Մամուլի տեսություն 18․06․2023
Տարածաշրջանում Իրանի քաղաքական հզորությունից բխող զարգացումների արագությունն ապշեցուցիչ է։ Նույնիսկ մի քանի ամիս առաջ վերլուծաբանները չկարողացան կանխատեսել, որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարն Իրանի նախագահին Արաբիա հրավիրելու համար կժամանի Թեհրան։
Ջավան
Ռայիսին հրավիրվել է Արաբիա
Տարածաշրջանում Իրանի քաղաքական հզորությունից բխող զարգացումների արագությունն ապշեցուցիչ է։ Նույնիսկ մի քանի ամիս առաջ վերլուծաբանները չէին կարող կանխատեսել, որ Ֆեյսալ բին Ֆարհանը կայցելի Թեհրան՝ Արաբիա հրավիրելու Իրանի նախագահին։ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները վերսկսելու պայմանավորվածությունից անցել է ընդամենը 100 օր և սա երկար ժամանակ չէ, իսկ այսօր տեսնում ենք,որ հարաբերությունները հասել են այն մակարդակի,որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը ներկա է գտնվել Իրանի նախագահի գրասենյակում։ Սա նշանակում է, որ հարցն ավելի լուրջ է, քան դեսպանատների վերաբացումը։ Երկու կողմերն անգամ չսպասեցին, որ Սաուդյան Արաբիայի դեսպանատան վերաբացման աշխատանքները պատրաստվեն, իսկ դեսպանությունը ներկայումս տեղակայված է Թեհրանի հյուսիսում գտնվող հյուրանոցներից մեկի մի հարկում։ Բին Սալմանի հայտարարությունն այն մասին, որ նա ցանկանում էր պատերազմը ներքաշել Իրան, դեռևս գտնվում է որոշ լրատվական գործակալությունների գլխավոր լուրերի շարքում, իսկ այժմ նա իր արտգործնախարարին ուղարկել է Իրան՝ ողջույններ փոխանցելու համար, և դա ցույց է տալիս, որ տարածաշրջանը և աշխարհը նախապատրաստվում են նոր օրերի համար, որոնց դերակատարները տարածաշրջանի երկրներն են։
Քեյհան
Reuters. Առանց ՀԳՀԾ-ի և FATF-ի Իրանի նավթի արտահանման ծավալը հասել է օրական 2 միլիոն բարելի՝
Reuters լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իրանն օրական մոտ 2 մլն բարել նավթ է արտահանում։ Բացի այդ, 13-րդ կառավարությունում օտարերկրյա ներդրումները, որոնք նախորդ կառավարության գործունեության նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 85%-ով, գրեթե 2 անգամ գերազանցել են այն ժամանակահատվածը, երբ ՀԳՀԾ-ն գտնվում էր իր գագաթնակետին։
Bloomberg լրատվական գործակալությունը հայտնել է, որ վերջին հինգ տարիների համեմատ, Իրանը ներկայումս արտահանում է ամենաշատ հում նավթը։ Միջազգային այս լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իրանի կրկին ներկայությունն աշխարհաքաղաքական ասպարեզում ուժեղացել և միևնույն ժամանակ ռիսկեր է ստեղծել հում նավթի փխրուն համաշխարհային շուկայի համար։
Վաթան Էմրուզ
3000 հայցվոր՝ ընդդեմ ամերիկացի ահաբեկիչների
Իրանի Ղոդս ստորաբաժանման հանգուցյալ հրամանատար, գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետևանքով նյութական ու բարոյական վնասի փոխհատուցման պահանջի երրորդ նիստը դատավոր Հոսեյնզադեի գլխավորությամբ տեղի է ունեցել (Միջազգային) իրավունքի դատարանի 55-րդ մասնաճյուղում։
Դատավոր Հոսեյնզադեն դատական նիստի սկզբում հայտարարել է.-«Այս դատական նիստը ներառում է 114 դատական գործեր, որոնք ստացվել են երկրի տարբեր նահանգներից»։
Նա հավելել է.- «Իրանի տարբեր նահագների 3 հազար հայցվորների հայցն այս երկրի ազնիվ ժողովրդի հայցն է ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության»։
Հոսեյնզադեն պարզաբանել է.-«Գեներալ Սոլեյմանիի սպանության գործով մեղադրյալների թվում են Միացյալ Նահանգների ժամանակի նախագահը (Թրամփը) և այս երկրի ժամանակի պետքարտուղարը։ Օրենքի համաձայն՝ դատական իշխանությունը պարտավոր է իրանցի բարձրաստիճան զինվորականներից մեկի սպանությանը հանգեցրած կառավարության գործողությանը հետամուտ լինել իրավական դատարանում։
Էթելաաթ
Լիբանանի էներգետիկայի նախարար. ԱՄՆ-ն արգելափակում է մեր երկրին գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը
Լիբանանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արգելափակել է Լիբանանին Եգիպտոսից գազի մատակարարումը և Հորդանանից էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Վալիդ Ֆայազն ասել է. «Սիրիայի տարածքով գազի և էլեկտրաէներգիայի Լիբանան փոխադրումը կանխելու հիմնական պատճառն այն է, որ դա Դամասկոսի կառավարությանը թույլ է տալիս տարանցման վճարներ սահմանել, ինչին դեմ է ԱՄՆ-ն»։
Նա հավելել է, որ այս հարցը համաձայնեցված է Դամասկոսի հետ, քանի որ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենք ֆինանսական ծախսեր չեն սահմանի, փոխարենը կստանան Սիրիայի տարածքով անցնող գազի ութ տոկոսը։ Մի խնդիր, որը հայտնվել է ԱՄՆ-ի և Համաշխարհային բանկի ուշադրության կենտրոնում։
․․․
Armenpress.am
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 18-ի ժամը 03:20-04:10-ը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) և հարավարևելյան (Ներքին Հանդ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:ԻՆչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից հայկական կողմում տուժածներ չկան:
Tert.am
Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր սադրանքներ է նախապատրաստում և դրա համար տեղեկատվական հիմք է նախապատրաստում. Մարուքյան
Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր սադրանքներ է նախապատրաստում և դրա համար տեղեկատվական հիմք է նախապատրաստում՝ Հայաստանի զինված ուժերի կողմից իբր կրակոցների մասին կեղծ տեղեկություններ տարածելով։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Ամբողջ հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 9 հայտարարություն է տարածել՝ իբր Հայաստանի զինված ուժերի կողմից կրակոցների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր հայտարարությունները սուտ էին և հետապնդում էին մեկ նպատակ՝ տեղեկատվական հիմք ստեղծել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ամենօրյա ագրեսիաների և հարձակումների համար։ Հունիսի 10-ից հետո այս պահվածքն ու հայտարարությունները սրվեցին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում։ Բնականաբար, Ադրբեջանի այս պահվածքը չի նպաստում ընթացող խաղաղ բանակցություններին և պետք է վերահսկվի միջազգային հանրության կողմից՝ Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումները զսպելու համար»,- գրել է Մարուքյանը։
News.am
Մհեր Գրիգորյանը Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից:
Առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:
Նշենք, որ փոխվարչապետերի նախորդ հանդիպումը կայացել էր հունիսի 2-ին:
News.am
Բլինքենն այցով ժամանել է Չինաստան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում է գտնվում կարևոր այցով, որը նպատակ ունի կարգավորել Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հարաբերությունները՝ վերջին ամիսների ընթացքում սրված լարվածությունից հետո, տեղեկացնում է CNN-ը։
Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչի համաձայն, Չինաստանում Բլինքենի հիմնական նպատակը կապի ուղիների, հատկապես զինվորականների, Վաշինգտոնի և Պեկինի միջև ուղիղ կապի վերականգնումն է։
Բլինքենն ասել է, որ Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպումներում մտադիր է անդրադառնալ «մի շարք հարցերում մեր շատ իրական մտահոգություններին»։ Այս խնդիրների թվում են, այսպես կոչված, «ֆենտանիլային ճգնաժամը», Թայվանի և նեղուցի հարցերը, ուկրաինական պատերազմը և Չինաստանի կողմից ամերիկյան քաղաքացիների ձերբակալումը։Բլինքենն ուրբաթ հայտարարել էր նաև, որ մտադիր է «ուսումնասիրել համապարփակ տնտեսական կայունութան, ապօրինի սինթետիկ թմրանյութերի, կլիմայի, առողջապահության ոլորտներում համագործակցության հնարավորությունը, այն հարցերում, որտեղ մեր երկրների շահերը հատվում են, և մնացյալ աշխարհը մեզնից համագործակցություն է ակնկալում»։