Մամուլի տեսություն – 30.11.2023
Իրանական Դեյլաման ռազմանավի առաջին առաքելությունը, որը վերջերս մուտք է գործել Կասպից ծով, խաղաղության և բարեկամության առաքելությունն է և այցը հարևան երկրներ: Նպատակն է այս փակ ծովում՝ արդյունավետ օգնություն ցուցաբերել ծովային անվտանգության ուղղությամբ։
Իրան օրաթերթ
Արևմտյան Ասիայի ապագայի ապաամերիկանացումը
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Մեհդի Շաքիբային աշխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի ելույթի մասին գրել է. « Գերագույն առաջնորդն իր վերջին ելույթներում հիշատակել է ապաամերիկանացման վրա հիմնված տարածաշրջանի ձևավորվող կարգի հարցը, որը նա նախկինում շեշտել էր տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր ելույթների և դիրքորոշումների մեծ մասում»։
Շաքիբաին հավելել է. «2008 թվականից ի վեր ԱՄՆ նախագահներն ընդգծել են, որ մտադիր են դուրս գալ տարածաշրջանից, սակայն Գազայի վերջին պատերազմը և Սիոնիստական ռեժիմի ձախողումն ու անակնկալը «Ալ-Աղսա փոթորիկ» օպերացիայից հետո շփոթության և ռազմավարական զարգացման պատճառ են դարձել և նոր մարտահրավեր է Միացյալ Նահանգների համար»:
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Դեյլաման, խաղաղապահ Կասպից ծովից
Կասպից ծովը անցյալից ի վեր հայտնի է որպես խաղաղության և բարեկամության ծով, և սա այն քաղաքականությունն է, որը որդեգրել է Իրանը և նրա մյուս 4 հարևան երկրները։
Այս ծովն ունի իր առանձնահատկությունները, և դրանում տնտեսական փոխանակումներ են ընթանում, և պետք չէ գնալ դեպի ռազմատենչ քաղաքականությամբ, բայց տնտեսական փոխանակումների պատճառով յուրաքանչյուր երկիր կարիք ունի բարձր հզորությամբ նավ՝ ուղղաթիռներով՝ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում ներկա լինել և այլ քաղաքացիական նավերին օգնել:
Մյուս կողմից, թեև մերձկասպյան երկրները երբեք չեն ձգտում լարվածություն տարածաշրջանում, բայց երրորդ երկրներն ու թշնամիները մեր մեջ պառակտում են փնտրում, և դա նոր խնդիր չէ, և իրականում նրանք չեն ցանկանում, որ Կասպից ծովը շահագործվի որպես տնտեսական միջանցք:
Ֆարհիխթեգան օրաթերթ
Բլինկենը մուտք է գործել Թել Ավիվ
ԱՄՆ պետքարտուղարը հինգշաբթի առավոտյան Ալ-Աղսա փոթորկի գործողությունից հետո չորրորդ անգամվա համար այցելել է օկուպացված Պաղեստին։
The Washington Post-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է, որ Վաշինգտոնի ջանքերը ներառում են սիոնիստ գերիներին ազատելու նպատակով և հրադադարի երկարաձգմանն ուղղված ջանքերով:
Էթեմադ օրաթերթ
Հենրի Քիսինջերը մահացել է 100 տարեկանում
Դիվանագետ և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը մահացել է 100 տարեկան հասակում Կոնեկտիկուտի իր տանը։
Նա ազդել է ամերիկյան արտաքին քաղաքականության վրա Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի վարչակազմերում։
Քեյհան օրաթերթ
Ամերիկայում ինքնասպանության ռեկորդ է սահմանվել - հնչել է առողջության ճգնաժամի ահազանգը
Ամերիկայում ինքնասպանությունն իսկական ճգնաժամ է դարձել: Տարեցտարի այս երկրում նախորդ տարվա համեմատ ավելանում է ինքնասպանություն գործողների թիվը, այնքանով որ այս երկրի իշխանությունն աննախադեպ է համարում այս իրավիճակը։ Փորձագետները զգուշացնում են, որ ԱՄՆ-ում ինքնասպանությունը բարդ խնդիր է, և դրա թվի աճը պայմանավորված է տարբեր խնդիրներով, այդ թվում՝ դեպրեսիայի բարձր մակարդակով և հոգեկան առողջության ծառայությունների սահմանափակ հասանելիությամբ:
tert.am
Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումն ավարտվել է․ հայտնի է, թե ինչ են որոշել
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:
Կողմերը նախնական համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը:
Կողմերը պայմանավորվել են սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը:
Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
tert.am
ԵԱՀԿ-ն հարթակ է առաջարկում Երևան-Բաքու երկխոսության համար. ԵԱՀԿ գործող նախագահ
ԵԱՀԿ ղեկավարությունը հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկխոսության օգտին։
Այս մասին Սկոպյեում, արտգործնախարարների նիստի ժամանակ հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին։
«Ղեկավարությունն աջակցում է քաղաքական գործընթացի շարունակությանը, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,– նշել է Օսմանին։
Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն կառուցողական երկխոսության համար հարթակ է առաջարկում։
tert.am
Շահրամանյանն Ադրբեջանի հետ չի բանակցում, կապի մեջ է այնտեղ պահվող ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիների հետ․ խորհրդական
ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին բանակցություններ չի վարում Ադբեջանի ներկայացուցիչների հետ, եթե բանակցություն լիներ՝ Արցախի նախագահի աշխատակազմը համապատասխան հայտարարությամբ հանդես կգար, Շահրամանյանը հանրությունից թաքցնելու բան չունի։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը՝ մեկնաբանալով Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունը, թե Սամվել Շահրամանյանը բանակցում է Բաքվի հետ, ամեն օր զանգում է Բաքու։
«Ճիշտ կլինի այս հարցով դիմեք Սամվել Բաբայանին, թող նա մանրամասն ներկայացնի այդ հարցը, մեզ էլ է հետաքրքրում, թե այդ ինչ տեղեկություններ են, թե Շահրամանյանն ամենօրյա ռեժիմով կապի մեջ է լինում Բաքվի հետ»,- նշեց նա։
Արցախի նախագահի խորհրդականը չբացառեց, որ տեխնիկական հարցերի շուրջ Շահրամանյանը կարող է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ, մասնավորապես՝ Բաքվում գտնվող գերիների հարցով:
«ԱԺ պագամավոր Դավիթ Գալստյանն էլ է նշել, որ նախկին նախագահները բացի իրենց ընտանիքի անդամներից նաև կապի մեջ են Շահրամանյանի հետ։ Դա ենթադրում է որոշակի միջնորդավորված աշխատանքներ։ Եթե Արցախի նախկին նախագահները կապվում են կամ մեր մյուս քաղաքացիները, ովքեր այս պահին գերեվարված են, որոշակի կապի ստեղծում է տեղի ունենում։
Մենք նաև ունենք անհետ կորածների խնդիր, Շահրամանյանն այդ հարցով ակտիվ զբաղվում է համապատասխան մարմինների հետ», - հավելեց Գրիգորյանը:
Նա նաև նշեց, որ Շահրամանյանը ոչ թե կապի մեջ է Բաքվի հետ, այլ՝ այնտեղ պահվող թե՛ ռազմաքաղաքական ղեկավարության, թե՛ մյուս քաղաքացիների հետ։
«Բաքվի հետ կապի մեջ լինելը պետք է հասկանանք, թե ինչ տրամաբանության մեջ է։ Բաքվում պահվող մարդկանց և իրենց հարազատների միջև Շահրամանայանը փորձում է կապ ապահովել, որպեսզի այն լինի որոշակի պարաբերականությամբ»,- հավելեց նա։
Ի դեպ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը հայտնել է, որ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ։
news.am
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել առաջարկությունների փաթեթը, որ կարգավորման գործընթացն առաջ տարվի. Արարատ Միրզոյան
Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունի հետ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության օրակարգին և առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի, առկա մարտահրավերների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ գործընթացն առաջ տանելու հնարավորությունն օգտագործելու նպատակով Հայաստանն անցյալ շաբաթ Ադրբեջանին է փոխանցել երկկողմ համաձայնագրի նախագծի առաջարկությունների փաթեթը:
ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետնախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի, բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ:
news.am
Լեհաստանի նախագահի տիկինը ժամանել է Հայաստան
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան, գտնվում է Հայաստանում. X-ի էջում հայտնում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը։
Հաղորդվում է, որ օդանավակայանում հյուրին դիմավորել են Երևանում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին՝ իր տիկնոջ հետ և ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
news.am
Ադրբեջանցիների «վերադարձը» ժողովրդագրական վտանգներ է պարունակում Հայաստանի համար. իրավաբան
Հայաստանը կարող է ՀՀ-ում ադրբեջանցիների անվտանգ ապրելու երաշխիքներ տալ։ Այլ հարց է, թե ինչպես կարող է դա անդրադառնալ երկրի անվտանգության վրա։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է միջազգային իրավունքի փորձագետ Սիրանուշ Սահակյանը՝ պատասխանելով երբեւէ Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադարձի մասին հարցին։
«Հայաստանում ատելության քաղաքականություն չի իրականացվում, եւ մենք հանդուրժող ենք օտարերկրացիների հանդեպ, այդ թվում եւ ադրբեջանցիների։ Ադրբեջանցիների կյանքը ՀՀ-ում սպառնալիքի տակ չի գտնվում։ Բայց այս հարցի քննարկման ժամանակ անհրաժեշտ է հիշել Ադրբեջանում հայերի անվտանգության հարցի մասին, առաջին հերթին պատմական հայրենիքի տարածքում։ Եթե Ադրբեջանի իշխանությունները դա չեն արել, ապա ինչ սկզբունքով է Հայաստանը բացելու սահմանները ադրբեջանցիների համար, այն դեպքում, որ դա հղի է լրջագույն հետեւանքներով։ Մանավանդ երբ խոսքը վերաբերում է մեր սահմանների հանդեպ հավակնություններին»,- հիշեցրել է փորձագետը՝ կասկած հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները չեն հաշվարկել նման մոտեցման ռիսկերը։
Սահակյանը հիշեցրել է, որ ադրբեջանցիների զանգվածային մուտքը կհանգեցնի ժողովրդագրական հետեւանքների, եւ մենք կարող ենք հայտնվել փոքրամասնության վիճակում մեր իսկ հայրենիքում։ Այսպիսով, նրանք կարող են նաեւ քաղաքական ազդեցություն ունենալ։ Այդ հնարավորությունները իշխանությունները պետք է հաշվի առնեն, նախազգուշացրել է Սահակյանը՝ կոչ անելով բացառել ռիսկերը պետականության համար։