Մամուլի տեսություն 16․07․2023
«Հյուսիս-Հարավ» տարանցիկ միջանցքը կարող է Իրանի տարածքով Հնդկաստանը կապել Ռուսաստանին, իսկ Իրանի հարավում գտնվող Չաբահար նավահանգիստը կարող է այս հարցում էական դեր խաղալ։
Ջավան
Իրանը՝ Հնդկաստանը Եվրոպային և Եվրասիային կապող կետն է
«Հյուսիս-Հարավ» տարանցիկ միջանցքը կարող է Իրանի տարածքով Հնդկաստանը կապել Ռուսաստանին, իսկ Չաբահար նավահանգիստը կարող է որպես կարևոր և ռազմավարական կետ՝ գործունեություն ծավալել Իրանի, Հնդկաստանի, Աֆղանստանի, տարածաշրջանի երկրների և Կենտրոնական Ասիայի միջև ապրանքների և ուղևորների բազմամոդալ տրանսպորտային ցանցում:
Երեկվանից Իրանում Հնդկաստանի դեսպան Ռուդրա Գաուրավ Շերեստի Չաբահար կատարած այցով երկու երկրների հարաբերությունների և համագործակցության նոր էջ է բացվել։ Ուղևորություն, որը կարող է նոր շունչ հաղորդել Հնդկաստանի նախկին պարտավորությունների իրականացման մեկնարկին՝ Չաբահարում ներդրումներ կատարելու համար։
Քեյհան
ԱՄՆ-ն և արևմտյան երկրնեը մտահոգ են Ռայիսիի Աֆրիկա կատարած ուղևորության համար,որը դեմ է պատժամիջոցներին
Որքան Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ կառավարությունը ավելի մեծ հաջողությունների է հասնում արտաքին քաղաքականության ոլորտում, այնքան մեծանում է ամերիկացիների մտահոգությունը և արևմտամետ հոսանքի ավերածությունների ու գրոհների քանակը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլահ Էբրահիմ Ռայիսին շահեկան փոխգործակցության նպատակով անցած չորեքշաբթի օրն իր առաջին հագեցած գրաֆիկով ուղևորությունը կատարեց դեպի Աֆրիկա մայրցամաք, սակայն Իրանի զարգացման մշտական հակառակորդները փորձեցին խեղաթյուրել այս ուղևորության փաստերը և դա ոչ միայն ձեռքբերում չհամարեցին, այլև այն թերագնահատելու և ծաղրելու ուղի որդեգրեցին։
Էթելաաթ
Ուկրաինական պատերազմի հետևանքների բացահայտումը Քենեդու եղբորորդու կողմից. ԱՄՆ-ն պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի
ԱՄՆ-ի 2024 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուն,արձագանքելով պահեստազորային ուժեր Եվրոպա ուղարկելու այս երկրի նախագահ Ջո Բայդենի քայլին, ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է ՌԴ-ի դեմ ցամաքային պատերազմի։Ռոբերտ Քենեդի կրտսերը որը Միացյալ Նահանգների նախկին նախագահ՝ Ջոն Էֆ. Քենեդիի եղբորորդին է, հավելել է.-« ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զինվորականներին լիազորել է 3000 պահեստայինների հավաքագրել՝ աջակցելու Եվրոպայում գործողություններին։Նա այդ քայլով մտադիր է «Ատլանտյան վճռականություն» օպերացիայի շրջանակում ուժեղացնել ԱՄՆ-ի ուժերը Եվրոպայում։ Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, թե ինչ է նշանակում այդ ուժերի մոբիլիզացիա, և որ այդ աշխատանքը կատարվում է պատերազմի նախապատրաստման նպատակով։
Վաթան-ե Էմրուզ
Իսրայելը կոմայի մեջ է
Լիբանանի սահմանին իսրայելական լարվածությանը և Հորդանան գետի արեւմտյան ափին Դիմադրության դեմ հակամարտությանը զուգահեռ, օկուպացված տարածքներում ակտիվացել են բողոքի ցույցերը։
Նեթանյահուի աջակողմյան և ծայրահեղական կաբինետը մի քանի ճակատներում ներքաշված է ծանր բախումների մեջ ։ Սիոնիստները մի կողմից խորասուզված են ներքին բողոքի ակցիաների և վեճերի մեջ, իսկ մյուս կողմից՝ տառապում են Լիբանանի հետ սահմանին տիրող լարվածության և Հորդանան գետի Արևմտյան ափը սպառազինվելու գործընթացի պատճառով և այս բոլորը ցույց են տալիս, որ Իսրայելը և՛ ներսից և՛ դրսից գտնվում է ճգնաժամի մեջ:
Քեյհան
Իրանն հացահատիկի պաշարների առումով աշխարհում զբաղեցնում է 8-րդ տեղը
Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպությունը (FAO) կանխատեսելով Իրանում 20 միլիոն 600 հազար տոննա հացահատիկի արտադրությունը հայտնել է,որ հացահատիկի պաշարների առումով Իրանն աշխարհում զբաղեցնում է 8-րդ տեղը։
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշեց Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը:Հայաստանյան բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են այս բերկրալի տոնին:
Armenpress.am
Վարդավառ․ Պայծառակերպության տոն
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Համաձայն Ավետարանի` այդ օրը Հիսուսը, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29):
Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:
Armenpress.am
Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանն անդրադարձ է եղել գերիների խնդրին և տարածաշրջանում երկաթուղային կապի կառուցմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը քննարկված կարեւոր հարցերի շարքում են եղել նաեւ ռազմագերիների, անզգուշությամբ հակառակ կողմում հայտնվածների եւ անհետ կորածների ճակատագրերի հարցերը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից, մոտ երեք ժամ տեւած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց՝ ինքը կողմնակից է, որ երկու կողմերն ազատ արձակեն կալանավորներին։ Միշելի խոսքով` քննարկման ընթացքում կարևորվել են նաեւ ականազերծման հարցերում առավել ակտիվ համագործակցությունն ու անհետ կորածների ճակատագրերը։ ԵՄ խորհրդի նախագահը կողմերին կոչ է արել հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանակել այդ հարցում։
Եռակողմ հանդիպման օրակարգում են եղել նաեւ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված հարցերը։ «Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային միջոցառումների ձևերը, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները»,- նշեց Միշելը։ Նրա խոսքով՝ պետք է անհապաղ ձեռնարկել երկաթուղային կապի կառուցումը, ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։
Եռակողմ հանդիպման ընթացքում քննարկված կարեւորագույն խնդիրները եղել են Լաչինի միջանցքի ապաշրջափակումը, Լեռնային Ղարաբաղի հայության ճակատագիրը։
«Տեղում գտնվող բնակչությունը հավաստիացումների կարիք ունի՝ առաջին հերթին իր իրավունքների եւ անվտանգության հետ կապված»,-լրագրողների հետ զրույցում նշեց Շառլ Միշելը, հավելելով, որ ԵՄ-ն խրախուսում է Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների անմիջական երկխոսությունը։
Լրագրողների հետ հանդիպմանը Միշելը նաև նշել է, որ բոլոր կողմերի թիմերը կմնան սերտ կապի մեջ՝ ապահովելու կոնկրետ հետևողականություն՝ եռակողմ հանդիպմանը քննարկվածի վերաբերյալ: Իրական առաջընթացը կախված է հաջորդ քայլերից, որոնք պետք է ձեռնարկվեն մոտ ապագայում։ Ըստ նրա` որպես առաջնահերթություն՝ պետք է դադարեցնել բռնությունն ու կոշտ հռետորաբանությունը՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար պատշաճ միջավայր ապահովելու նպատակով։
Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատեց իր մտադրությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Բրյուսելում ևս մեկ հանդիպման հրավիրել, ինչպես նաև հրավիրել հերթական հնգակողմ հանդիպմանը, որին ներկա կլինեն նաև Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները։ Այդ հանդիպումը տեղի կունենա Գրանադայում՝ հաջորդ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողողին։
Iravaban.net
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 16-ին` ժամը 02:30-ին, կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
News.am
Ռուսաստանն իրեն հայելային պատասխանի իրավունք է վերապահում իր դեմ կասետային զինամթերք կիրառելու դեպքում. Պուտին
Ռուսաստանն իրեն հայելային պատասխանի իրավունք է վերապահում իր դեմ կասետային զինամթերք կիրառելու դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Ինտերֆաքսը։
Մեկնաբանելով Կիեւին կասետային զինամթերք մատակարարելու ԱՄՆ մտադրությունը՝ Պուտինը հիշեցրել է, որ նման զինամթերքի գնահատականն ավելի վաղ տվել էր ԱՄՆ վարչակազմը։