Մամուլի տեսություն 23․12․2023
Պարսից ծոցում Իրանի եռյակ կղզիների նկատմամբ ԱՄԷ-ի տարածքային հավակնությունների կրկնության հետևանքով Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն ընդգծել է այդ հավակնությանը Թեհրանի գործնական արձագանքի անհրաժեշտությունը։
Վաթան Էմրուզ
Տարանցման նոր ռեկորդ է սահմանվել
Ադրբեջանի փոխվարչապետը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ հեռախոսազրույցում մատնանշել է առաջին անգամ երկաթուղային փոխադրումների 47 տոկոսանոց աճը՝ երկու երկրների միջև ավելի քան 700 հազար տոննա ապրանքների տեղափոխմամբ։
Ադչբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ 2023 թվականին երկու երկրների միջև բեռնափոխադրումները աճել են 40%-ով, միջազգային տարանցումը՝ 57%-ով, իսկ երկաթուղայինը՝ 47%-ով։ Նա հավելել է, որ այս ընթացքում առաջին անգամ երկու երկրների միջև երկաթուղու միջոցով փոխադրվել է ավելի քան 700 հազար տոննա ապրանք, հիմնականում դեպի Ռուսաստան։ Կողմերը պայմանավորվել են նաև առաջիկայում Աստարայի սահմանին երկու երկրների միջև նոր տարանցման անցակետի բացման շուրջ՝ երկու երկրների համատեղ հանձնաժողովի ղեկավարների ներկայությամբ։
Ջավան
Գոլանիի փախուստի խայտառակությունը
Yedioth Ahronoth թերթը, մեջբերելով իսրայելական բանակի սպայի խոսքերը, գրել է. «ՀԱՄԱՍ-ի բոլոր թունելները ոչնչացնելու համար մեզ անհրաժեշտ են աշխարհի բոլոր ռումբերը»: Ամերիկան հիասթափված է Թել Ավիվից՝ Գազայի հատվածում այդ երկրի բանակի դանդաղ առաջխաղացման պատճառով։ Իսրայելական բանակը զգում է պատերազմի մոտալուտ ավարտը և փորձում է դրանից առաջ ինչ-որ ձեռքբերումների հասնել։
Պաղեստինյան դիմադրության հաղթանակների շարքում «Գոլանիի բրիգադը», որպես սիոնիստական բանակի ամենապրոֆեսիոնալ ստորաբաժանումը, Գազայից դուրս բերեց իր ուժերը․ Գործողություն, որը սիոնիստներն հիմնավորում էին ստորաբաժանումների շարքերը վերակազմավորելու և թարմացած ու հզոր վիճակով մարտադաշտ վերադառնալու նպատակով, սակայն այս նահանջը տեղի ունեցավ դիմադրության հուժկու հարվածների ներքո, որի ընթացքում սպանվեցին այս խմբի տասնյակ զինվորականներ։
Ֆարհիխթեգան
Ղալիբաֆի կարծիքով, ԱՄԷ-ի տարածքային հավակնություններին գործնական պատասխանը Իրանի եռյակ կղզիների զարգացումն է։
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է, որ զարգացման 7-րդ ծրագրում Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը պարտավորվել է Բոմուսայի շրջանը՝ եռյակ կղզիների առանցքայնությամբ զարգացնել տարբեր ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, ծովային տնտեսությունը, բարձրագույն կրթությունը, առողջապահությունը և այլն:
Ըստ Ղալիբաֆի՝ սա կլինի Իրանի գործնական պատասխանը ԱՄԷ-ին, ընդորում իրականացման գործում Իրանի կառավարության լուրջ հետևողականության շնորհիվ բոլորը ականատես կլինեն տարբեր Բումոսայի՝ որպես մեր հայրենիքի մի մաս։
Քեյհան
Կարմիր ծովում նավագնացության դադարեցման կործանարար գինը Եվրոպայի տնտեսության համար
«Կարմիր ծովից երթուղին փոխելը կարող է ապրանքների տեղափոխման և ապահովագրության ծախսերը բարձրացնել մինչև 30%: 10 օրվա փոխարեն գազի տեղափոխումը Եվրոպա կտևի մեկ ամիս, և եվրոպացիներին կսպասվի ծանր ձմեռ։ Կարմիր ծովից անցնող նավերի մեծ մասի ելակետը կամ նպատակակետը Եվրոպան է:
Բրիտանական BBC կայքը, նշելով, որ դիմադրության սպառնալիքը մտահոգություն է առաջացրել խոշոր առևտրային ցնցումների կապակցությամբ, գրել է. «Եթե նավերը ստիպված լինեն փոխել իրենց երթուղին, ապա ապրանքների գինը կարող է կտրուկ աճել»։
Նավագնացության խոշոր ընկերությունները դադարեցրել են իրենց մեծ բեռնատար նավերի անցումն այս ճանապարհով: Դրա պատճառը Կարմիր ծովի հարավային մուտքի Բաբ ալ-Մանդաբ նեղուցում տեղի ունեցած հարձակումներն էին։ Այս երթուղին չափազանց կարևոր է համաշխարհային առևտրի համար։ Համաշխարհային առևտրի 12%-ն անցնում է Կարմիր ծովի վերջնամասում գտնվող Սուեզի ջրանցքով։ Այս թիվը ներառում է աշխարհի բեռնափոխադրումների 30%-ը։
Aysor.am
Անգամ, եթե իշխանություն փոխվի, Արցախի հարցում Փաշինյանը մեզ անշրջելիության կետին է հասցրել. Սուրենյանց
Արցախի լուծարումը թղթով չի տեղի ունեցել, Շահրամանյանի հրամանագիրը զրոյական դեր ունի Արցախի լուծարման պատմության մեջ։
Արցախը դադարեց գոյություն ունենալ որպես սուբյեկտ, որպես հայկական միավոր, որովհետև Ադրբեջանն ուներ, ունի ագրեսիվ օրակարգ, որովհետև Նիկոլ Փաշինյանը Պրահայում համաձայնեց Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում և որովհետև, ցավոք, Արցախի լուծարման միջազգային լռելյայն կոնսենսուս էր ձևավորվել, Aysor.am-ի հետ զրույցում նշել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Շահրամանյանի՝ սեպտեմբերի 26-ի հրամանագրից հրաժարվելն արժեք ունի բարոյական հարթությունում, քանի որ ուժի սպառնալիքի, պարտադրանքի պայմաններում է ընդունվել, բայց չեմ կարծում, թե Արցախի հարցը վերաբացելու քաղաքական հնարավորություններ ունենք, ինչի համար «պարտական» ենք Փաշինյանին»:
Սուրենյանցն ընդգծում է՝ Արցախի հարցը քաղաքական առումով փակված է համարում․«Անգամ, եթե իշխանություն փոխվի, Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքները մեզ անշրջելիության կետին են հասցրել»:
Հրապարակ
«Հրապարակ». Իշխանությունները մտադիր են հաց և տեսարաններ ապահովելով մոռացության մատնել Արցախը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարին ավարտվեց: 2023-ը հայ ժողովրդի համար ողբերգությամբ լի տարի էր: Բայց մեր կողքին կան մարդիկ, որոնք այդ ողբերգության զգացումը չունեն: Ավելին` անհամբերությամբ սպասում են մոտակա Ամանորի և Սուրբ ծնունդի տոներին: Կա նաև անտարբերների մի հսկա բանակ, որը ոչինչ չի զգում` ո՛չ ուրախություն, ո՛չ տխրություն: Չենք մեղադրում ոչ մեկին, չենք դատապարտում տոնի և ուրախության պահանջ ունեցողներին:
Հասկանում ենք նաև մեր իշխանությունների վարած քաղաքականությունը` հաց և տեսարաններ ապահովել, որ մարդիկ մոռանան Արցախը, մեր զոհերին ու գերիներին, անդառնալի կորուստները: Բայց մարդը հիշողությամբ է տարբերվում կենդանուց: Ոչինչ չի մոռացվելու: Տա Ասված, վերքերը սպիանան, ցավը մեղմանա, և 2024-ին մենք կարողանանք վերագտնել մեր հոգու անդորրն ու խաղաղ ստեղծագործելու ուղին»։
Armenpress.am
Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ՀՖՖ 24-րդ ժողովի ժամանակ կայացան նաև նախագահի ընտրությունները: Առաջադրված երկու թեկնածուներից` Արմեն Մելիքբեկյան և Արաս Օզբիլիզ, քվեարկողների 3 / 20 ձայների հարաբերակցությամբ` ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:
ՀՖՖ նախագահի քվեարկությանը չմասնակցեցին «Նոա» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները: