Մամուլի տեսություն 30․07․2023
ԱՄՆ-ի երկու կուսակցություններն էլ միշտ փորձում են զսպել Իրանի հզորությունը «զսպման ռազմավարության» միջոցով, որն ունի կոնկրետ և ֆիքսված բաղադրիչներ և ներառում է «հիբրիդային պատերազմ», սակայն Իրանը դիմադրության և հարևանների հետ հարաբերությունների ամրապնդման ռազմավարության շնորհիվ ձախողման մատնեց Վաշինգտոնին:
Ջամ-ե Ջամ
Ամերիկյան երազանքի փլուզումը
Փաստորեն, ԱՄՆ-ն տարիներ շարունակ մեդիա պատերազմի, հոգեբանական օպերացիաների, ահաբեկչության, հատկապես պատժամիջոցների և անկարգություններ հրահրելու միջոցով Իրանի դեմ կիրառում է «զսպման ռազմավարություն», և այս խնդիրը կոնկրետ երևաց անցյալ տարվա աշնանը տեղի ունեցած իրադարձություններում։
Բայդենի կառավարության իշխանության գալուց հետո ամերիկացիները եկան այն ռազմավարական եզրահանգման, որ օտարերկրյա բազմաթիվ գործերում ձախողել են, և դրա պատճառը Իրանի կատարած քայլերը են եղել և նրա առաջնորդի կառավարումը։
Քեյհան
ԱՄՆ նախագահի թեկնածու. Դիտում եմ ամերիկյան իմ երազանքի փլուզումը, մարդիկ պետք է ընտրություն կատարեն սննդի և բնակարանը տաքացնելու միջև
ԱՄՆ-ի 2024 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Ռոբերտ Քենեդին իր երկրի տնտեսական վիճակն այնքան ծանր է համարում և խոստովանում է, որ այժմ այս երկրի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն բնակարանը տաք պահելու և փորը կուշտ պահելու միջև։
ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին ընդգծել է.«Ես իմ աչքի առաջ տեսնում եմ ամերիկյան երազանքի փլուզումը։ Ես հստակ տեսնում եմ երկրում առկա սոցիալական և տնտեսական զրկանքները, և այս իրավիճակն ինձ հիշեցնում է Լատինական Ամերիկայի պայմանները, երբ ես երեխա էի, և չէի պատկերացնում, որ մի օր դա տեղի կունենա այստեղ»:
Նա ընդգծել, որ ներկայիս իրավիճակը ԱՄՆ-ում, որտեղ ամերիկացիների 57%-ը չի կարող իրեն թույլ տալ 1000 դոլար վճարել արտակարգ իրավիճակներում, և ես կարծում եմ, որ սա շատ սարսափելի է։ 2024 թվականի նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածուն նշում է, որ ամերիկացիների 35%-ը չունի անհրաժեշտ եկամուտ՝ իր հիմնական կարիքները հոգալու համար, ինչպիսիք են տրանսպորտը, բնակարանը և սնունդը։
Էթելաաթ
The Wall Street Journal․ Պուտինը զայրացած է Էրդողանի վրա
Ամերիկյան Wall Street Journal թերթը, հղում անելով մի քանի դիվանագետների, բացահայտել է, որ Վլադիմիր Պուտինն անտեսում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքը Սեւծովյան հացահատիկի գործարքի երկարաձգման շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ։ Վերջին շաբաթների ընթացքում նա բազմիցս ասել է, որ ցանկանում է բանակցել ՌԴ նախագահ Պուտինի հետ Սևծովյան հացահատիկի գործարքի երկարաձգման շուրջ, որը թույլ է տալիս ուկրաինական հացահատիկ արտահանել Սև ծովի մոտ գտնվող նավահանգիստներից, սակայն Պուտինը չի ընդունում։
Վաթան-ե Էմրուզ
Ազատ անկում
Իսրայելի բանակի հետախուզական կազմակերպությունը Նեթանյահուին ուղղած նախազգուշական նամակներում մտահոգություն է հայտնել Իրանի դեմ զսպիչ ուժի նվազման կապակցությամբ։
Իսրայելի բանակի ռազմական հետախուզական կազմակերպությունը այս ռեժիմի վարչապետին հղած 4 նախազգուշական նամակներում գրել է, որ դատական փոփոխությունների արդյունքում սիոնիստական հասարակության մեջ ստեղծված ճեղքվածքը վնաս է հասցրել Իրանի, Հեզբոլլահի և «մյուս թշնամիների» նկատմամբ զսպիչ ուժին։
Armenpress.am
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում ստեղծված «կանխամտածված և հաշվարկված» ճգնաժամը լուծելու ուղղությամբ
ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները հայտարարություն են տարածել՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անվանելով էթնիկ զտում և միջազգային հանրությանը կոչ անելով «անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ Ալիևի վարչակարգի կողմից Լաչինի միջանցքի երկարամսյա արգելափակմանն արձագանքելու ուղղությամբ»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում կոնգրեսականները ներկայացնում են Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված մարդասիրական լուրջ ճգնաժամը՝ միջազգային հանրությանը քննադատելով անգործության համար։
«Միջազգային հանրությունը չափազանց երկար է մի կողմ քաշված հետևել, թե ինչպես է այս ճգնաժամը սրվել մինչև կրիտիկական կետ, երբ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր ներկայում վտանգի տակ են: Մինչդեռ նախագահ Ալիևը ոչ մի հետևանքի չի բախվել Արցախում ապրող հայերին իրենց պատմական հողերից ստիպողաբար հեռացնելու իր դաժան արշավի համար», - նշված է հայտարարությունում:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները նաև միջազգային հանրությանը և ԱՄՆ նախագահի վարչակազմին այս «կանխամտածված և հաշվարկված» ճգնաժամը լուծելու կոչ են անում։
«Սա էթնիկ զտման սահմանումն է։ Միջազգային հանրությունը պետք է օգտագործի բոլոր առկա դիվանագիտական գործիքները՝ դադարեցնելու շրջափակումը, բացելու այս կենսական կյանքի ճանապարհը և կանխելու աղետալի հումանիտար ճգնաժամը: Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին անհապաղ գործել և օգնել՝ խաղաղ ավարտին հասցնելու այս կանխամտածված և հաշվարկված ճգնաժամը», - ասված է հայտարարությունում։
Կոնգրեսականները նաև անդրադառնում են 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժմանը, որն արդեն իսկ հումանիտար ճգնաժամ էր առաջացրել՝ հանգեցնելով հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանման։
«Ադրբեջանական ուժերը շարունակում են հալածել, ձերբակալել և սպանել մարդկանց Հայաստանում և Արցախում, միևնույն ժամանակ կեղծորեն հայկական տարածքը հայտարարելով որպես իրենց սեփականը», - եզրափակել են կոնգրեսականները։
Tert.am
Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 29-ին՝ ժամը 20:15-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
News.am
ԿԽՄԿ-ն հայտարարություն է տարածել 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին առեւանգելու կապակցությամբ
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել շաբաթ օրը Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգման կապակցությամբ։
Մասնավորապես ԿԽՄԿ-ն միայն նշել է, որ Լաչինի միջանցքով 15 հիվանդի տեղափոխելիս նրանցից մեկը «ձերբակալվել է»` առանց հստակեցնելու, թե ինչ հիմնավորմամբ է բուժառուն «ձերբակալվել»։
Փաստելով, որ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր միջազգայնորեն ճանաչված մարդասիրական մանդատի շրջանակներում Լաչինի միջանցքով մոտ 680 հիվանդներ են տեղափոխել, կազմակերպությունը հայտարարում է․ «Մենք աշխատում ենք թափանցիկ, համակարգում ենք կողմերի հետ և գործում ենք միայն նրանց համաձայնությամբ: Այսօր այդպես էր»:
ԿԽՄԿ-ն հավաստիացնում է, որ իր ներկայացուցիչները «հնարավորինս շուտ կայցելեն կալանավորված հիվանդին և կապի մեջ են ընտանիքի հետ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակարիի անցակետից ադրբեջանցիները առեւանգել են Կարմիր Ճաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ՀՀ եկող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:
Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր, ոեր Վագիֆ Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի ներքևի հատված։ Մոտ 10 րոպե անց «Շեվրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։
Այս բոլոր գործողությունները ընթացել են Վագիֆ Խաչատրյանի դստեր ներկայությամբ, որը փորձել է անել հնարավորը հոր առևանգումը կանխելու համար, սակայն նրան սպառնացել են ուժի կիրառմամբ։
68-ամյա Վագիֆ Խաչատրյանն ունի սրտանոթային հիվանդություն, տեղափոխվում էր Երևանի Նորք Մարաշ բժշկական կենտրոն վիրահատության նպատակով։
Panorama.am
Մոսկվայում կանխել են ոչ բնակելի շենքերի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման փորձը
Հուլիսի 24-ի վաղ առավոտյան ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքեր փորձել են հարձակվել Մոսկվայի վրա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել, լուրջ վնասներ չկան։
Ինչպես նշել են ՌԴ ՊՆ-ում, մայրաքաղաքի օբյեկտների վրա անօդաչուներով հարձակվելու Կիևի փորձը կանխվել է, ԱԹՍ-ները ճնշվել են ՌԷՊ միջոցներով։ «Հուլիսի 24-ի առավոտյան կանխվել է Կիևի ռեժիմի փորձը՝ երկու ԱԹՍ-երով ահաբեկչական հարձակում իրականացնել Մոսկվա քաղաքի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ։ ՌԷՊ միջոցներով ուկրաինական երկու ԱԹՍ-ն ճնշվել և կործանվել է», - ասել են գերատեսչությունից։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքի բեկորները հայտնաբերվել են Կոմսոմոլսկի պողոտայում՝ թիվ 17 տան մոտ։ Ավելի ուշ հայտնի է դարձել երկրորդ ԱԹՍ-ի մասին, որը հարվածել է մայրաքաղաքի Լիխաչովի պողոտայում գտնվող բիզնես կենտրոնի շենքին: Այնտեղ կոտրվել են 17-րդ և 18-րդ հարկերի պատուհանների ապակիները։
Նշվում է նաև, որ ներկայում Կոմսոմոլսկի և Լիխաչովի պողոտաներով երթևեկությունը փակ է։