Մամուլի տեսություն 19․12․2023
Գազայում իսրայելական հանցագործությունների ու արյունահեղության մեծ ծավալը պատճառ է դարձել, որ ավելի քան յոթանասուն օրերի ընթացքում աշխարհը գրեթե ամեն օր հակասիոնիստական ցույցերի ականատեսը դառնա։ Ըստ «Ալ-Ջազիրայի», այս ընթացքում աշխարհում՝ Արևելքից Արևմուտք մոտ 7300 հակասիոնիստական ցույց է անցկացվել:
Ջավան
Իրանի ժողովրդի փորձառությունը չեզոքացրեց բենզինային դավադրությունը
Իրանում բենզալցակայանների միասնական համակարգի և ցանցի կոտրումը, որը նախերգանք է բենզինի թանկացման և դեֆիցիտի հերթական խոսակցությունների համար, և արվում է այս խոսակցություններին մարդկանց արձագանքելու նպատակով, այս անգամ ամբողջությամբ չեզոքացվել է ժողովրդի փորձառության և իշխանությունների ժամանակին կառավարման շնորհիվ։ Երեկ նախ բենզալցակայանները իրենց աշխատանքը վերսկսեցին offline եղանակով, այնուհետև մի քանի բենզալցկայաններ միացան ցանցին, ինչի շնորհիվ չգոյացան մտահոգված մարդկանցով երկար ու ձիգ շարքեր, բացառությամբ մի քանի սակավաթիվ դեպքերի։ Այս անգամ սիոնիստները նույնիսկ բենզալցակայաններում չկարողացան նորից բռնկել իրենց վառված խաղաքարերը, և նրանց «Ճնճղուկը» Իրանի Ժողովրդի «բազեի որսը» դառավ։
Քեյհան
Գազայում Իսրայելի սարսափելի հանցագործություններից հետևանքով աշխարհում եռումը են հակասիոնիստական տրամադրությունների
Գազայում կանանց և երեխաների դաժան ջարդը, որը տեղի է ունենում Արևմուտքի համակողմանի աջակցությամբ, անհանգստացրել է արևմտյան մտավորականներին ու քաղաքական գործիչներին. Նրանք մտահոգված են այն իրավիճակով, որում հայտնվել են ողջ աշխարհում սիոնիստներն ու հրեաները, ինչը, ըստ Գերմանիայի կառավարության, «հակասիոնիստական տրամադրությունների» ապշեցուցիչ աճի պատճառ է դարձել։
Սիոնիստական ռեժիմը, որն անցած ավելի քան յոթանասուն օրերի ընթացքում ռազմադաշտում աննախադեպ հարվածներ է ստացել ՀԱՄԱՍ-ից, փորձում է «կանանց ու երեխաների դաժան սպանություններով» վերականգնել իր կորցրած զսպողական ուժը՝ միաժամանակ թեթեւացնելով իրեն: Այս ռեժիմը, որն իր 70-ամյա պատմության ընթացքում երբևէ չի հայտնվել նման իրավիճակում, չի չի վարանում ռմբակոծել հիվանդանոցները և կոտորել հիվանդներին, և ինչպես «մահվան թակարդի մեջ հայտնված և կորցնելու ոչինչ չունեցող» մարդը պայքարում է միայն գոյատևման համար։
Այս հանցագործությունների ու արյունահեղության մեծ ծավալը պատճառ է դարձել, որ այս՝ ավելի քան յոթանասուն օրերի ընթացքում աշխարհը գրեթե ամեն օր ականատես դառնա հակասիոնիստական ցույցերի։ Ըստ «Ալ Ջազիրայի», այս ընթացքում աշխարհի արևելքից արևմուտք անցկացվել է մոտ 7300 հակասիոնիստական ցույց:
Վաթան Էմրուզ
Իրանում տարանցումների 33 տոկոսանոց աճ
Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշն ասել է, որ 8,5 միլիոն տոննա ապրանքների ռեկորդը ցույց է տալիս, որ մեզ հաջողվել է դյուրացնել գործընթացները:
Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի խոսքով, տարանցման նախագծերի իրականացմանը զուգահեռ, տեխնիկաինժեներական ծառայությունների մատուցման ամենաաննախադեպ պայմանագրերը կնքվել են նաև տրանսպորտային ճանապարհների և միջանցքները ավարտին հասցնելու բնագավառում․ Դրանց թվում են Հայաստանում իրանական ընկերությունների կողմից ավելի քան 200 մլն դոլար արժողությամբ ճանապարհների կառուցումը և միջանցքները ավարտին հասցնելու նախագիծը և Թուրքմենստանում ավելի քան 550 մլն դոլար արժողությամբ 240 կիլոմետր ճանապարհ կառուցելու պայմանագիրը։
Էթեմադ
Միավորված ազգերի կազմակերպություն. Գազայի պատերազմի համար պետք է ստեղծվի հատուկ դատարան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալն ասել է, որ Գազայի պատերազմում անպատժելիությունը խիստ տեսանելի է, և Գազայի պատերազմի հետ կապված կարող է հատուկ դատարան ստեղծելու անհրաժեշտություն առաջանալ:
