Մամուլի տեսություն 17․12․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i210952-Մամուլի_տեսություն_17_12_2023
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընդգծմամբ, «Իրան-Ռահ» նախաձեռնության իրականացմանը համընթաց կարագացվեն միջանցքի ենթակառուցվածքային նախագծերի իրագործման աշխատանքները։
(last modified 2025-09-20T15:49:32+00:00 )
Դեկտեմբեր 17, 2023 15:00 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17․12․2023

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընդգծմամբ, «Իրան-Ռահ» նախաձեռնության իրականացմանը համընթաց կարագացվեն միջանցքի ենթակառուցվածքային նախագծերի իրագործման աշխատանքները։

 

‎Իրան

Իրանում 6 տարանցիկ երկաթուղային գծերի կառուցուման աշխատանքներն ավարտվում են

 

Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ասել է.-«Երկաթուղային հատվածի առաջնահերթ նախագծերի քննարկմանը նվիրված նիստում Նախագահի շեշտադրումներով, «Իրան-Ռահ» նախաձեռնության իրականացմանը համընթաց կարագացվեն միջանցքի ենթակառուցվածքային նախագծերի իրագործման աշխատանքները։ Միանե-Արդաբիլ ու Ռաշտ-Կասպյան երկաթուղու նախագծերը և Յազդ-Էղլիդ երկաթուղու անավարտ ծրագրի աշխատանքները կավարտվեն հնարավորինս շուտ։

Երկրի հաղորդակցության ուղիների կառուցման աշխատանքների ավարտման  և բարելավման կարևորագույն առավելությունը ներքին անվտանգության բարձրացմանը զուգահեռ արտասահմանյան բեռներ փոխադրելն ու կայուն արտարժութային եկամուտ ապահովելն է։

Նոյեմբերի սկզբին Մոսկվայում Ռուսաստանի և Խորասան Ռազավիի տնտեսական ակտիվիստների հանդիպման արդյունքում ստորագրվեց Ռուսաստանի կողմից հացահատիկային միջանցքի ակտիվացման և Իրանի ու Սարախսի տնտեսական գոտու տարածքով տարանցման մասին փոխըմբռնման հուշագիր։

 

Ջավան

Թել Ավիվ-Վաշինգտոն հարաբերությունները լարվել են

Եբրայական լրատվամիջոցները հաղորդել են,որ  աննախադեպ լարվածություն է տիրում  Թել Ավիվի և Վաշինգտոնի հարաբերություններում և  Սպիտակ տունը  ճնշում է գործադրում  Բենիամին Նեթանյահուի վրա՝ Գազայի ցամաքային պատերազմին վերջ տալու համար:

«Սպիտակ տան պաշտոնյաների և Նեթանյահուի միջև աննախադեպ լարվածություն է սկսվել։ Բայդենը զգում է, որ ինքն է վճարում Իսրայելի կողքին կանգնելու քաղաքական գինը, և Վաշինգտոնի գլոբալ ղեկավարությանը սպառնում է այդ ծանր հարվածը»,- սա ամերիկյան CNN  հեռուստաալիքի հաղորդումն  է Թել Ավիվի և Վաշինգտոնի հարաբերությունների բնույթի մասին։

Իսրայելի պատերազմի կաբինետի անդամ Բենի Գանցը, ով ավելի վաղ կրկնում էր «Սպիտակ տան հետ քաղաքականությունը ներդաշնակ լինելու» կարգախոսները, ընդունել է այն փաստը,որ Վաշինգտոնի հետ Թել Ավիվի հարաբերությունները լարվել են։ Նա անդրադառնալով  Նեթանյահուի ավերիչ քաղաքականությանը՝  խոստովանել է, որ «նույնիսկ այս իրավիճակում, կան մարդիկ, ովքեր կցանկանան տարաձայնություններ առաջացնելով, վնասել  ԱՄՆ-ի հետ հարաբերություններին»։

Անցյալ շաբաթ Վաշինգտոնը վետո դրեց Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձևի վրա,որին դեմ արտահայտվեցին աշխարհի շատ երկրներ, կազմակերպություններ ու գործիչներ,որոնք մարտահրավեր նետեցին ամերիկյան քաղաքականության մեջ «բարոյականության» դիրքին։ 

 

Ջամ-ե Ջամ

Գազայի հատվածի վրա հարձակմանը մասնակցել է 4 հազար ֆրանսիացի

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր՝ Թոմաս Բուրտեսը շաբաթ օրը հայտարարեց, որ ավելի քան 4000 իսրայելցի զինվորներ, որոնք  պատերազմում  էին Գազայում, ունեն նաև Ֆրանսիայի քաղաքացիություն։

 

Շարղ
Բրիտանիայի կառավարության որոշման համաձայն՝ սահմանափակվելում է 16 տարեկանից ցածր դեռահասների մուտքը սոցիալական ցանցեր

Բրիտանիայի վարչապետը  մտադիր է սահմանափակել 16 տարեկանից ցածր դեռահասների մուտքը սոցիալական ցանցեր՝ նրանց առցանց վնասից պաշտպանելու համար։
 

Armenpress.am

Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի է բերվել Սուրբ Ներսես Շնորհալու մասունքակիր խաչը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևորականաց թափորը շարականների երգեցողության ներքո դեկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի է բերել Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքակիր խաչը` հավատացյալների հոգևոր մխիթարության և երկրպագության համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից՝ հավելելով, որ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվել է օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնել է ներկա հավատացյալ ժողովրդին։

Երանաշնորհ հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի առիթով մասունքարանը Մայր Աթոռին է ընծայաբերվել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու կողմից։

 

Tert.am

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու շահագրգռվածություն չունի. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «լիակատար անհեթեթություն» է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն այն մասին, որ ռուսական զորքերը կարող են հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Այս մասին նա ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ Բայդենի ասածն ընդամենը պատկերավոր խոսք է՝ արդարացնելու ռուսական ուղղությամբ սխալ քաղաքականությունը։ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ կռվել ՆԱՏՕ-ի երկրների հետ։

«Ցանկացած մեծ երկրի նախագահ, ՆԱՏՕ-ի երկրի նախագահ և առավել ևս՝ ՆԱՏՕ-ի միակ սեփականատերը, իսկ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի տերն է, դա իրենց ետնաբակն է, ՆԱՏՕ-ի ամբողջ կազմակերպությունը, չի կարող չհասկանալ, որ Ռուսաստանը նման նպատակ չունի: Չկա ո՛չ  աշխարհաքաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմական շահագրգռվածություն՝ կռվելու ՆԱՏՕ-ի երկրների հետ, մենք նրանց տարածքային պահանջներ չունենք, ցանկություն չկա նրանց հետ փչացնելու հարաբերությունները»,- ասել է ՌԴ նախագահը:

Ընդհակառակը, նրա խոսքով, Ռուսաստանը շահագրգռված է այդ երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ։

Օրերս Բայդենը հայտարարել էր, որ Ուկրաինայում իր նպատակներին հասնելուց հետո Ռուսաստանը  Պուտինի որոշմամբ կարող է հարձակվել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների վրա։

Նա այս մասին ասել էր Կոնգրեսում իր ելույթի ժամանակ:«Եթե Պուտինը վերցնի Ուկրաինան, նա կանգ չի առնի…, նա կշարունակի շարժվել և հարձակվել ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա», - ասել էր նա Կոնգրեսին:

 

1in.am

Ադրբեջանի նախագահի թեկնածու է առաջադրվել Զահիդ Օրուջը

 

Սոցիալական հետազոտությունների կենտրոնի վարչության նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասին:

2024թ. փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի կունենան նախագահական արտահերթ ընտրություններ։

Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները նախատեսված էին 2025թ.:

 

 

News.am

60-ից ավելի միգրանտ է խեղդվել Լիբիայի ափերի մոտ

Եվրոպա ուղևորվող միգրանտներ տեղափոխող նավը շրջվել է Լիբիայի ափերի մոտ, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությանը։

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ նավը տեղափոխում էր 86 միգրանտի, երբ ուժգին ալեկոծության է ենթարկվել  Լիբիայի արևմտյան ափմերձ Զուվարա քաղաքի մոտ, և որ փրկվածներն ասում են, որ 61 միգրանտ է խեղդվել։

«Կենտրոնական Միջերկրական ծովը շարունակում է մնալ աշխարհի ամենավտանգավոր միգրացիոն ուղիներից մեկը», - հայտարարել է ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությունը:

Լիբիան վերջին տարիներին դարձել է Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում պատերազմներից և աղքատությունից փախչող միգրանտների հիմնական տարանցիկ կետը: