Մեկնաբանություն- Արևմտյան երկրների երկակի մոտեցումը վիրտուալ միջավայրի նկատմամբ
Բրիտանիայի կառավարությունը Համայնքների և Լորդերի պալատում քննարկված և օրենքի ուժ ստանալու շեմին գտնվող օրինագծով, խստացրել է հաղորդակցական ցանցերի, վիրտուալ տարածքի և սոցիալական ցանցերի մոնիտորինգի կանոնները և դրանց չենթարկվելու համար պատիժը։
Համաձայն նոր օրինագծի՝ ինտերնետի և սոցիալական ցանցերի ընկերությունները կարող են տուգանքների ենթարկվել մինչև 18 միլիոն ֆունտ ստեռլինգի կամ իրենց համաշխարհային շրջանառության 10%-ի առգրավման չափով, եթե նրանք արագ չհեռացնեն այն, ինչ համարվում է անպատշաճ:
Բրիտանիայի երեխաներին և դեռահասներին ուղղված վնասի կանխարգելման ազգային ասոցիացիան իր վերջին զեկույցում հայտարարեց, որ ընդամենը յոթ ամսվա ընթացքում երեխաների և դեռահասների նկատմամբ սեռական բռնության, անբարոյական արարքների և այլ հանցավոր գործողությունների վերաբերյալ շուրջ 18000 բողոք է գրանցվել Բրիտանիայի ոստիկանական բաժանմունքում:
Համացանցի և սոցցանցերի բովանդակության սահմանափակումների ստեղծումը չի սահմանափակվում միայն Բրիտանիայով, այլ արևմտյան մյուս երկրները նման մոտեցում են որդեգրել այս ոլորտում։ Եվրամիությունը նմանատիպ օրենքներ է ընդունել կիբերտարածությունը վերահսկելու և վնասակար բովանդակության հրապարակումը կանխելու համար, հատկապես երեխաների և երիտասարդների շրջանում:
Այս օրենքի համաձայն՝ 16 տարեկանից ցածր դեռահասներին արգելվում է մուտք գործել սոցիալական ցանցեր։ Նոր կանոնները կարող են արգելել դեռահասներին օգտվել ինտերնետային ծառայություններից, ինչպիսիք են սոցիալական ցանցերը, հաղորդագրությունների ծառայությունները կամ որևէ այլ բան, որը մշակում է նրանց տվյալները՝ առանց ծնողի կամ խնամակալի անմիջական համաձայնության:
Միևնույն ժամանակ, արևմտյան երկրների՝ Բրիտանիայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի մոտեցումները ցույց են տալիս, որ նրանք երկակի վերաբերմունք ունեն ինտերնետի և վիրտուալ տարածքի նկատմամբ: Փաստորեն, արևմուտքցիներն այս կատեգորիաները գործիքային են օգտագործում, երբ իրենց շահերը դա պահանջում են: Այսինքն, երբ քննարկվում է կիբերտարածությունն օգտագործել մրցակից երկրներին կամ արևմուտքի թշնամիներին հակադրվելու ուղղությամբ, շեշտը դնում են մեդիա տարածքի և սոցիալական ցանցերի լիակատար ազատության վրա։
Բայց երբ նույն վիրտուալ տարածքն օգտագործվում է իրենց շահերը կամ քաղաքացիներին վտանգի ենթարկող գործողություններին համահունչ, քննարկում են բոլոր տեսակի սահմանափակումների ստեղծման և վերահսկողության ուժեղացման հարցը:
Եվրոպական երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան և Բրիտանիան դեմ են հանդես եկել Իրանի Իսլամական խորհրդարանում ներկայացված «Վիրտուալ տարածքի օգտատերերի իրավունքներին և հիմնական ծառայություններին աջակցման» թեմայով նախագծին:
Այս նախագիծը մշակվել է կիբեր տարածության օգտագործման հարցում կարգապահություն ստեղծելու, խախտումների դեմ պայքարելու և կիբերտարածության չարաշահումը կանխելու հնարավորություն ստեղծելու նպատակով։ Մինչդեռ նույն երկրները ժամանակ առ ժամանակ նոր օրենքներ են ներմուծում՝ կիբեր տարածքներին, հատկապես սոցիալական ցանցերին պատանիների հասանելիությունը սահմանափակելու համար։
Հատկանշական է, որ չնայած Բրիտանիայում վիրտուալ տարաածքի և սոցիալական ցանցերի մոնիտորինգի ավելացման օրինագծի դեմ ուղղված քննադատությանը, այս երկրի կառավարությունն ու խորհրդարանը այս օրինագծի հաստատումն ու իրականացումն անհրաժեշտ են համարում Բրիտանիայում անվտանգության և սոցիալական առողջության համար։