Մեկնաբանություն- Էրդողանի նոր խաղը Ռուսաստանի և Թուրքիայի հասարակական կարծիքի հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i204156-Մեկնաբանություն_Էրդողանի_նոր_խաղը_Ռուսաստանի_և_Թուրքիայի_հասարակական_կարծիքի_հետ
Այն պայմաններում, երբ Թուրքիայի տնտեսական ճգնաժամն օրեցօր ավելի է խորանում, և այդ երկրում մարդկանց մտահոգությունն ավելանում է, նոր հարցման արդյունքները վկայում են Արևելքի հետ հարաբերություններն ընդլայնելու Էրդողանի կառավարության կողմնակիցների ցանկության մասին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Օգոստոս 06, 2023 15:09 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Էրդողանի նոր խաղը Ռուսաստանի և Թուրքիայի հասարակական կարծիքի հետ

Այն պայմաններում, երբ Թուրքիայի տնտեսական ճգնաժամն օրեցօր ավելի է խորանում, և այդ երկրում մարդկանց մտահոգությունն ավելանում է, նոր հարցման արդյունքները վկայում են Արևելքի հետ հարաբերություններն ընդլայնելու Էրդողանի կառավարության կողմնակիցների ցանկության մասին:

«Մետրոպոլ» ռազմավարական և սոցիալական հետազոտությունների կենտրոնի նոր հարցման համաձայն՝ Թուրքիայի իշխող կուսակցության կողմնակիցների կեսը կարծում է, որ Անկարայի կառավարությունը պետք է իր արտաքին հարաբերություններում առաջնահերթություն տա Ռուսաստանին և Չինաստանին։ Այս հարցման արդյունքների համաձայն՝ մայիսին կայացած նախագահական ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկած թուրք ժողովրդի կեսը կարծում է, որ Անկարան պետք է առաջնահերթ դարձնի Արևելքի հետ հարաբերությունները:

Արևելքի հետ Թուրքիայի հարաբերությունների ընդլայնմանը Էրդողանի կողմնակիցների աջակցությունը վկայում է այն մասին, որ Էրդողանի կառավարության վերջին շրջադարձը դեպի Արևմուտք ընդունելի չէ անգամ Անկարայի իշխանության կողմնակիցների համար, և դա մի տեսակ նախազգուշացում է, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը վստահելի չեն Թուրքիայի համար: Մետրոպոլ կենտրոնի նոր հարցման արդյունքներից բացի, կան որոշ անորոշություններ՝ կապված վերջին հարցման արդյունքների հրապարակման հետ։ Օրինակ, որոշ անկախ քաղաքական շրջանակներ բարձրացնում են Ռուսաստանին կրկին խաբելու համար Արևմուտքի հետ Թուրքիայի  գործարքի հավանականությունը։

Թուրքիայի նախագահը մայիսին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ իր երկրի ժողովրդին խոստացել էր, որքան հնարավոր է շուտ վերջ տալ տնտեսական ճգնաժամին, սակայն վերջերս եկել է այն եզրակացության, որ չի կարող հաղթահարել տնտեսական խնդիրները առանց ԱՄՆ-ի և Եվրամիության օգնության: Այդ իսկ պատճառով Վիլնյուսում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) վերջերս կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ իր երկիրը խնդիր չունի ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման համար և խոչընդոտ չի ստեղծելու այդ ուղղությամբ:

Անկասկած կորցնելով իր միջնորդական դերը Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ Թուրքիայի՝ տնտեսական ճգնաժամով պայմանավորված խնդիրները մի քանի անգամ կսրվեն։ Ավելի վաղ, Երևանի պետական ​​համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան, քաղաքական հարցերի փորձագետ՝ Ռուբեն Մելքոնյանը «Թուրքիայի և Դոստոևսկու հանցագործությունները» վերնագրով հոդվածում Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ գրել է.«Խնդիրն այն է, որ այս լարված ու չափազանց զգայուն իրավիճակում Թուրքիան մի կողմից կարող է կեղծ խաղաղատենչի դերում ԱԹՍ-եր ուղարկել Ուկրաինա, մյուս կողմից հանդես գալ որպես Դոստոևսկու պաշտպան»:

Այդ արտահայտությամբ Մելքոնյանն անդրադառնում է Ռուսաստանի և Թուրքիայի պատմությանը: Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատշամիջոցների շրջանակում, խոսել էր դասական ռուս գրականության (Դոստոևսկու) և երաժշտության սահմանափակումների ու արգելքների մասին։ Նա ռուսներին ներկայացրել էր որպես «ֆաշիստ» և «բարբարոս» և նրանց քայլերը համեմատել, օրինակ, Բաղդադի գրադարանի հրկիզման հետ։ Այնուամենայնիվ, Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածության սրումից հետո Անկարայի կառավարության պաշտոնյաները գիտակցեցին Մոսկվայի ղեկավարների զգայունությունը ազգային անվտանգության և Ռուսաստանի սահմաններում ՆԱՏՕ-ի ներկայության հարցերի նկատմամբ, և այդ պատճառով Թուրքիային դուրս բերեցին այդ հակամարտությունից: Սակայն նախագահական ընտրություններում երրորդ անընդմեջ հաղթանակից հետո, Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերանայել էր Ռուսաստանի և Արևմուտքի հետ համագործակցության իր քաղաքականությունը և ցանկություն հայտնել համագործակցել Արևմուտքի հետ և շեղվել Ռուսաստանի ու Չինաստանի հետ համագործակցությունից։

Կարելի է եզրակացնել, որ Էրդողանի կառավարությունը փորձում է ևս մեկ անգամ ցույց տալ Ռուսաստանի հետ համագործակցելու իր կառավարության պատրաստակամությունը։ Մինչդեռ վստահ է, որ այդ համագործակցությունները չի կարող օգտագործել թուրք ժողովրդի տնտեսական և կենսապահովման ճգնաժամին վերջ տալու համար։