Մամուլի տեսություն 25․06․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i201924-Մամուլի_տեսություն_25_06_2023
Իրանի 13-րդ կառավարությունը, տնտեսական հարաբերություններում, հարևանության առանցքայնությամբ և տարածաշրջանային առաջնահերթություններով, կենտրոնացել է տնտեսական բազմակողմանիության և ասիական երկրների հետ փոխգործակցության վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2023 11:26 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25․06․2023

Իրանի 13-րդ կառավարությունը, տնտեսական հարաբերություններում, հարևանության առանցքայնությամբ և տարածաշրջանային առաջնահերթություններով, կենտրոնացել է տնտեսական բազմակողմանիության և ասիական երկրների հետ փոխգործակցության վրա:

Իրան

13-րդ կառավարությունը համագործակցության ամենաշատ փաստաթղթերն է ստորագրել Վենեսուելայի, Չինաստանի և Ուզբեկստանի հետ

Իր քառամյա պաշտոնավարման առաջին երկու տարվա ընթացքում Իրանի նախագահն այցելել է 15 երկիր, որոնցից 12-ում ստորագրվել են համագործակցության բազմաթիվ փաստաթղթեր՝ Իրանի Իսլամական Հանրապետության և այդ երկրների միջև հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու նպատակով։

13-րդ կառավարությունը տնտեսական հարաբերություններում, հարևանության առանցքայնությամբ և տարածաշրջանային առաջնահերթություններով, կենտրոնացել է տնտեսական բազմակողմանիության և ասիական երկրների հետ փոխգործակցության վրա՝ իր ուշադրության կենտրոնում պահելով արտաքին քաղաքականության ասպարեզը։ Իրանի ԱԳ նախարարի խոսքով 13-րդ կառավարության հավասարակշռված արտաքին քաղաքականության յուրահատկություններից են՝ առաջնահերթություններին ուշադրություն դարձնելը և հանուն ազգային շահերի առավելագույն ապահովման՝ աշխարհի այլ ոլորտներում յուրաքանչյուր հնարավորության օգտագործումը։

 

Քեյհան

Հաագայի դատարանը քննարկել է Իրանի քիմիական զենքից տուժած 5 անձնուրացների բողոքն ընդդեմ 2 հոլանդական ընկերությունների, որոնք եղել են Սադամի գործընկերները

 

Քիմիական զենքից տուծաժ հինգ իրանցի անձնուրացներ Հաագայի դատարանում  հայց են ներկայացրել քիմիական զենք արտադրող երկու հոլանդական ընկերությունների դեմ՝ բաասական ռեժիմին այդ զենքերը վաճառելու համար։

Եվրոպական երկրները, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան և Նիդերլանդները Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի ժամանակ, քիմիական զենք են վաճառել Սադամի ռեժիմին։

Չնայած Իրանը մեծ ջանքեր է ի  գործ  դրել Սադդամի ռեժիմի կողմից օգտագործվող արևմտյան քիմիական զենքից տուծածների իրավունքները վերկանագնելու համար, սակայն դեռ լիովին չի հաջողվել:

Հանս Մելչերսին պատկանող հոլանդական Melchemie ընկերությունը, որն այժմ հայտնի է որպես Otjiaha և KBS Holland, մանանեխի գազի արտադրության համար հումք է վաճառել Սադամի ռեժիմին։

Առաջին դատական ​​նիստը կայացել է տուժողներից չորսի ներկայությամբ,իսկ նրանցից մեկը նիստին մասնակցել է առցանց ձևաչափով։

 

Ջավան

Դավաճանության դաշույնը չխրվեց թիկունքին

Կասկածելի ու մերժված դավաճանություն, որը տեւեց ընդամենը մի քանի ժամ։ Այն սկսվեց Վագների խմբավորման անհնազանդության հայտարարությամբ և վերջ գտավ հակամարտությունն ավարտելու և զորանոց վերադառնալու հայտարարությամբ։ Ռուսաստանը կես օր ճգնաժամի մեջ էր, բայց, ի վերջո, մինչ արևմտյան որոշ լրատվամիջոցներում Վագներներն առաջ էին շարժվել դեպի Մոսկվայի դարպասները, և լուրեր էին տարածվել, որ Պուտինը գնացել է ապահով վայր, պատմությունն ավարտվեց ավելի հեշտ, քան այն, ինչ ենթադրվում էր։ Որոշ չհաստատված լուրեր վկայում են նաև այն մասին, որ Ռուսաստանը համաձայնել է ՊՆ-ում փոփոխություններին և որոշել արգելել Վագներների դատական ​​և ռազմական հետապնդումը։

 

Էթելաաթ

 «Լե Ֆիգարո». Ռիադը մտադիր է Սաուդյան Արաբիայի երկաթուղային գիծը միացնել Իրանին

Ֆրանսիական «Լե ֆիգարո» թերթը, վկայակոչելով սաուդցի բարձրաստիճան պաշտոնյային, հաղորդել է, որ Թեհրան-Ռիադ հարաբերությունների կարգավորումից և երկու երկրների հարաբերությունների բարելավումից հետո սաուդցիներն այժմ պատրաստվում են Սաուդյան Արաբիայի երկաթուղային գիծը միացնել Իրանին։

