Մեկնաբանություն-Իսրայելի մղձավանջն իրականություն դարձավ․ Եմենից նոր ճակատ է բացվել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i209532-Մեկնաբանություն_Իսրայելի_մղձավանջն_իրականություն_դարձավ_Եմենից_նոր_ճակատ_է_բացվել
Գազայի ռմբակոծման մեկնարկի հետ միաժամանակ Իսրայելի մղձավանջը Լիբանանի հարավում Հեզբոլլահի արձագանքով իրականություն դարձավ , և այժմ, անցած օրերի ընթացքում Եմենի դիմադրության ուժերը Կարմիր ծովում սիոնիստ զավթիչների դեմ բացել են ևս մեկ ճակատ։ Եմենի զինված ուժերի վերջին անսպասելի գործողությունն ընդդեմ սիոնիստական ​​օկուպացիայի, տեղի ունեցավ կիրակի օրվա վերջին ժամերին իսրայելցի գործարարին պատկանող նավի առգրավմամբ։
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2023 18:43 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իսրայելի մղձավանջն իրականություն դարձավ․ Եմենից նոր ճակատ է բացվել

Գազայի ռմբակոծման մեկնարկի հետ միաժամանակ Իսրայելի մղձավանջը Լիբանանի հարավում Հեզբոլլահի արձագանքով իրականություն դարձավ , և այժմ, անցած օրերի ընթացքում Եմենի դիմադրության ուժերը Կարմիր ծովում սիոնիստ զավթիչների դեմ բացել են ևս մեկ ճակատ։ Եմենի զինված ուժերի վերջին անսպասելի գործողությունն ընդդեմ սիոնիստական ​​օկուպացիայի, տեղի ունեցավ կիրակի օրվա վերջին ժամերին իսրայելցի գործարարին պատկանող նավի առգրավմամբ։

Եմենի զինված ուժերի պաշտոնական խոսնակ, բրիգադային գեներալ Յահյա Սարին Կարմիր ծովում իսրայելական նավի առգրավման մանրամասների մասին տարածած հայտարարության մեջ ընդգծել է, որ այս ռեժիմի բոլոր նավերը, ինչպես նաև Թել Ավիվի հետ շփվող նավերը, Եմենի զինված ուժերի օրինական թիրախներն են։

Եմենի ազգային փրկության կառավարության տեղեկատվության նախարար Զայֆուլլահ Ալ-Շամին Եմենի  մարտիկների կողմից Կարմիր ծովում սիոնիստական ​​նավի գրավման հետ կապված զարգացումների մասին ասել է.- Մենք  լիարժեք տեղեկություն  ունենք Կարմիր ծովն անցած բոլոր իսրայելական նավերի մասին։

Գազայի դեմ համապարփակ պատերազմի սկզբից ի վեր Սիոնիստական ​​ռեժիմը իրականացրել է բազմաթիվ ռազմական հանցագործություններ,այդ թվում  ցեղասպանություն, մարդու իրավունքների կոպիտ խախտումներ և Պաղեստինի ու Գազայի ժողովրդի մի մասի բռնի տեղահանում, զանգվածային հանցագործություններ և զանգվածային պատիժներ, զինվորականների ու  քաղաքացիական անձանց նկատմամբ նույն պատերազմական գործողությունների իրականացում, ավելի քան 15 հազար քաղաքացիների սպանություն, ընդորում ՄԱԿ-ի տվյալներով նահատակների ավելի քան 70 տոկոսը եղել են կանայք ու երեխաներ։ Այս բոլորը վկայում են Սիոնիստական ​​ռեժիմի կողմից ռազմական հանցագործությունների կատարման մասին։ 

Թեև իսրայելական նավի գրավումը անսպասելի էր Թել Ավիվի ղեկավարների և պաշտոնյաների համար, Եմենի ուժերը վաղուց զգուշացրել էին սիոնիստ զավթիչների դեմ գործողությունների կապակցությամբ:

Թվում է, թե Թել Ավիվի քաղաքական ու ռազմական իշխանությունները չցանկացան կամ անցած օրերին չհավատացին Եմենի Դիմադրության ուժերի նախազգուշացումներին, և այժմ իսրայելական նավի գրավումը կրկին շոկի մեջ է գցել սիոնիստ առաջնորդներին։

Սիոնիստական ​​ռեժիմի ներքին անվտանգության հետազոտությունների ինստիտուտը հայտարարել է. - Իսրայելի Էյլաթ ավանի դեմ  Եմենից գործողություններ իրականացնելը լրացնում է Դիմադրության առանցքի ջանքերը՝ սեղմելով Իսրայելին շրջապատող օղակը, որպեսզի  Թել Ավիվի մոտ ամրապնդվի պաշարման  և ապահովության բացակայության  զգացումը ։  Ըստ վերոնշյալ ինստիտուտի՝ Թել Ավիվի դեմ Դիմադրության առանցքի սպառնալիքը կուժեղանա Կարմիր ծովում իսրայելական նավերի վրա հարձակման և դրա հետևանքով Սիոնիստական ​​ռեժիմ տանող հարավային ճանապարհի փակման միջոցով։

Թել Ավիվի անվտանգության և հետախուզական մարմինները կրկին չկարողացան կանխատեսել Դիմադրության ուժերի գործողությունները Կարմիր ծովում։ Հավանաբար այժմ սիոնիստների առաջ ծառացած ամենակարևոր հարցը այն է, թե որտեղից և ե՞րբ է  տեղի ունենալու Դիմադրության խմբերի հաջորդ հարձակումը: Սիոնիստական ​​ուժերի համար գրեթե անհնար է պատասխանել այս հարցին, սակայն նրանք վստահ են, որ հարձակումների և Գազայի հատվածի անմարդկային ռմբակոծությունների շարունակությունն անպատասխան չի մնա։

Ուստի, կասկած չկա, որ Գազայի պատերազմի  ընդլայնվելու կամ չընդլայնվելու գնդակը գտնվում է Սիոնիստական ​​ռեժիմի և նրա արևմտյան աջակիցների դաշտում, և դրա անտեսումը կարող է նոր ճակատներ բացել այս ռեժիմի դեմ: