Մամուլի տեսություն 24․12․2023
«Գազայից իսրայելական ուժերի դուրսբերումից» մինչև «Իրանի տնտեսական աճի շարունակությունը`» այսօրվա մամուլում։
Ջավան
Շշշուկներ Գազայից Իսրայելի փախուստի մասին
Գրավյալ տարածքներում ոչ պաշտոնական աղբյուրները պարզել են, որ Գոլանիի բրիգադի փախուստից հետո Իսրայելը ծրագրում է մոտակա շաբաթների ընթացքում դադարեցնել ցամաքային գործողությունները և նահանջել Գազայից։
Գազայից Գոլանիի բրիգադի նահանջելու մասին լուրերից ընդամենը երկու օր անց, Թել Ավիվի ոչ պաշտոնական աղբյուրները խոսում են Գազայում ցամաքային գործողության «երրորդ փուլի» մեկնարկի մասին։ Փուլ, որը ներառում է իսրայելական ուժերի դուրսբերում Գազայից, զինվորների թվի կրճատում, ինչպես նաև Իսրայելի և Գազայի միջև բուֆերային գոտու ստեղծում և օդային հարվածների շարունակման վրա կենտրոնացում։ Եթե օկուպացված տարածքների պաշտոնական իշխանությունները հաստատեն նման իրադարձությունը, ապա դա կնշանակի Իսրայելի ցամաքային գործողության ձախողում` առանց իր հիմնական նպատակներին հասնելու, այն է՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը և գերիների ազատ արձակումը։
Քեյհան
Իրանի տարածքային ամբողջականության հարգումը Մոսկվայի հիմնարար սկզբունքներից է
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպմանը զեկույց է ներկայացրել Մարոկկոյում անցկացված ռուս-արաբական համագործակցության 6-րդ ֆորումի վերաբերյալ։
Այս հանդիպմանը Բոգդանովը կարևորելով Մոսկվայի և Թեհրանի միջև բարեկամական հարաբերությունները, նշել է,որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից են՝ Իրանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարգումը և ներքին գործերին չմիջամտելը ։
Ջալալին նաև ընդգծել է Իրանի պատմական ու անվիճելի ինքնիշխանությունը Պարսից ծոցի երեք կղզիների՝ Բու Մուսա, Փոքր Թոնբ և Մեծ Թոնբ կղզիների նկատմամբ:«Մեր ակնկալիքն այն է, որ Մոսկվան, հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ աճող հարաբերությունները, թույլ չտա երկու երկրների հարաբերությունների թշնամիներին չարաշահել նման դիրքորոշումները», ասել է նա։
Իրան
Իրանի տնտեսությունն աճել է 4,7 տոկոսով
Իրանի տնտեսական աճը վերջին երկու տարում նոր ռեկորդներ է սահմանել, և վերջին զեկույցները վկայում են այդ աճի շարունակականության մասին։ Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական բանկի երեկ ներկայացրած զեկույցի համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում ԻԻՀ տնտեսական աճը հասել է 4,7 տոկոսի, ինչը 1.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Դա այն դեպքում երբ Համաշխարհային բանկը վերջերս հայտնել է գնաճի և տնտեսական աճի զսպման գործում Իրանի հաջողության մասին։
Վաթան Էմրուզ
Արդյոք ԱՄՆ Գերագույն դատարանը կփրկի Թրամփին
Թրամփն ԱՄՆ Գերագույն դատարանի 9 դատավորներից 3-ին նշանակելով, այս դատարանում փաստորն նժարը թեքեց Հանրապետական կուսակցության և պահպանողականների օգտին։ Այնպես, որ 9 դատավորներից 6-ը պահպանողական են, իսկ միայն 3-ը՝ դեմոկրատ։ Այս հարցը այժմ իր արդյունքներն է ցույց տալիս կապված 2024 թվականի նախագահական ընտրությունների հետ։ Դոնալդ Թրամփը, ով այս օրերին զբաղված է տարբեր դատարաններ գնալով և հարկերից խուսափելու, ինչպես նաև ընտրություններին միջամտելու և իր կողմնակիցներին ապստամբության կոչ անելու շատ ծանր ու լուրջ մեղադրանքներն իր վրայից հանելու գործերով, այժմ լավ հաղթանակ է ձեռք բերել դրանց դիմակայելու համար։ Քանի որ ԱՄՆ-ի գերագույն դատարանը քննության չի վերցրել Թրամփի անձեռմխելիությանը վերաբերող դիմումը։Թրամփը սոցցանցում ողջունել է Գերագույն դատարանի որոշումը, որը հրաժարվել է արագացված ռեժիմով քննարկել իր նախագահական անձեռնմխելիության հարցը մեղսագրվող արարքների համատեքստում:
Tert.am
Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային տալ հունգարացիների գումարները. Օրբան
Հունգարիային չի բավարարում Եվրամիության բյուջեի հաշվին Ուկրաինային ֆինանսական օգնության ընդլայնման տարբերակներից ոչ մեկը, որն առաջարկել է Եվրահանձնաժողովը։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, հավելել՝ կառավարությունը մտադիր չէ Ուկրաինային տալ հունգարացիների գումարները:
Նրա խոսքով՝ Հունգարիան նախկինի պես առարկում է բյուջետային փոփոխությունների վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկին։
Օրբանը կարծիք է հայտնել, որ Ուկրաինային անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել, սակայն Եվրամիության երկրները դրա համար պետք է ֆինանսավորման արտաբյուջետային աղբյուրներ գտնեն։
News.am
Սահմանային հարցերում առկա խորը խնդիրները կարող են իրադրային նոր սրացումների կամ պայթունի բերել. պատգամավոր
Մի քանի օր առաջ Ադրբեջանի առանցքային պաշտոնյաներից մեկը` Հաջիևը, բավականին վտանգավոր հետևանքներ ունեցող հայտարարություն արեց, որը, կարծես, լայն քննարկումների առարկա չդարձավ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Սբրահամյանը
«Վերջինս նշեց, որ սահմանազատման/սահմանագծման գործընթացը բարդ և երկարատև է և այն պետք է դուրս բերվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների փաստաթղթից և առանձին քննարկվի:
Սրանով փաստացի ընդգծվում է այն հանգամանքը, որ սահմանային հարցերով խնդիրներն այնքան անլուծելի են կամ կողմերն այնքան հեռու են փոխադարձ համաձայնություն հասնելու հնարավորությունից, որ այն թողնում են հիմնական փաստաթղթի քննարկումներից դուրս կամ զուգահեռ` ինչպես կուզեք:
Դեռ մի կողմ դնենք այն հանգամանքը, որ եթե նույնիսկ մի փուլում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, դա կարող է զուտ հռչակագրային կամ բարի ցանկությունների նշանակություն ունենալ:
Առաջին սպառնալիքն այն է, որ սահմանային հարցերում առկա խորը խնդիրները կարող են իրադրային նոր սրացումների կամ պայթունի բերել, ինչի նախանշանները պարբերաբար ուրվագծվում են ադրբեջանական հիմնական քարոզչական ռեսուրսներում»,- գրել է նա:
Tert.am
ԵԱՏՄ նիստի օրակարգը, որին կմասնակցի Պուտինը, հագեցած է լինելու․ Պեսկով
Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ նիստի օրակարգը, որին մասնակցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բավականին հագեցած է:
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հաջորդ շաբաթը լարված է լինելու, քանի որ երկու օր Պետերբուրգում ենք, դա աշխատանքային օրակարգով միջոցառում է։ Թե՛ ԵԱՏՄ աշխատանքային գագաթնաժողովը, թե՛ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը միայն տոնական չեն, այլև, առաջին հերթին, այնտեղ իսկապես բովանդակալից աշխատանքային օրակարգ կլինի»,-ասել է Պեսկովը։
ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը պատմել է, որ կառավարության հետ ամփոփիչ հանդիպում մինչև տարեվերջ չի նախատեսվում, քանի որ Պուտինը փաստացի արդեն անցկացրել է այն: