Մեկնաբանություն- Գազայի պատերազմի մասին երկու նոր կետ Սեյյեդ Հասան Նասրալլահի խոսքերում
Գազայի պատերազմի մասին Սեյյեդ Հասան Նասրալլահի երկրորդ ելույթը տեղի է ունեցել երեկ (նոյեմբերի 11-ին) Նահատակների օրվա կապակցությամբ։ Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի առաջին ելույթից մեկ շաբաթ անց հնչած այս ելույթը երկու նոր կետ է պարունակում։
Սեյյեդ Հասան Նասրալլահի խոսքի առաջին կետն այն էր, որ Սիոնիստական ռեժիմը Գազայի դեմ պատերազմում ոչնչի չի հասել:
Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի պատերազմից անցել է 37 օր։ Այս պատերազմի հետևանքը Գազայի ժողովրդի ցեղասպանությունն է, հիվանդանոցների, բժշկական կենտրոնների, բնակելի տարածքների, փախստականների ճամբարների ռմբակոծությունը և խաղաղ բնակիչների կենսապայմանների ոչնչացումը, այնպես որ Սիոնիստական ռեժիմի բազմաթիվ կազմակերպություններ և անձնավորություններ հայտնել են, որ Սիոնիստական ռեժիմը Գազայի դեմ ռազմական հանցագործություն է իրականացրել։
Սիոնիստական ռեժիմը կորցրել է պատերազմի և՛ ռազմական, և՛ քաղաքացիական ասպեկտները։ Ռազմական տեսանկյունից Սիոնիստական ռեժիմի ռազմական կարևորագույն նպատակներն այս պատերազմում գերիների ազատ արձակումը, ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը և իր հետախուզական ու ռազմական հեղինակության վերականգնումն էր: 37 օրերից հետո գերիները չեն ազատվել, և օկուպացված տարածքներում նոր ցույցեր են անցկացվում՝ գերիներին ազատելու Նեթանյահուի կաբինետի անկարողության դեմ ի նշան բողոքի։ ՀԱՄԱՍ-ը ոչ միայն չի վերացել, այլև պատերազմում է սիոնիստների դեմ և շարունակում է կորուստներ խլել այս ռեժիմից։ Ոչ միայն չի վերականգնվել Սիոնիստական ռեժիմի հետախուզական ու ռազմական հեղինակությունը, այլև օկուպացված տարածքներում անվտանգությունը լրջորեն խափանված է։
Սեյյեդ Հասան Նասրալլահը համոզված է. «Այսօր Իսրայելը Գազա է ուղարկել իր ամենաուժեղ բրիգադը, և դա ցույց է տալիս նրանց ձախողումը, քանի որ նրանք ոչ մի ձեռք բերում չեն ունեցել... և նրանք նույնիսկ մեկ բաղադրիչ չունեն հաղթելու համար»:
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի ելույթի երկրորդ կետը վերաբերում էր մարտի դաշտին. Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը մատնանշեց մի կարևոր և ռազմավարական կետ և ասաց.-Մարտադաշտին ուշադիռ եղեք, ոչ թե դասախոսություններին: Դաշտում է գործողություն լինում։ Դաշտում են խոսքեր փոխանակվում։
Այս մեկնաբանությունը նշանակում է, որ Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը և առհասարակ դիմադրությունը հույս չունեն, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր է կասեցնել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները։ Ամերիկացիները կանխում են սիոնիստների հանցագործությունները կասեցնելու ցանկացած փորձ, արաբական երկրները գործնական քայլերի փոխարեն դիմել են հայտարարություններին, Միավորված ազգերի կազմակերպությունը մինչ այժմ ցույց է տվել, որ ի վիճակի չէ վերջ տալ սիոնիստների կատարած հանցագործություններին, նույնիսկ եթե այս կազմակերպության գլխավոր քարտուղարը բացահայտորեն դիրքորոշում որդեգրի այդ հանցագործությունների դեմ:
Սեյյեդ Հասան Նասրալլահի խոսքով՝ այս պատերազմի խնդիրը որոշվելու է դաշտում։ Բացի Պաղեստինում ՀԱՄԱՍ-ի և դիմադրության այլ խմբերի մարտիկներից, այս պատերազմում ներգրավված են նաև Լիբանանի Հեզբոլլահը, Եմենի բանակը, Իրաքի և Սիրիայի դիմադրությունը։
Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարում են պաղեստինցիները, եմենցիները, լիբանանյան «Հեզբոլլահը», ԱՄՆ-ի դեմ գործում են նաև Իրաքի ու Սիրիայի դիմադրությունը: Մինչ այժմ դիմադրությունն իր ուժի մի մասը ծախսել է այս պատերազմի վրա և փորձում է կանխել պատերազմի տարածումը։
Սակայն, եթե մարտի դաշտը շարժվի այնպիսի ուղղությամբ, որ դիմադրությունը ստիպված լինի ավելի շատ հարձակումներ իրականացնել սիոնիստների և ամերիկացիների դեմ, նա զերծ չի մնա այդ քայլից։ Իրականում, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը դեռ պահպանում է սիոնիստների և ամերիկացիների վախը դիմադրության ուժի նկատմամբ: