Մամուլի տեսություն 22․12․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i211212-Մամուլի_տեսություն_22_12_2023
Այսօրվա մամուլի տեսության մեջ կարդում ենք․ «Մարդկանց մահվան ժամկետի կանխատեսումից մինչև ամերիկյան կոալիցիայի նկատմամբ նավագնացության  արդյունաբերության անվստահութան» մասին։
(last modified 2025-09-25T14:17:58+00:00 )
Դեկտեմբեր 22, 2023 17:16 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22․12․2023

Այսօրվա մամուլի տեսության մեջ կարդում ենք․ «Մարդկանց մահվան ժամկետի կանխատեսումից մինչև ամերիկյան կոալիցիայի նկատմամբ նավագնացության  արդյունաբերության անվստահութան» մասին։

Շարղ

Reuters. Նավագնացության արդյունաբերությունը այնքան էլ չի  վստահում ԱՄՆ ծովային կոալիցիայի նկատմամբ

Միջազգային նավագնացության արդյունաբերության ոլորտի աղբյուրները Reuters լրատվական գործակալությանը հայտնել են, որ իրենք շատ բան չգիտեն ԱՄՆ-ի կողմից ստեղծված նոր ռազմածովային կոալիցիայի մասին՝ Կարմիր ծովում նավերը Եմենի հարձակումներից պաշտպանելու համար:

Շատ նավեր դեռ նախընտրում են չանցնել Կարմիր ծովով կամ չեղարկել իրենց պայմանագրերը:

Այդ աղբյուրները, որոնց թվում են նավագնացության արդյունաբերության և ծովային անվտանգության պաշտոնյաները, ասում են, որ այդ ծրագրի վերաբերյալ քիչ գործնական մանրամասներ են իրենց տրամադրվել և չգիտեն, թե արդյոք, զինված հակամարտության դեպքում, Վաշինգտոնն ուղղակիորեն կմիջամտի, թե ոչ։

 

Համաշահրի

Իրանական անիմացիան մնացել է Օսկարի մրցույթում

Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է մի քանի անվանակարգերում,  ներառյալ լավագույն միջազգային գեղարվեստական, երկարամետրաժ վավերագրական ​​ և կարճամետրաժ անիմացիա անվանակարգերում հավակնորդների նախնական ցուցակը:

Կարճամետրաժ անիմացիայի անվանակարգում այս անվանակարգի մրցանակաբաշխության նախնական ցանկում է հայտնվել Իրանում արտադրված Եգանե Մողադամի «Մեր համազգեստը» ֆիլմը։

 

Ֆարհիխթեգան

Ջաբալիայի շտապ օգնության կենտրոնում Սիոնիստները պատանդ են վերցրել բուժանձնակազմին ու փրկարարներին։

Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտարարել է, որ Ջաբալիա շտապ օգնության կենտրոնի հետ կապը խզվել է։ Սիոնիստական ​​ուժերը երկու ժամ առաջ ներխուժել են այդ կենտրոն և ձերբակալել անձնակազմի ու փրկարարների բոլոր տղամարդկանց՝ տեղափոխելով անհայտ ուղղությամբ։ Իսկ կին փրկարարները պաշարված են կենտրոնի ներսում։

 

Դոնյայե Էղթեսադ

Արդյոք «Նոր սառը պատերազմը» է ընթանում։ կես դար է անցել

Կես դար անց այն բանից հետո, երբ Սառը պատերազմի ընթացքում Ամերիկան ​​և Չինաստանը որդեգրեցին միմյանց հետ լարվածության դեէսկալացիայի ռազմավարություն՝ ելնելով Խորհրդային Միություն կոչվող ավելի մեծ թշնամու վախից, սակավաթիվ օրեր են լինում, որ աշխարհի մամուլում ոչ մի լուր չհրապարակվի այս երկու տերությունների միջև տնտեսական, անվտանգության և քաղաքական լարվածության մասին։

Ոմանք խոսում են շարունակվող «նոր սառը պատերազմի» մասին։ Երկրների մեծ մասը ստիպված են իրենց արտաքին քաղաքական հարաբերությունները կարգավորելու և իրենց ազգային շահերը ապահովելու հարցում հաշվի առնեն այս կասկածելի ու տարակուսելի հարաբերությունները՝ ենթադրություններ անելով դրա հետագա միտումների մասին։

 

Շարղ

Նոր արհեստական ​​ինտելեկտը կարող է կանխատեսել մարդկանց մահանալու ժամանակը

ChatGPT-ի պես մի արհեստական ​​ինտելեկտի նոր համակարգ կարող է բարձր ճշգրտությամբ կանխատեսել մարդկանց մահվան ժամանակը, սակայն գիտնականներն ընդգծել են, որ այս համակարգը չպետք է օգտագործվի ապահովագրական ընկերությունների կողմից։

 

Panorama.am

Արցախի իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները. Շահրամանյան

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է այն պետական մարմինների ղեկավարների հետ, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով: Արցախի տեղեկատվական շտաբից  հայտնում ե, որ քննարկվել է բռնի տեղահանումից հետո արցախցիների հիմնախնդիրները, դրանց լուծման ուղղությամբ առանձնացվել առաջարկություններ:

Ներկայացնելով կատարված ու կատարվող աշխատանքները՝ նախագահ Շահրամանյանն ընդգծել է 2024 թվականին դրանք շարունակելու անհրաժեշտությունը, Ստեփանակերտի քաղաքապետին և շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել շարունակել գույքագրել բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրներն ու պարբերաբար ներկայացնել կառավարությանը:

Անդրադառնալով վերջին շրջանում լայն քննարկում ստացած նախագահի՝ սեպտեմբերի 26-ի հրամանագրին՝ Սամվել Շահրամանյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:
 

 

Aysor.am

Հայաստանի և Իրանի իրավական փոխօգնության ոլորտում համագործակցությունը բարձր է գնահատվել

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը և Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանն այսօր ընդունել են Իրանի արդարադատության նախարարության դատապարտյալների փոխանցման կոմիտեի ղեկավարի տեղակալ Սեյեդ Քամալ Աբդոլլահիասլիի գլխավորած պատվիրակությանը:

Երանուհի Թումանյանցը շատ բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի իրավական փոխօգնության ոլորտում համագործակցությունը «Դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի շրջանակներում, որի արդյունքում ինչպես Հայաստանից են Իրան մի քանի տասնյակ դատապարտյալներ փոխանցվել իրենց քաղաքացիության երկիր, այնպես էլ երեկ Իրանից առաջին անգամ տեղի է ունեցել դատապարտված ՀՀ քաղաքացու փոխանցում մեր երկիր։

 

Armenpress.am

Եթե ՀԱՊԿ-ը իր տարածքը չի պաշտպանում, ուրեմն չի աշխատում. Հայաստանի ԱԺ նախագահ

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այն դիրքորոշմանն է, որ ՀԱՊԿ-ը չի աշխատում, քանի որ չի պաշտպանում իր տարածքը, այս դեպքում՝ ՀՀ ինքնիշխան տարածքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի Հայաստանից դուրս գալու վերաբերյալ հնարավոր հարցին՝ ԱԺ նախագահն ասաց. «Բնական է՝ իրենք չեն ուզելու դուրս գան: Իրենց դուրս գալն իրենց քայլերով է ի ցույց դրվում»:

ԱԺ նախագահը չգիտի Հայաստան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի նպատակը:

Պատասխանելով հարցին, թե նրա այցից հետո հնարավո՞ր է, որ հայկական կողմում ինչ-որ բան փոխվի՝ Սիմոնյանն ասաց. «Դիրքորոշումը կփոխվի այն ժամանակ, երբ ՀԱՊԿ-ը կհայտարարի, որ ադրբեջանական զինուժը գտնվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, այսինքն՝ ՀԱՊԿ-ի տարածքում, և իրենք ՀԱՊԿ բոլոր երկրներով պահանջում են, որ այդ զինուժը դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից: Պետք չէ, որ բելառուս, ղազախ զինվորները գան այստեղ և ուժով դուրս հանեն, բայց գոնե մինչև նման հայտարարություն չլինի, ՀԱՊԿ-ը չի աշխատում: Եթե ՀԱՊԿ-ը իր տարածքը չի պաշտպանում, ուրեմն ՀԱՊԿ-ը չի աշխատում»,-ասաց Սիմոնյանը:

 

Armenpress.am

Ալեն Սիմոնյանը չբացառեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական նոր համագործակցության շուրջ բանակցությունները

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր բանակցություններ են սկսվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք զենքի գործարքի շուրջ նոր բանակցություններ սկսվե՞լ են Հայաստանի և Ռուսաստանի միջև:

«Չեմ բացառում»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը չհամաձայնեց այն տեսակետին, թե Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան՝ ընդգծելով, որ հայ և ռուս ժողովուրդները բարեկամ ժողովուրդներ են:

 «Կա հակակրանք այն քաղաքականության, այն քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիների ընթացքում իրականացվել են»,-ասաց նա:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ավելի վաղ հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության նոր համաձայնագրեր են քննարկում:

 

Armenpress.am

Քննչական կոմիտեն հրապարակել է ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարող տարածքում գտնվող վառելիքաքսուկային նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով նախաքննության միջանկյալ արդյունքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են՝ պարզվել է, որ նշված պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ, որոնցից 2-ը հանդիսացել են պահեստում ծառայություն իրականացնող ԼՂ ոստիկանության զորքերի ծառայողներ, 31-ը՝  զինծառայող, այդ թվում՝ 9 սպա, 5 ենթասպա, մյուսները՝ շարքային կազմի ներկայացուցիչներ։

Պայթյունի և դրանից հետո բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 120 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք՝ հիմնականում այրվածքների տեսքով։ Քննության այս պահի տվյալներով՝ անհայտ է 21 անձի գտնվելու վայրը։