Մեկնաբանություն- Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Երեւանի լուռ համաձայնությունը
(last modified Sun, 17 Sep 2023 15:17:12 GMT )
Սեպտեմբեր 17, 2023 18:47 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Երեւանի լուռ համաձայնությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին։

Սեպտեմբերի 17-ին, Երևանում ավագանու ընտրություններին մասնակցելուց հետո, լրագրողների հետ զրույցում, Փաշինյանն ասել է.«Մենք ասել ենք, որ մեր առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է և մենք ուզում ենք հնարավորինս արագ՝ մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, և մենք ամեն ինչ անում ենք դրա համար»:

«Կարծում եմ՝ մենք ահագին ժամանակ ենք կորցնում և կորցրել Լաչինի միջանցքի արգելափակման ու ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի պատճառով։ Այն ժամանակն ու էներգիան, որը մենք ծախսել ենք և շարունակում ենք, ցավոք, անարդյունք ծախսել այդ թեմայի կարգավորման վրա, այդ իրավիճակը չլինելու դեպքում այդ նույն էներգիան կուղղորդվեր խաղաղության պայմանագրի քննարկմանը», - նշեց նա։ 

Հայաստանի վարչապետը չի նշել իր երկրի պայմանները՝ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։

Մինչ այս Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 հազար 500 կիլոմետրը, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական կողմը նույնպես պետք է ճանաչի Հայաստանի տարածքը:

Վերջին ինը ամսվա ընթացքում Իլհամ Ալիևի կառավարությունը փակել է Լաչինի միջանցքը և հայերին ներկայացրել է այլընտրանքային ճանապարհ՝ Աղդամից Ստեփանակերտ, մինչդեռ արցախցիները պնդում են, որ Լաչինի միջանցքն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է իրենց համար և պետք է միշտ բաց լինի:  Սակայն Ադրբեջանը հայտարարել է, որ թե Աղդամի ճանապարհը և թե Լաչինի միջանցքն ադրբեջանական են և որտեղից որ ուզեն երթևեկության իրավունք կտան հայերին:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ևս հայտարարել է, թե Ադրբեջանը դեռ հուսով է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ։

Հաջիևն ասել է.«Մենք մինչ օրս հուսով ենք, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ և կոչ ենք անում ՀՀ քաղաքական ղեկավարությանն անել գլխավոր քայլը՝ պաշտոնապես, իր ստորագրությունը դնելով խաղաղության պայմանագրի տակ, ֆիքսել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառյալ մեր երկրի Ղարաբաղյան տնտեսական շրջանը, և պարտավորվել ապագայում ձեռնպահ մնալ մեր երկրի ներքին գործերին միջամտելուց»:

Թվում է, թե Թուրքիայի, Իսրայելի, և Բրիտանիայի ճշտած արտաքին քաղաքականությանը հետևելով, Ալիևի կառավարությունը չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը: Իսկ Փաշինյանի կառավարության որդեգրած արևմտամետ քաղաքականության, ինչպես նաև անկախ պետությունների, այդ թվում Ռուսաստանի դիմաց Արևմուտքի շահերը պաշտպանելու Փաշինյանի հանձնառության պատճառով, անհավանական է թվում խաղաղության համաձայնագրի ստորագրումը: 

Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանն ի սկզբանե չպետք է իր արտաքին քաղաքականությունը կապեր Ռուսաստանի հետ։ Հայաստանը պետք է հուսալի դաշնակիցներ ունենա արտաքին սպառնալիքների դեմ:

Հայաստանի վարչապետը նկատի ուներ Երևանի կառավարության նոր դիրքորոշումը՝ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ դաշնակցելը՝ որպես Կովկասում Ռուսաստանին փոխարինող դաշնակիցներ:

Սա այն դեպքում, երբ Հայաստանից առաջ, Վրաստանի և Ուկրաինայի կառավարությունները խաբվել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների չարաբաստիկ ծրագրերին։ Այդ պատճառով այս երկու երկրների տարածքներից որոշ հատվածներ առանձնացվել է Թբիլիսիի և Կիևի կենտրոնական կառավարություններից։ Ակնհայտ է, և կարելի է կանխատեսել, որ Արևմուտքի քաղաքականությանը հետևելով, Կովկասում նույն բացասական հետևանքներն են սպասում Հայաստանին: