Մամուլի տեսություն 02․07․2023
Ամերիկյան պարբերականը գրել է, որ Թեհրանի և Ռիադի միջև վերջերս կնքված համաձայնագիրը ցույց տվեց, որ տարածաշրջանի երկրները եկել են այն եզրակացության, որ ԱՄՆ-ի փոխարեն Իրանի հետ հարաբերությունների բարելավումն ավելի շահավետ է իրենց համար։
Քեյհան
Foreign Policy. Մերձավոր Արևելքի երկրներն ԱՄՆ-ին փոխարինեցին Իրանով
Թեհրանի և Ռիադի միջև վերջերս կնքված համաձայնագիրը ցույց տվեց, որ տարածաշրջանի երկրները եկել են այն եզրակացության, որ ԱՄՆ-ի փոխարեն Իրանի հետ հարաբերությունների բարելավումն ավելի շահավետ է իրենց համար։
Ամերիկյան Foreign Policy պարբերականն իր տպագրած հոդվածում անդրադառնալով Թեհրանի և Ռիադի հարաբերությունների վերականգնմանը , դա համարում է տարածաշրջանային պայմանների փոփոխության նշան՝ ի շահ Իրանի և ի վնաս ԱՄՆ-ի։
Foreign Policy-ն գրում է, որ Արևմտյան Ասիայում վերջին դեէսկալացիան հաստատում է, որ տարածաշրջանային գիտակցությունը, որին հասել էր Հարավարևելյան Ասիան 1960-ականներին, այժմ ձևավորվում է Մերձավոր Արևելքում։ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցությունները սկսվել են Բաղդադում 2021 թվականի ապրիլին, շարունակվել են Օմանի Մասկատ քաղաքում և այնուհետև Պեկինում, որտեղ նրանք համաձայնության են եկել, որը ակնկալվում է, որ կշարունակվի։
Ամերիկյան այս պարբերականը Մերձավոր Արևելքի վերջին զարգացումներից եզրակացնում է, որ օտարերկրացիների սրնգի տակ պարելու փոխարեն, Մերձավոր Արևելքի երկրները պայմանագրերի հիմքում դրել են իրենց ազգային շահերը։ Քանի որ մեծ տերությունների միջև մրցակցությունը ուժեղանում է, տարածաշրջանային տերությունները ավելի շատ տարբերակներ ունեն և գերադասում են անկախ գործել, այլ ոչ թե լինել համաշխարհային տերությունների դաշնակիցներ:
Թեև ԱՄՆ-ն մտադիր չէ լքել Մերձավոր Արևելքը, Պարսից ծոցում նրա արաբ դաշնակիցները կասկածի տակ են դրել նրա՝ որպես երաշխավորի և անվտանգության գործընկերոջ հեղինակությունը: Սա է, որ ստիպում է նրանց Իրանից հեռանալու փոխարեն, ավելի մոտենալ նրան։
Վաթան Էմրուզ
Իրանի անվտանգության դիվանագիտությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի նկատմամբ
Վերջերս Տիրանայում Ալբանիայի ոստիկանության կողմից Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կենտրոնակայանի վրա հարձակումը վերջին տարիներին ամենաշատ հարվածը հասցրեց այս խմբավորման աքիլեսյան գարշապարին։
Ալբանիայի ոստիկանության վերջին գործողությունը, որը հանգեցրեց նրանց և Մոնաֆեղին ահաբեկչական խմավորման անդամների միջև բախումների, թերեւս կարելի է համարել այս երկրում այս աղանդի տասնամյա ներկայության ավարտը, թեև չպետք է անտեսել ամերիկացիների ճնշումը աղքատ երկիր՝ Ալբանիայի վրա։ Երկիր, որը ԱՄՆ-ի կողմից տարեկան 20 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու և ԵՄ-ին միանալու հարցում օգնելու խոստման դիմաց համաձայնել էր տեղավորել Իրաքից վտարված ահաբեկիչներին։
Մինչդեռ Իրանի «անվտանգության դիվանագիտության» ակտիվացումը պետք է համարել Եվրոպայում այս ահաբեկչական խմբավորմանը դիմակայելու հող ապահովելու ամենակարեւոր պատճառը։
Ջավան
ԱՄՆ-ի հանցակիցները
ԱՄՆ-ն օգտագործում է տարբեր միջոցներ՝ արդարացնելու իր հանցագործությունները, որոնց թվում են այն վարձկանները, որոնց գործը ԱՄՆ-ի տգեղ դեմքը գեղեցկացնելն է։