ՄԱԿ-ի այս պաշտոնյան ընդգծել է, որ չկա որևէ փաստարկ կամ ապացույց, որը ցույց կտա, որ Գազայի հատվածի հարավի վրա սիոնիստների հարձակումն ավելի ճշգրիտ է, քան Գազայի հատվածի հյուսիսային շրջանների վրա հարձակումները, և այս հարցը հիասթափեցնող է։
News.am
ՀՀ եվրաինտեգրումը կախված կլինի նրանից, թե որքանով դա անհրաժեշտ կլինի ՌԴ-ի հետ առճակատման համար. Իսկանդարյան
Միանգամայն ակնհայտ է, որ ոչ Մոլդովան, ոչ Ուկրաինան, ոչ էլ Վրաստանը ներկայիս տեսքով բացարձակապես չեն համապատասխանում եվրաինտեգրման այն փուլին, որին հասել են։ Սա քաղաքական որոշում է, և այն ընդունվել է բացառապես ուկրաինական պատերազմի և Եվրոպայի և Ռուսաստանի միջև առճակատման պատճառով։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Ավելին, Վրաստանը շատ ավելի պատրաստ էր անդամակցելու Եվրամիությանը, քան Ուկրաինան և Մոլդովան։ Սակայն Ուկրաինան և Մոլդովան դարձել են երկրներ, որոնց հետ բանակցություններ են սկսվում ԵՄ-ին անդամակցելու շուրջ, իսկ Վրաստանը միայն թեկնածու է դարձել։
Ըստ այդմ, եթե երբևէ քաղաքական իրավիճակն այնպես զարգանա, որ Հայաստանն անհրաժեշտ լինի այս առճակատման համար, ապա նա կլինի այս շարքում։
Ես չեմ հիշում Եվրամիության՝ նման վառ ընդգծված քաղաքական դիրքորոշում։ Սա բոլորովին այլ իրավիճակ է։ Եթե Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը միանան Եվրամիությանն այն տեսքով, ինչպես կան, ապա դա կլինի այլ Եվրամիություն, դա կլինի այլ կազմակերպություն և այլ իրականություն։
Թե ինչ կլինի հետո, կախված է ուկրաինական պատերազմի արդյունքներից և Ռուսաստանի հետ Արևմուտքի հարաբերություններից։
Արդյոք Հայաստանը կներգրավվի այս գործընթացում, թե ոչ և ինչ ձևով, կախված է ուկրաինական պատերազմից և Ռուսաստանի հարաբերություններից Եվրոպայի հետ»,- ընդգծեց Իսկանդարյանը։
Armenpress.am
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Ճապոնիայի նորանշանակ դեսպանը հայտնել են երկկողմ փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամություն
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Յուտակա Աոկիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, շնորհավորելով դեսպան Աոկիին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ գործընկերային կապերի զարգացմանը: Նա համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:
«Երկուստեք արձանագրվել է, որ առկա է երկկողմ համագործակցության չիրացված զգալի ներուժ, ինչի կապակցությամբ կողմերը պատրաստակամություն են հայտնել առավելագույն ջանքեր գործադրել, մասնավորապես, առևտրատնտեսական և գործարար կապերի, զբոսաշրջության, կրթության և գիտության, մշակութային փոխանակումների և այլ ոլորտներում առկա փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Կարևորվել է նաև փոխադարձ բարձրաստիճան այցերի կազմակերպումը, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները։ Այդ համատեքստում նախարարի տեղակալը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:
Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև իր երախտիքն է հայտնել դեսպան Աոկիին՝ Ճապոնիայի կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հումանիտար կարիքների բավարարման նպատակով հատկացված աջակցության համար:
Panorama.am
Նվազագույն կասկած չի կարող լինել առ այն, թե Արցախը, Տիգրանաշենը իբր, մերը չէ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Նկատե՞լ եք՝ ինչպե՞ս է վտանգավոր կերպով փոխվել մեր հանրային նույնիսկ կիսատ-պռատ խոսույթի օրակարգը։
Ասենք, օրինակ՝ մենք գրեթե ազգովի քննարկում ենք, թե մեր հայրենիքի այսինչ տարածքն այնինչ քարտեզով ադրբեջանակա՞ն է, թե՞ ոչ, մինչդեռ արհեստածին Ադրբեջանում իշխող բարբարոսական վարչախումբը կասկածի տակ է առնում Հայաստանի ոչ միայն պատմական, այլ նաև արդի գոյությունը և դրա լեգիտիմ իրավունքն ընդհանրապես։