Հաղորդման համաձայն՝ Քուվեյթի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայն է Սաուդյան Արաբիայի առաջարկին երկու երկրների միջև բեռների և ուղևորների փոխադրման համար երկաթուղային գիծ կառուցելու նախագծին, և այժմ այդ երկաթուղային գիծը կարող է Իրաքի տարածքով  ձգվել մինչև Իրան։

 

Armenpress.am

Արցախի ԱԳՆ-ն սատարում է Լաչինի միջանցք և Արցախ Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն ուղարկելու ԵԽԽՎ կոչին

Արցախի ԱԳ նախարարությունը մեկնաբանություն է տարածել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևի ընդունման կապակցությամբ՝ նշելով, որ սատարում է Լաչինի միջանցք և Արցախի Հանրապետություն Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն ուղարկելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների անարգել մուտքն Արցախ ապահովելու ԵԽԽՎ կոչին։

Մեկնաբանության մի հատված նշված է. Հաշվի առնելով Արցախի ամբողջական անմարդկային շրջափակումը, լիակատար ամենաթողության պայմաններում Ադրբեջանի կողմից շարունակվող ապօրինի և հանցավոր գործողությունները, և որպես հետևանք՝ Լեռնային Ղարաբաղում կտրուկ վատթարացող հումանիտար ճգնաժամը, կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին անհապաղ արձագանքել Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման անհերքելի փաստերին և հրատապ գործարկել կազմակերպության մեխանիզմները՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների հետագա խախտումները կանխելու համար»։

 

News.am

Վերականգնվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ

Վերականգնվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ: Այս մասին  հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:


Այսօր՝ հունիսի 25-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ 9 ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ տասնօրյա լիակատար արգելափակումից հետո։ Դեռևս բազմաթիվ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին: 

News.am

«Վագներ»-ի մարտիկներին Ռոստովում ճանապարհում են ծափողջույններով

«Վագներ» ՄՌԿ-ի մարտիկները, որոնք հունիսի 23-ին Եվգենի Պրիգոժինի հրամանով գրավել էին Դոնի Ռոստովի կենտրոնը, սկսել են հեռանալ քաղաքից, հայտնում է 161.ru-ն։

Դա տեղի է ունեցել նրանից հետո, երբ Պրիգոժինը հայտարարեց, որ ավարտում է «արդարության երթը» դեպի Մոսկվա։

ՌԻԱ Նովոստին հրապարակել է կադրեր Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբից, որում «Վագներ»-ի մարտիկները տանկեր են գործարկում և բեռնում զինամթերք։ 

Ինչպես հայտնել է վարձկաններից մեկը, «Վագներ» ՄՌԿ-ն  նախատեսում է վերադառնալ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դաշտային ճամբար:

Ինչպես երեւում է սոցցանցերի տեսանյութից, տեղի բնակիչները լուսանկարվում են մարտիկների հետ ու ծափահարում նրանց։

 


Tert.am

Տոկաևն անվտանգության ուժերին հորդորել է պատրաստ լինել Ղազախստանում ցանկացած «ճգնաժամային սպառնալիքի»՝

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել ՌԴ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ. նախօրեին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը փորձել է զինված ապստամբություն կազմակերպել:

Ինչպես գրում է kommersant.ru-ն, նիստին մասնակցել են Ղազախստանի առանցքային ուժային կառույցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։

Պետության ղեկավարը լսել է վարչապետի, գլխավոր դատախազի, Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի, պաշտպանության, ներքին գործերի և արտաքին գործերի նախարարների զեկույցները Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակի հետ կապված հանձնարարականների կատարման միջոցառումների մասին։ Այդ մասին ասվում է Տոկաևի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ղազախստանի նախագահը կարծում է, որ այն, ինչ կատարվում է Ռուսաստանում, հարևան երկրի «ներքին գործն է»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Աստանան ուշադիր հետևում է Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ Ռուսաստանը «Ղազախստանի ռազմավարական գործընկերն է»։

Տոկաևը Ղազախստանի անվտանգության ուժերին հորդորել է պատրաստ լինել Ղազախստանում ցանկացած «ճգնաժամային իրավիճակների սպառնալիքի»՝ Ռուսաստանում ստեղծված իրավիճակի ֆոնին։

Հունիսի 23-ի երեկոյան Եվգենի Պրիգոժինը «արդարության երթ» էր անցկացնում դեպի Մոսկվա, որը Ռուսաստանի իշխանությունները որակել են որպես զինված ապստամբություն (քրեական գործ է հարուցվել Վագների հիմնադրի դեմ):Իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել հունիսի 24-ի գիշերը։ Ընկերության մարտիկները վերադարձել են դաշտային ճամբարներ։ Եվգենի Պրիգոժինը պետք է մեկնի Բելառուս. Ռուսաստանի իշխանությունները պարտավորվել են դադարեցնել Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը և քրեական հետապնդում չիրականացնել ապստամբության մասնակիցների նկատմամբ:

 

Tert.am

Թուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանում իրավիճակի կարգավորմանը. Էրդողան

Թուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանում իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ռուսաստանի վերջին իրադարձությունները: Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է նպաստել իրադարձությունների շուտափույթ լուծմանը խաղաղության և հանգստության պայմաններում», - ասված է Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։

Էրդողանը նաև ընդգծել է, որ կարևոր է ողջախոհությամբ գործել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններից ոչ ոք չպետք է փորձի օգուտ կորզել։