Մեկնաբանություն-Ինչպե՞ս է ԱՄՆ-ն թեժացնում պատերազմն Ուկրաինայում
(last modified Sat, 19 Aug 2023 15:18:50 GMT )
Օգոստոս 19, 2023 18:48 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Ինչպե՞ս է ԱՄՆ-ն թեժացնում պատերազմն Ուկրաինայում

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ Վաշինգտոնը համաձայնել է ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների՝ Դանիայի և Նիդեռլանդների կողմից F16 կործանիչներ ուղարկել Ուկրաինա և Կիևը դրանք կստանա, երբ շահագործման համար ուկրաինացի օդաչուներն անցնեն համապատասխան պատրաստություն: «Դրանց օգնությամբ Ուկրաինան կարող է առավելագույնս օգտվել իր նոր հնարավորություններից»,- ասել է խոսնակը։

Վաշինգտոնի կանաչ լույսը Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարման վերաբերյալ այն դեպքում է, երբ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցներն ավելի վաղ մերժել էին այդ ինքնաթիռների մատակարարումը Ուկրաինային: Այս երկրները պնդում էին, որ դա կարող է սրել պատերազմը Ռուսաստանի դեմ, որն օժտված միջուկային զենքով: Այժմ, համաձայնվելով F-16 կործանիչներ ուղարկել Ուկրաինա, ԱՄՆ-ն եւս մեկ քայլ կատարեց՝ շարունակելու եւ ընդլայնելու Ուկրաինայում պատերազմը»:

Ամերիկացի լրագրող  Թեդ Սնայդերը, «American Conservative» կայքում տեղադրված իր հեղինակած հոդվածում  անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցելու երեք առանձին փորձերին, որոնցում երկու կողմերն էլ   ողջամիտ զիջումների գնացին,  և նույնիսկ այդ բանակցություններից մեկի ժամանակ ,որը տեղի է ունեցել  Ստամբուլում, մոտ էր երկու պատերազմող կողմերի միջև խաղաղության լուծման  մասին պայմանավորվածություն ձեռք բերվեր,բայց  ԱՄՆ-ն  ​​դադարեցրեց այս երեք բանակցությունները։

Բայդենի վարչակազմի տեսանկյունից՝ Ռուսաստանի հաղթանակն ուկրաինական պատերազմում, այն էլ ՆԱՏՕ-ի մերձակայքում, կնշանակի այդ ռազմական կազմակերպության  հեղինակազրկում և Ռուսաստանի տարածաշրջանային և միջազգային ազդեցության ու հզորության հետագա ընդլայնում,և արդյունքում Եվրոպայում ռազմական և քաղաքական հավասարումները կլինեն ի վնաս Արևմուտքի: Նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա կառավարության բարձրաստիճան զինվորական և անվտանգության պաշտոնյաները կարծում են, որ ուկրաինական պատերազմը եզակի և անկրկնելի հնարավորություն է Ռուսաստանին հնարավորինս  թուլացնելու և ի վերջո բազմաբևեռ համակարգի ամբողջական ձևավորումը կանխելու համար: Ուստի նրանք վճռական են տրամադրված ամեն գնով թույլ չտալ, որ Ռուսաստանը հաղթի Ուկրաինայի պատերազմում։ Ուկրաինայում պատերազմը շարունակելու ԱՄՆ-ի ջանքերը, որոնք ուղղված են Ռուսաստանին զսպելուն ու թուլացնելուն, տեղի են ունենում այն ​​դեպքում  երբ հրապարակվում է ուկրաինական պատերազմի մարդկային զոհերի սարսափելի վիճակագրություն։ Ամերիկյան New York Times թերթը հայտնել է, որ վերջին 18 ամիսների ընթացքում՝ 2022 թվականի փետրվարի 24-ին ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր, զոհվել և վիրավորվել է մոտ կես միլիոն ռուս և ուկրաինացի զինվոր։

Մոսկվայի տեսանկյունից՝ Ուկրաինայում պատերազմը շարունակելու ԱՄՆ-ի  նպատակը Ռուսաստանին հնարավորինս թուլացնելն է և վերջում նրան մասնատելը: Ամերիկացիներն այս նպատակը հետապնդել են դեռ Խորհրդային միության ժամանակաշրջանից իվեր: Ուրեմն կարելի է ասել, որ ուկրաինական պատերազմը, որն արդեն 18-րդ ամիսն է, որ շարունակվում է և  պատճառել է հսկայական մարդկային զոհեր և ռազմական  մեծ վնաս, ինչպես նաև ոչնչացրել է  ուկրաինական ենթակառուցվածքներ, ոչ միայն չի ավարտվի, այլև ԱՄՆ-ի  և արևմտյան այլ երկրների կողմից  Ուկրաինայի նախագահ Զելենսկուն ցուցաբերվող  աջակցությամբ  ինտենսիվորեն կշարունակվի նաև առաջիկա ամիսներին։