Մամուլի տեսություն 13․08․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i204496-Մամուլի_տեսություն_13_08_2023
Առողջապահության ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության քայլերը  պատճառ են դարձել, որ Իրանում բուժումը գրեթե անվճար լինի, ինչը կարող է երկրին  ավելի շատ արտարժույթ բերել առողջապահական զբոսաշրջիկների երկիր ժամանման արդյունքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2023 12:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13․08․2023

Առողջապահության ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության քայլերը  պատճառ են դարձել, որ Իրանում բուժումը գրեթե անվճար լինի, ինչը կարող է երկրին  ավելի շատ արտարժույթ բերել առողջապահական զբոսաշրջիկների երկիր ժամանման արդյունքում։

 

Քեյհան

Ավելի քան 30 հազար թեկնածուների գրանցումը ավետում է  Իրանում ակտիվ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու մասին

Իրանում երկրի ընտրական շտաբի խոսնակը հայտարարել է,որ Իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրություններին մասնակցելու համար առայսօր գրանցվել է 35613  թեկնածու,որոնք իրենց տվյալները և փաստաթղթերը ներբեռնել են ներքին գործերի նախարարության նախնական գրանցման կայքում։

Այն հոսանքը, որ  արտերկրից ժողովրդի, հատկապես երիտասարդության շրջանում ապագայի նկատմամբ հուսահատության ալիք առաջացնելով փորձում է   տարածություն առաջացնել Իրանի ժողովրդի և նրա կամքից ելած համակարգի   միջև և խզել նրանց միջև եղած կապը, նպատակ ունի թերարժևորել խորհրդարանի դերը և  11-րդ շրջանի խորհրդարանի կատարած քայլերը։ Սա այն դեպքում, երբ 11-րդ շրջանի խորհրդարանը, չնայած որոշ թերությունների, կարողացել է ռազմավարական և լայնածավալ միջոցառումներ իրականացնել բնակարանաշինության, մարդկանց կենսապահովման, տնտեսական և առևտրային մեխանիզմների բարեփոխման ուղղությամբ և ավարտին հասցնել ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղված ռազմավարական ծրագրերն  ու օրինագծերը։

 

Վաթան Էմրուզ

Իրանում բուժումը գրեթե  անվճար  է

ԻԻՀ կառավարության կողմից բուժման ծախսերի նվազեցմանը և  բուժման  ենթակառուցվածքների զարգացմանը ցուցաբերվող ուշադրության հետ մեկտեղ, մասնագետների և շրջանավարտների թվի բարձր աճը, ինչպես նաև առողջապահական ապահովագրության ծառայությունների ընդլայնումը ողջ երկրում, պատճառ են դարձել, որ  ընտանեկան առողջապահության ծրագրում ընդգրկված մարդկանց, հատկապես հասարակության քիչ եկամուտ ունեցող խավերի բուժման ծախսերը հասնեն զրոյի։ Մյուս կողմից, առողջապահական զբոսաշրջության զարգացմանը ցուցաբերվող ուշադրությունը հարթել է առողջապահական զբոսաշրջիկների  միջոցով երկրին  ավելի շատ արտարժութային  եկամուտ բերելու ճանապարհը։

Էթելաաթ

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն դիմել է ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ գումարելու պահանջով

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում Միրզոյանը ՄԱԿ-ին կոչ է արել Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում։

Լեռնային Ղարաբաղի նախագահ՝  Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել ավելի քան երկամսյա շրջափակման վերաբերյալ։ Նա միջազգային հանրությանը կոչ է անում է «խոսքից անցնել գործի»։Հայտարարության մեջ ասված է,-« Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը հանցավոր և ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում է պահում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության շուրջ 120 000 ժողովրդին՝ նպատակ ունենալով էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Արդեն երկու է ամիս է,որ դադարեցվել է  սննդամթերքի, դեղորայքի և այլ կենսական պարագաների ներկրումն Արցախ ,և այս ամենը  անցյալում ապահովվում էին  Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ՌԴ խաղաղապահները։ Անօրինական այս շրջափակումը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում», ասված  է Արայիկ Հարությունյանի  հայտարարության մեջ։

 

Ջավան

«Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը պատրաստվում է Ալբանիայից մեկնել Կանադա

«Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման ղեկավարները պատրաստվում են Ալբանիայից այս խմբի անդամներին տեղափոխել Կանադավ։ Այս որոշումը կայացվել է՝ նրանց վրա ալբանական կառավարության գործադրած խիստ ճնշումներից և նրանց Ֆրանսիա տեղափոխելու համար Փարիզի  հետ բանակցությունների ձախողումից հետո։

 

Armenpress.am

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Աստվածածնի վերափոխման տոնը

 Հայ առաքելական եկեղեցին այս տարի օգոստոսի 13-ին տոնում է Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։ Այն տարվա հինգ տաղավար տոներից չորրորդն է՝ Աստվածածնին նվիրված ամենահին տոնը։ Տոնը շարժական է, նշվում է օգոստոսի 15-ին մոտ կիրակի օրը և ինչպես մյուս տաղավար  տոներն, ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։

 

Armenpress.am

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կարող են դադարեցնել Բաքվի կողմից ԼՂ-ի նկատմամբ սովը զենքի վերածելը. Մարուքյան

 

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X սոցցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և հայտարարել է, որ Միջազգային հանրությունը, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կարող են դադարեցնել սովը զենքի վերածելը, որն Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես լծակ էթնիկ զտումների և ցեղասպանության համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նշել է. «Այս մարդասիրական շարասյունը դեռ այստեղ է ՝ սպասելով, թե երբ կհասնի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որպեսզի բավարարի նրանց ամենատարրական կարիքները և դադարեցնի սովը: Սակայն Լաչինի միջանցքը, որը կյանքի ճանապարհ է, արդեն ամիսներ շարունակ արգելափակված է Ադրբեջանի կողմից։

120 000 մարդ, որից 2000-ը հղի կանայք, 30 000 երեխա, 20 000 տարեց և 9.000 հաշմանդամ տառապում են թերսնուցումից և ամեն օր սպասում են Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:

Միջազգային հանրությունը, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կարող են դադարեցնել սովը զենքի վերածելը, որն Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես լծակ էթնիկ զտումների և ցեղասպանության համար»:

News.am

Ադրբեջանցիները կրակ են բացել ԱՀ կապի ենթակառուցվածքի սարքավորումների, ապա Սարուշենի դաշտերում գյուղացիների ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ-ն, օրվա ընթացքում երկու ապատեղեկատվություն տարածելով, փորձում է հիմնավորել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի օգոստոսի 12-ին արձանագրված խախտումները, ինչպես նաև շեղել միջազգային ուշադրությունը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար աղետից : Հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։

Ադրբեջանական ստորաբաժանումները օգոստոսի 12-ի վաղ առավոտյան կրակ են բացել Արցախի Հանրապետության կապի ենթակառուցվածքի սարքավորումների , իսկ ժամը 14։15֊ի սահմաններում Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Tert.am

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ուկրաինայի ականազերծման խնդրին՝ այդ համատեքստում շնորհակալություն հայտնելով Ադրբեջանին:

«Ադրբեջանը պատրաստ է տրամադրել հումանիտար աջակցության նոր փաթեթ՝ ներառյալ ականազերծման սարքավորումները: Սա նաև գործընկերների հետ մեր աշխատանքի առանցքային ուղղություններից է՝ ականազերծումը: Ուկրաինային անհրաժեշտ են սարքավորումներ գործընկերներից, և շատ կարևոր է երկրում արտադրական բազա ստեղծելը, որպեսզի կարողանանք մաքրել մեր հողը ռուսական ականներից, և այդ խնդիրը պետք է ավարտին հասցվի ոչ թե տասնամյակների, այլ տարիների ընթացքում»,- ասվում է Զելենսկու ուղերձում։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այժմ ուկրաինական տարածքի 174 հազար քառակուսի կիլոմետրը պոտենցիալ վտանգավոր է ականների և չպայթած զինամթերքի պատճառով։