023
Հայաստանի վարչապետը Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննադատելով Ռուսաստանի գործունեությունը Լաչինի հարցում ասել է,-«Չնայած ռուսական խաղաղապահների ջանքերին, հումանիտար ճգնաժամը Ղարաբաղում շարունակում է մնալ լարված»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2023 14:40 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11․07․2023

Հայաստանի վարչապետը Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննադատելով Ռուսաստանի գործունեությունը Լաչինի հարցում ասել է,-«Չնայած ռուսական խաղաղապահների ջանքերին, հումանիտար ճգնաժամը Ղարաբաղում շարունակում է մնալ լարված»։

 

Էթելաաթ

ՓաշինյանԼաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված

Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից անցակետ տեղադրվելուց հետո,  իրավիճակը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում  շարունակում է մնալ լարված։

ՌԴ Սոչի քաղաքում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է. « Ղարաբաղում ցավոք հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում` Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկա գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված»։

Նա հավելել է,-«Պետք է ընդգծեմ, որ այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացվում են ռուսական խաղաղապահների աջակցությամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են: Ընդհանուր առմամբ հումանիտար ճգնաժամը դեռ շարունակվում է։

 

Քեյհան

2022 թվականի աշնանը, տնտեսական աճի առումով Իրանն զբաղեցրել է 15-րդ տեղը

Համաշխարհային բանկը հրապարակել է  «Աշխարհի տնտեսական հեռանկարներ» խորագրով զեկույցը, որում ներկայացրել է անցած տարի աշնանը՝  2022 թվականի չորրորդ եռամսյակում 72 երկրների տնտեսական աճի վիճակագրությունը:

Այս բանկը հայտնել է անցյալ տարի աշնանը Իրանի տնտեսության 4,7 տոկոս աճի մասին, ինչը զգալի ցուցանիշ է այլ երկրների համեմատ։

Այս զեկույցի համաձայն՝ Հայաստանն  ամենաբարձր տնտեսական աճն ունեցել է 2022 թվականի չորրորդ եռամսյակում։ Այս երկրի տնտեսական աճը հասել է 12,7 տոկոսի, ինչը ավելի բարձր է, քան մյուս երկրներինը։ Պատերազմից տուժած Ուկրաինան նույնպես ունեցել է ամենացածր տնտեսական աճը, և փաստորեն այս երկրի տնտեսությունն այս ընթացքում կրճատվել է 31,4%-ով։

 

Ջավան

Հիմարների ապաշխարություն

Իրանի Իսլամական Հանրապետությունը տապալելու հույս ունեցող որոշ դիվերսիոնների հետ հանդիպումից ընդամենը մի քանի ամիս անց Մակրոնը երեկ մեկուկես ժամ  հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ՝ պատժամիջոցները չեղարկելու և տարածաշրջանային խնդիրների շուրջ համաձայնության գալու նպատակով։ Հեղափոխության առաջնորդը վերջերս հիշեցրեց. «Արտերկրում ևս, որոշ բարձրաստիճան քաղաքական գործիչներ այս նույն թշնամիների հետ լուսանկարներ են արել։ Նրանք կարծում էին, որ գործն ավարտված է: Հիմարները նորից սխալվեցին, նրանք չճանաչեցին մեր ժողովրդին»։

 Հիմա հիմարները ապաշխարում են Իրանի նախագահի առաջ, ինչպես երբ գնում են քահանայի մոտ՝ ապաշխարելու։

 

Իրան

«Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի» համագործակցությունը պատժամիջոցների ձախողման պատճառը

 

 

  13-րդ կառավարությունում Իրանի բանակցային գործընթացի ազդեցիկ արդյունքները չեն վրիպել ԱՄՆ-ի վերլուծաբանների և նախկին ու ներկա պաշտոնյաների աչքից։ Հատկապես, որ Իսլամական Հանրապետությունը, վերջին շրջանում զգուշորեն և նկատելիորեն փոփոխելով իր արտաքին քաղաքական պարադիգմը, գործնականում «միջուկային» ճնշման լծակը վերածել է անարդյունավետ գործիքի դիմացինի համար և արդյունքում այս կերպ ճնշում գործադրելու կարողության նվազումը, դարձել է ներկայիս արեւմտյան պետական ​​այրերի քննադատության առարկան։

Foreign Affairs հոդվածի հեղինակներն իրենց հոդվածի մի հատվածում անդրադառնալով «Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի» աճող և ռազմավարական համագործակցությանը, դա գնահատել են,որպես ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության թուլացման և պատժամիջոցների տապալման գործոն։ Foreign Affairs-ն իր հոդվածում նշում է, որ «Միջազգային շրջանակներում Չինաստանն ու Ռուսաստանը գնալով ավելի շատ են միջնորդում Իրանի համար», և «Իրանի հետ նրանց համագործակցությունը թուլացնում է պատժամիջոցների ռեժիմը»։

 

Tert.am

Ազգի հարցերը նաև եկեղեցու հարցերն են Արամ Առաջին

Եկեղեցին իր ասելիքն ու անելիքն ունի մեր ազգին հուզող խնդիրների և մարտահրավերների առումով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Առաջինը։

«Ասել ենք, կասենք ու միշտ պիտի ասենք. եկեղեցին իր ասելիքը և անելիքը ունի մեր ազգին հուզող խնդիրներին ու դիմագրավող մարտահրավերների գծով։ Ազգի հարցերը նաև եկեղեցու հարցերն են և՝ փոխադարձաբար։ Սա հիշեցնում է մեզ մեր դարավոր պատմությունը»,- գրել է Արամ Առաջինը։

News.am

«Վերջին հանդիպման ընթացքում նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել». Մհեր Գրիգորյանը՝ Մուստաֆաեւին

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարությանը, թե իբրև Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետի գարսենյակից:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխանել են․ «Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում,  նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել է եւ շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով»։

Ավելի վաղ Ադրբեջանի փոխնախագահ Շահին Մուտաֆաեւ հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով վերահսկողություն կիրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։

 

Armenpress,am

Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է արցախցիներին հրատապ օգնություն տրամադրելու բանաձև

Փարիզի քաղաքային խորհուրդն օրերս միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադրման» վերաբերյալ բանաձև։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից:

Բանաձևում ընդգծվում է 2022 թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի 120 հազար բնակչի՝ մնացյալ աշխարհից կտրված լինելու հանգամանքը, հղում է արվում 2020 թ․ նոյեմբերի 27-ին Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից Ֆրանսիայի կառավարությանն ուղղված կոչ-բանաձևի ընդունմանը, Ֆրանսիայի տարբեր վարչատարածքային միավորների կողմից Արցախի բնակչությանը ցուցաբերված օգնությանը, Փարիզի քաղաքապետարանի կողմից հայ ժողովրդին ուղղված աջակցության և համերաշխության բազմաթիվ կոչերին, Երևան քաղաքի՝ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային միությանն անդամակցությանը, կարևորվում է Փարիզ քաղաքի կողմից արցախահայությանը հերթական անգամ աջակցության տրամադրումը։

Քաղաքային խորհուրդը նշված բանաձևով նաև Փարիզի քաղաքապետին լիազորություն է տալիս՝ կոչ անելու Ֆրանսիայի այլ վարչատարածքային միավորներին և ՖՔՄՄ-ի անդամ օտարերկրյա քաղաքներին՝ միանալ հրատապ աջակցության այդ նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիներին աջակցելը և Արցախի բնակչությանը մարդասիրական ավտոշարասյան միջոցով սնունդ հասցնելը։

 

Tert.am

Երևանն ու Մինսկը կդառնան քույր քաղաքներ. Բելառուսում ՀՀ դեսպան

Երևանն ու Մինսկը կդառնան քույր քաղաքներ․ համապատասխան համաձայնագիրն արդեն պատրաստ է, կստորագրվի Երևանի քաղաքապետի՝ Մինսկ այցի ընթացքում։

Այս մասին ԲԵԼՏԱ–ին տված հարցազրույցում ասել է Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը։

Ըստ նրա՝ Հայաստանն ու Բելառուսը հաջողությամբ համագործակցում են տարածաշրջանային ինտեգրացիոն միություններում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ։ Առաջիկայում նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

«Հունիսի 29-ին Մինսկում կբացվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն աշխատանքները՝ Հայաստանը բելառուս ֆոտոլրագրողի աչքերով ու Բելառուսը՝ հայ ֆոտոլրագրողի աչքերով»,- ասել է Խումարյանը։