Մեկնաբանություն- Բաքուն հրաժարվում է Վաշինգտոնի միջնորդությամբ Երեւանի հետ բանակցել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i209440-Մեկնաբանություն_Բաքուն_հրաժարվում_է_Վաշինգտոնի_միջնորդությամբ_Երեւանի_հետ_բանակցել
Իլհամ Ալիևի կառավարությունը հրաժարվում է ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղ բանակցություններ վարել Հայաստանի հետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 19, 2023 18:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Բաքուն հրաժարվում է Վաշինգտոնի միջնորդությամբ Երեւանի հետ բանակցել

Իլհամ Ալիևի կառավարությունը հրաժարվում է ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղ բանակցություններ վարել Հայաստանի հետ։

Ադրբեջանի արտգործնախարարությունը տարածել է հաղորդագրություն,որում հայտարարել է, որ Բաքվի համոզմամբ, հնարավոր չէ Վաշինգտոնում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը նախատեսված է նոյեմբերի 20-ին։ 

Բաքվի այս արձագանքն այն պայմաններում է, երբ անցած հինգշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Երեւանի քաղաքական վճռականությունն անսասան է։

Ավելի վաղ ևս, չնայած Հայաստանի հայտնած ցանկությանը և պնդմանը, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները տարբեր պատրվակներով խուսափում էին Հայաստանի հետ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումից։ Սա այն դեպքում, երբ հակամարտող կողմերը պաշտոնական հանդիպումներում բազմիցս ընդգծել են ԼՂ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի կառավարությունը, որն հետաքրքրված է Ադրբեջանի  ներքին խնդիրներով, վերջերս թույլատրել է ֆրանսիական ռազմանավին անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով, ինչպես նաև ազատ է արձակել կալանավորված հայ լրագրողին։

Չնայած այն հանգամանքին, որ Իլհամ Ալիևի կառավարությունը չի արձագանքել Թուրքիայի արարքին, սակայն այդ կապակցությամբ բացատրություն է խնդրել Վրաստանի կառավարությունից։ Չնայած այս լռությանը, Իլհամ Ալիևի կառավարությանն առընթեր որոշ փորձագետներ անուղղակիորեն արձագանքել են այս ոլորտում Թուրքիայի երկակի քաղաքականությանը։

Ադրբեջանցի փորձագետ՝ Թորաբ Ռեզայևը Վրաստանի և Հայաստանի իշխանությունների միջև ռազմական բանակցությունների և Եվրոպայի և Ամերիկայի կողմից դրանց առաջնորդման ու կառավարման մասին ասել է․-Արևմտյան կառավարությունները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, կարծում են, որ եկել է ժամանակը Ռուսաստանի դեմ Ուկրաինայում սկսած աշխարհաքաղաքական առճակատումը տեղափոխելու Հարավային Կովկաս և ամրապնդելու իրենց դիրքերն այս տարածաշրջանում։ Արեւմուտքը նաև փորձում է Վրաստանին համոզել Թբիլիսի-Անկարա-Բաքու անվտանգության շրջանակի անարդյունավետության մեջ։

Ադրբեջանցի այս փորձագետի խոսքերը նշանակում են, որ ԱՄՆ-ն ​​և նրա արևմտյան դաշնակիցները պետք է սպասեն, մինչև Իլհամ Ալիևի կառավարությունը հասնի իր նպատակներին հարավկովկասյան տարածաշրջանում, ապա քայլեր ձեռնարկեն Ռուսաստանի դեմ։ Հակառակ դեպքում, Ադրբեջանը չի ցանկանում համալրել Ռուսաստանի դեմ արևմտյան դաշնակիցների շարքերը։ Բաքվի պաշտոնյաները գիտակցում են այն փաստը, որ արևմտյան կառավարությունները մտադիր չեն թույլ տալ, որ Ադրբեջանն ավելի մեծ հաջողությունների հասնի Հարավային Կովկասում, հատկապես Հայաստանի դեմ։ Թվում է, թե միայն դա է պատճառը, որ Բաքվի իշխանությունները Հայաստանի դեմ պատերազմում բավարարվում են միայն Ռուսաստանի միջնորդությամբ։

Միևնույն ժամանակ, արևմտյան կառավարությունները փորձում են ավելի մեծ քայլեր ձեռնարկել Հայաստանին օգնելու համար, որպեսզի կարողանան ուժեղացնել իրենց ներկայությունը Հարավային Կովկասում։ Այդ իսկ պատճառով, առաջին քայլով Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելը հաղորդագրություն հրապարակելով հայտարարեց, որ կրկնապատկվել է Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության փաթեթը։

Արևմտյան կառավարությունների աջակցությունը Հայաստանի նկատմամբ ավելի քան երբևէ վախ է առաջացրել Բաքվի իշխանությունների մոտ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր վերջին հայտարարության մեջ նշել է. «Վաշինգտոնի կառավարության կողմնակալ դիրքորոշումների պատճառով չի մասնակցելու ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններին»։

Այս որոշումը կայացել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի՝ երեկ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում լսումների ժամանակ արած հայտարարություններից հետո։

Հիշեցնենք, որ նախօրեին Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել էր․- Ադրբեջանի հետ ոչինչ նորմալ չի լինի սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո, մինչև առաջընթաց չտեսնենք խաղաղության ճանապարհին։ Այնպես որ, մենք չեղարկել ենք բարձր մակարդակի որոշ այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները։

Ադրբեջանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ նման միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել միջնորդի դերի կորստին:

Կովկասի հարցերում շահագրգիռ պետությունների երկակի քաղաքականության ընդհանուր ամփոփման մեջ թվում է, թե Հարավային Կովկասում Ադրբեջանի  առաջխաղացումները փակուղում են հայտնվել, և այդ երկրի դաշնակիցներն այլևս չեն ցանկանում աջակցել Բաքվին։