Բազմիցս ասել եմ և շարունակում եմ պնդել՝ Բաքվի բարբարոսսկան վարչախումբն է, որ այս տարածաշրջանում գոյության ոչ մի պատմական կամ արդի լեգիտիմ իրավունք չունի, քանզի այն գաղութատիրական և ցեղասպանական գործիքակազմով դե ֆակտո տիրապետում է մի տարածքի, որը պատմականորեն երբեք չի կոչվել Ադրբեջան, գոյություն չունեն, դիցուք, «ադրբեջանական մզկիթ» կամ «ադրբեջանական միջնադարյան գրականություն» հասկացությունները, նույնիսկ լեզվի պաշտոնական անվանումն է արհեստածին ու թարգմանաբար բառացիորեն նշանակում է «ադրբեջանական լեզու» և այլն։
Ուստի ոչ մի՝ նույնիսկ նվազագույն կասկած չի կարող լինել առ այն, թե Արցախը, Տիգրանաշենը կամ որևէ այլ բնիկ հայկական տարածք, իբր, մերը չէ»։
News.am
Շոյգուն Սիրիայում և Ղարաբաղում ռուսական ռազմական խմբավորումներին խաղաղության երաշխավոր է անվանել
Ռուսական զորքերի խմբավորումները շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը, հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է РИА Новости-ն։
«Ռուսական զորախմբերը շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը», - ասել է Շոյգուն Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։
Նախարարը հանձնարարել է ռուսական զորքերին փոխված իրավիճակում ապահովել Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության և կայունության պահպանումը։
News.am
Հայ-ադրբեջանական նոր պատերազմ հնարավոր է. ռուս քաղաքագետ
Հակամարտությունը Ղարաբաղը չէ, այն հայ-ադրբեջանական է, և Լեռնային Ղարաբաղը այս հակամարտության առանցքն է։ Սակայն դեռևս առկա են էքսկլավների և Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապերի, միջանցքային տրամաբանության, սահմանագծման և սահմանազատման խնդիրներ։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
«Սա նշանակում է արդյոք, որ պատերազմն անխուսափելի է։ Չէի ասի, որ նման հնարավորությունը հարյուր տոկոսանոց է, բայց քանի դեռ հակամարտությունը չի լուծվել, քանի դեռ չի հայտնվել որոշակի գործիչ, ինչի հետ բոլորը համաձայն են, այս հարցը բաց է։ Իհարկե, նման հնարավորություն կա»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշմանը, ըստ փորձագետի, Ալիևը փորձում է առաջ մղել իր «հողահավաքի» իմիջը։
«Նա լրացուցիչ լեգիտիմություն ձեռք բերեց։ Ստացվում է՝ նա առանց Ղարաբաղի Ադրբեջանի նախագահ է եղել, հիմա էլ փորձում է Ղարաբաղով նախագահ դառնալ։ Տարբերություն կա, և նա փորձում է այս կերպարը հաստատել և վերընտրվել որպես «հողեր հավաքած» մարդ։
Արդյո՞ք սա միայն ներքաղաքական հարթություն կլինի։ Ո՛չ, ոչ միայն ներքաղաքական։ Շատ գործոններ, այդ թվում՝ արտաքին, զարգացան այնպես, որ նրան թույլ տվեցին անել այն, ինչ արեց 2023 թվականին։ Առանց դրա անհնարին կլիներ երրորդ, ամենակարճ ղարաբաղյան պատերազմը»,- ընդգծել է Մարկեդոնովը։
Նրա խոսքով, և՛ Մոսկվան, և՛ Արևմուտքը շահագրգռված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով։
«Սակայն հարցն այն է, թե ովքեր են լինելու խաղաղ կարգավորման շահառուները, իսկ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը տեղի է ունենում ինչ-որ տեղ մոտակայքում։ Անհնար է ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունը, եթե պատրաստվում ես պատերազմի։ Եթե պատրաստվում եք խաղաղության, ապա ապաշրջափակում: Բայց սա նաև բարդ հարց է՝ ով, ինչպես և ինչ կոնֆիգուրացիաներով է բացելու հաղորդակցությունները և ով է լինելու շահառուն։ Խնդիրն անորոշ վիճակում է»,- ասաց քաղաքագետը։
Նա կարծում է, որ խոշոր խաղացողները չեն կարող ինչ-որ ընդհանուր գիծ զարգացնել, քանի որ Ուկրաինայի հարցը նրանց շատ է բաժանում դեպի տարբեր կողմեր։
«Քանի դեռ այս դիմակայությունն ընկալվում է որպես արժեքային, էկզիստենցիալ պայքարի տեսակ, ես Եվրասիայում նորմալ, պրագմատիկ զարգացման շանս չեմ տեսնում։ Հենց որ այս սակրալությունը վերանա, և պրագմատիզմը բացվի, մենք հնարավորությունների պատուհան կտեսնենք Կովկասում»,- եզրափակեց փորձագետը։