Ի՞նչպես և ի՞նչ երաշխիքով է Միացյալ Նահանգները կարողացել վերջին տասնամյակներում աշխարհի տարբեր մասերում պատերազմ հրահրել և սպանություններ գործել և պատասխանատվության չենթարկվել իր հանցավոր գործողությունների համար։ Իհարկե կան տարբեր պատճառներ, այդ թվում է լրատվամիջոցների օգտագործումը, և սցենարներ գրելը,որոնց միջոցով փորձում են ժողովուրդներին, հատկապես ԱՄՆ-ի ժողովրդին համոզել,որ իրենց արածը ճիշտ է։
Հիրոսիմայի ու Նագասակիի ատոմային ռմբակոծության և այս երկու ճապոնական քաղաքներում հարյուր հազարավոր անմեղ մարդկանց սպանության մասին ամերիկյան պատմությունը նույնպես յուրովի հետաքրքիր է։ Ամերիկյան իշխանություններն այն ժամանակ պնդում էին, որ ռմբակոծելով նշված քաղաքները՝ դադարեցրել են պատերազմը և կանխել ավելի շատ մարդկանց սպանությունը։
Իհարկե, եթե նույնիսկ ընդունենք այս պնդումը, նման պնդումը վկայում է, որ ամերիկյան պետական այրերի աչքում «նպատակն արդարացնում է միջոցները». Այսինքն՝ պատերազմը դադարեցնելու և խաղաղության հասնելու համար կարելի է անհամար անմեղ մարդկանց սպանել։
News.am
Ադրբեջանը Արեւմուտքի օգնությամբ կարողանում է փակել Արցախյան հարցը, Ռուսաստանի միջոցով՝ լուծում միջանցքի հարցը. Կիվիրյան
Որպեսզի խնդիրները գտնեն իրենց լուծումները, պետք է այլ իրավիճակ ձեւավորվի ե΄ւ աշխարհում ե΄ւ տարածաշրջանում, որպեսզի կողմերն իրականում գնան խաղաղության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ խոսելով Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների մասին:
«Այսօրվա դրությամբ նման բան մենք չենք տեսնում, ընդամենը տեղի է ունենում պայքար տարածաշրջանի համար Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Պարզ է, որ այս ֆորմատով արտգործնախարարներն այնտեղ լուրջ բան չեն կարող ստորագրել, որովհետեւ վերջիվերջո արտգործնախարարները չէ, որ որոշումեն ինչ-որ բան, ընդ որում, անգամ երկրի ղեկավարներն այս պահին չեն որոշում: Եւ Հայաստանի համար էլ պարզ է, որ եթե իրենք արեւմուտքում գալիս են ինչ-որ համաձայնության, ապա տեղի է ունենալու Մոսկվայի խանդը բոլոր առումներով, դրա համար տեղի է ունենում թռչկոտում: Այլ հարց, որ Ադրբեջանն այդ հարթակները կարողանում է շատ պրոֆեսիոնալ ձեւով օգտագործել: Կոնկրետ Արեւմուտքի օգնությամբ ինքը կարողանում է փակել Արցախյան հարցը, իսկ Ռուսաստանի միջոցով ինքը լուծում է միջանցքի հարցը: Հայկական կողմն այսօրվա դրությամբ օրակարգ էլ չունի»,- ասաց նա:
Կիվիրյանի խոսքով՝ հայկական կողմը ամեն մի զիջումից հետո միայն փորձում է հիմնավորել, որ դա նախկինների կամ ինչ-որ մեկի մեղքով է:
«Դու որպեսզի կարողանաս արդյունք ապահովել պետք է հողի վրա՝ իրականում, աշխատես, եւ դիվանագիտական առումով եւ ռազմաքաղաքական առումով դու պետք է կարողանաս ստեղծել հակակշիռ քո հակառակորդի համար, այլ պարագայում հանուն ինչի Ադրբեջանը պետք է գնա որեւէ զիջման, երբ որ տեսնում է՝ ինչքան փորձում է ճնշել, ճնշվում է: Ադրբեջանը վարում է այսպես կոչված ագրեսիվ քաղաքականություն, դիվանագիտություն: Նայեք՝ այնտեղ ընթանում են բանակցություններ, իսկ Արցախում ունենք 4 զոհ: Ինքը որդեգրել է այդ ինստիտուտը եւ բավականին արդյունավետ վարում է»,- ասաց նա:
Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ միայն մեկ պարագայում Հայաստանը կարող է առաջ տանի իր շահերը, երբ ժամանակ ձգի եւ դրան զուգահեռ վերականգնվի:
Armenpress.am
Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական պնդումների կեղծ լինելն ապացուցող փաստաթղթեր
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ադրբեջանական պնդումների կեղծ լինելն ապացուցող փաստաթղթեր է հրապարակել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրապարակած փաստաթղթերին կից՝ Գեղամ Ստեփանյանը գրել է.
«2023 թ․ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված հերթական ագրեսիայի հետևանքով զոհված չորս զինծառայողներից երկուսի՝ Սամվել Թորոսյանի և Երվանդ Թադևոսյանի մարմինները ՀՀ տեղափոխելու և Եռաբլուրում հուղարկավորելու՝ նրանց ծնողների խնդրանքն ու ԿԽՄԿ֊ի կողմից տեղափոխման հանգամանքն ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից օգտագործվում են՝ պնդելու, որ Արցախում գտնվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ։
Ադրբեջանն այս պնդմամբ անթաքույց տեղեկատվական հող է նախապատրաստում Արցախի դեմ նոր հարձակումներ նախաձեռնելու համար, ինչի մասին արդեն իսկ խոսվում է ադրբեջանական լրատվական դաշտում։
Ադրբեջանի այս պնդումը կեղծ է և որևէ աղերս չունի իրականության հետ, որն ապացուցելու համար, զոհված զինծառայողների հարազատների թույլտվությամբ, հրապարակում ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հավաքագրված փաստերը։
Սամվել Տիգրանի Թորոսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում 2003 թվականի դեկտեմբերի 16-ին (Նկար 1` Սամվել Թորոսյանի ծննդյան վկայականը)։
Tert.am
Ֆրանսիայում անկարգությունների ֆոնին բերման ենթարկվածների թիվը հասել է 719-ի. մասնակիցները հարձակվել են քաղաքապետի տան վրա
Փարիզի արվարձաններից մեկի` Լ'Է լե Ռոզ քաղաքի քաղաքապետ Վինսենթ Ժանբրյուն հայտնել է, որ այսօր՝ հուլիսի 2-ի գիշերն անկարգությունների ժամանակ ցուցարարները հարձակվել են իր տան վրա։ Դրա հետևանքով տուժել են նրա կինը և երեխաներից մեկը։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
«Իմ տան վրա հարձակվել են, և իմ ընտանիքը մահափորձի է ենթարկվել»,- գրել է Վինսենթ Ժանբրյուն Twitter-ում։
Անհայտ անձինք փորձել են մեքենայով հարվածել նրա տանը և այրել այն,հավելել է Ժանբրյուն։ Նրա խոսքով՝ հարձակման պահին ինքը եղել է քաղաքապետարանում։
Նաև հաղորդվում է, որ Ֆրանսիայում անկարգությունների գիշերը բերման է ենթարկվածների թիվը 486-ից հասել է 719-ի, որից 194-ը՝ Փարիզում, 65-ը՝ Մարսելում։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ-ն։ Ավելի վաղ հաղորդվում էր 486 բերման ենթարկվածի մասին։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունն անկարգությունների հետ կապված մոտ 45 հազար ոստիկան է տեղակայել։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 27-ին։ Պատճառը ոստիկանների կողմից Փարիզի արվարձան Նանտերի բնակիչ, 17-ամյա Նահելի սպանությունն էր։
Ցուցարարները դուրս են եկել փողոցներ, այրվել է ավելի քան 1300 մեքենա, ևս 234 շենք հրկիզվել կամ վանդալիզմի է ենթարկվել։ Բազմաթիվ երիտասարդներ ներգրավված են անկարգությունների մեջ։ Ներքին գործերի նախարարությունը բերման ենթարկվածների միջին տարիքը գնահատել է 17, սակայն նրանց թվում եղել են նաև 13 տարեկաններ։
168.am
«Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղում իրանակացնել «Վրեժ–3» գործողությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
«Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղում իրանակացնել «Վրեժ–3» գործողությունը», սրա մասին ասվում է ադրբեջանական պետական «Az Tv» հեռուստաընկերության թողարկման ժամանակ: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Հաղորդման ժամանակ մեջբերումներ են արվում Ալիևի ռազմատենչ ելույթներից, նշվում է, թե իբրև խաղաղապահները զինում են Արցախին, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն խախտում են եռակողմ հայտարարության կետերը և Ադրբեջանը դեռ չի հասել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը ու պետք է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Սա Ադրբեջանի ղեկավարության կողմից հնարավոր հարձակման գնալու ակնհայտ անոնս է, սա պետք է անհապաղ ներկայացնել միջազգային գործընկերներին:
Ցավոք, «Խաղաղության պայմանագրի» մասին քննարկումները որևէ աղերս չունեն մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների հետ: Մեր ղեկավարությունը չի ուզում հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ Արցախի ճակատագիրը վտանգելով ու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, իրենք վտանգել են հենց Սյունիքը ու հայոց պետականությունն առհասարակ...
Պետք է ինտենսիվ աշխատանք տանել այս վտանգավոր սցենարը կանխելու ուղղությամբ ու դա անել՝ աշխատելով բոլոր գործընկերների հետ»: