Մեկնաբանություն- Խաղաղության խաչմերուկ ստեղծելու Հայաստանի նոր առաջարկը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի, և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Թբիլիսիում կայացել է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովը,որի ընթացքում Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: Նրա խոսքով՝ այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, և գործարկելու միջոցով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է,-«Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնելու է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովելու է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, և մարդկանց անցման անվտանգությունը»:
Փաստորեն, տարածաշրջանի երկրները թշնամանքի փոխարեն նոր հնարավորություն են ստացել համագործակցելու տնտեսական և առևտրային տարբեր ոլորտներում։ Այս համատեքստում անկախ շրջանակների շատ փորձագետներ Թբիլիսյան հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի առաջարկած ծրագիրը համարում են Թեհրանում 3+3 ձևաչափով երկրորդ հանդիպման առաջին պաշտոնական ձեռքբերումը։ Անցած երկուշաբթի օրը Թեհրանում կայացել է 3+3 ձևաչափով երկրորդ հանդիպումը։
Այս հանդիպումը շահավետ արդյունքներ է ունեցել անդամ երկրների համար, որոնցից ամենագլխավորը եղել է Վեցակողմ պլատֆորմի անդամ երկրների համագործակցությունը՝ տնտեսության, առևտրի, հանածո էներգիայի, տրանսպորտի և տարանցման ոլորտներում,որոնք ներկայացվել են ՀՀ կառավարության առաջարկած ծրագրում: Թեհրանի հանդիպմանը մասնակցած բոլոր երկրները ողջունել են տնտեսական և տրանսպորտային համագործակցության վերաբերյալ առաջարկությունները և խոստացել են աջակցություն և համագործակցություն ցուցաբերեն այդ նախագծերին մասնակցելու ոլորտում։
Այսպիսով չպետք է անտեսել այն փաստը, որ Իրանը, ինչպես 1990-ականներին, էական դեր խաղաց Տաջիկստանի ներքին խնդիրների լուծման և այս երկրում խաղաղության հաստատման գործում, Թեհրանում ևս 3+3 ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ համատեղ տարածաշրջանային համագործակցությանն ուղղված կառուցողական առաջարկներ ներկայացնելով փորձեց Բաքվի և Երևանի միջև խաղաղություն հաստատելով տարածաշրջանային ուժեղ համագործակցություն հաստատել 3+3 պլատֆորմի անդամների միջև:
Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները կրկնակի ջանքեր են գործադրել ստեղծված իրավիճակում խաղաղության ոսկե հնարավորությունները օպտիմալ կերպով օգտագործելու համար։Փաստորեն, լարվածություն և հակամարտություն ստեղծելու փոխարեն հակամարտ կողմերը լարվածության ու բախումների փոխարեն փորձում են տնտեսական համագործակցությամբ տարածաշրջանում խաղաղություն ու եղբայրություն հաստատել, իսկ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմաններում գտնվող հզոր երկրները՝ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան , պաշտպանելով կողմերի խաղաղության համաձայնագրերը, կարող են երաշխավորել տարածաշրջանային մակարդակով տնտեսական և տրանսպորտային համաձայնագրերի իրականացումը։