Մեկնաբանություն-Չինաստանը կրկին ընդգծել է ուկրաինական ճգնաժամը երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը
Չինաստանի կառավարության պաշտոնյաները շարունակում են պնդել, որ ուկրաինական ճգնաժամը լուծվելու է քաղաքական և դիվանագիտական ճանապարհով:
Այս կապակցությամբ Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում Պեկինն ու Մոսկվան բնութագրել է որպես վստահելի բարեկամներ և հայտարարել. -«Չինաստանը կպահպանի իր արդար դիրքորոշումը ցանկացած բազմակողմ զարգացումների, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի հարցում։Պեկինի կառավարությունը նույնպես կփորձի տրամաբանական և իրատեսական վերահսկողություն ունենալ և ակտիվորեն ջանքեր գործադրել միջազգային հարցերի, այդ թվում ուկրաինական ճգնաժամի խաղաղ ճանապարհով լուծման ուղղությամբ»:
Այս հեռախոսազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում Չինաստանի դիրքորոշումը և կառուցողական դերը և քննադատել է արևմտյան երկրներին՝ Արաբիայի Ջիդդա քաղաքում բանակցություններից հետո երկու երկրների միջև հարաբերությունների խզման համար։
Սերգեյ Լավրովն ասել է. «Ռուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցում Չինաստանի դիրքորոշումը, և ողջունում է այս երկրի կառուցողական դերը»։
Ուկրաինական ճգնաժամի նկատմամբ Չինաստանի կառավարության տրամաբանական դիրքորոշումը ցույց է տալիս, որ այս երկրի իշխանությունները, ի տարբերություն արևմտյան կառավարությունների դիրքորոշումների, փորձում են խաղաղություն հաստատել աշխարհում։ Մինչ Միացյալ Նահանգները և իր, այսպես կոչված, դաշնակիցները, որոնք հետ են մնում իրենց մրցակից երկրների քաղաքական, տնտեսական և գիտական զարգացման հոսքից, փորձում են արհեստական ճգնաժամեր ստեղծեով, այդ երկրներին ներքաշել լուսանցքային խնդիրների մեջ, որպեսզի իրենք կարողանան առաջ անցնել դրանցից։
Ուկրաինայի հրահրելուց և այդ երկրի երկու նահանգների ռուսների վրա ճնշում գործադրելու Զելենսկու կառավարության փորձից և միևնույն ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) այդ երկրի անդամակցելու ցանկություն հայտնելուց հետո Ռուսաստանի կառավարությունը 2022 թվականի փետրվարի 24-ին սկսեց իր հատուկ գործողությունները Ուկրաինայում։
Հակամարտությունների սկսվելուց հետո Իրանը և Չինաստանը որպես Ուկրաինայում պատերազմի մեկնարկի հիմնական պատճառ են հայտարարել՝ արևմտյան կառավարությունների սադրիչ գործողությունները, ինչպիսին է ՆԱՏՕ-ի ընդլայնումը մինչև Ռուսաստանի սահմանները։ Այնուամենայնիվ, չնայած ուկրաինական ճգնաժամը երկխոսության միջոցով լուծելու ուղղությամբ Պեկինի կառավարության ջանքերին, արեւմտյան կառավարությունները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, դեռ պատերազմի կոչեր են հնչեցնում:
ԱՄՆ-ից, Անգլիայից, Ճապոնիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Իտալիայից բաղկացած մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները հանդիպում են անցկացրել այս տարվա ապրիլին Ճապոնիայի Կարիզավա շրջանում։ Եռօրյա այս հանդիպման ընթացքում քննարկումների առանցքում ռուս-ուկրաինական պատերազմն էր։ Բանակցությունների առաջին փուլից հետո մասնակիցները Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի հակառուսական քաղաքականությանը համահունչ հայտարարություն տարածեցին ռուս -ուկրաինական պատերազմի վերաբերյալ։
Յոթնյակի խմբի հայտարարության մեջ ասվում է.-«Կարիզավայի հանդիպման մասնակիցները պայմանավորվել են բոլոր տեսակի վտանգավոր զենքեր ուղարկելով Ուկրաինա, ամրապնդել իրենց համագործակցությունը երրորդ երկրների կողմից պատժամիջոցները շրջանցելու և Ռուսաստանին զենք մատակարարելու դեմ պայքարում»:
Կարիզավայի հայտարարության հրապարակումը ևս մեկ անգամ ապացուցեց այն ճշմարտությունը, որ ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան կառավարությունները միայն փորձում են պատերազմ հրարհել աշխարհի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։
Ի դեպ Հարավարևելյան Ասիայում արևմտյան երկրների պարագլուխը կրկնակի ջանքեր է գործադրել,որպեսզի Չինաստաի ու Թայվանի և Ճապոնիայի ու Չինաստանի միջև ճգնաժամ ստեղծելով և նույնիսկ Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև լարվածությունը սրելով, հասնել իր անօրինական նպատակներին: Փաստորեն, ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ արևմտյան կառավարությունները զենք , ռազմական փորձագետներ և նույնիսկ զորքեր ուղարկելով այդ երկիր, ռազմական ոլորտում լայնորեն աջակցում են Կիևի կառավարությանը, և միևնույն ժամանակ Մոսկվայի դեմ կիրառում են ամենախիստ պատժամիջոցները ,իսկ մյուս երկրներին էլ քննադատում են Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության պատրվակով։
Այն դեպքում ,երբ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայիս պատերազմի իրական պատճառը պետք է համարել Սպիտակ տան պետական այրերի «վտանգավոր քաղաքականությունը»: ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպության քաղաքականության հետ Զելենկսու կառավարության համընթացության արդյունքը մինչ այժմ եղել է Ուկրաինայի ժողովրդի վնասին: